#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան
#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան

#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան

Seaside Startup Summit-ի մարքեթինգի մասնագետ Հասմիկ Զմոյան

-Կարճ ժամանակում Seaside Startup Summit-ը բավականին մեծ տարածում գտավ և ներգրավեց շատերին: Ո՞րն էր, ըստ Ձեզ, հաջողության գաղտնիքը:

-Առաջին Summit-ին, որը տեղի է ունեցել 2016-ին, ես անձամբ չեմ մասնակցել: Այն անհամեմատ փոքր էր` մոտ 300 մասնակից, 7500 prize fund, ու որոշվել էր իրականացումից մեկ ամիս առաջ: 2017-ին, երբ ես էլ միացա թիմին, նպատակ ունեինք այն դարձնել գոնե Հայաստանի ստարտափ համակարգի համար հետաքրքիր միջոցառում: Բայց դա էլ չէր կարող միայն Հայաստանով սահմանափակվել, որովհետև պետք էր միջազգային ներդրող ունենալ: 2017-ին մենք կարողացանք ներգրավվել գործընկերների, ինչպիսիք են` Ամերիաբանկն ու Բիլայնը, ինչը մեզ շատ օգնեց:

Դրանք այն ընկերություններից են, որոնք Հայաստանում անուն և ճանաչում ունեն և, Summit-ին ներկայանալով, մեզ շատ օգնեցին: Բացի այդ, մի հետաքրքիր բան եղավ. լինկդինով կարողացանք գտնել մի հնդիկի, ում նույնպես հրավիրեցինք Summit-ին ներկա լինելու: Արդյունքում նա այնքան հավանեց Summit-ը, որ առաջարկեց այն անցկացնել նաև Հնդկաստանում:

Այդպես հենց լինկդինով էլ կազմակերպվեց Summit Հնդկաստանում: 2017-ի փակմանը հայտարարեցինք, որ Sevan Startup Summit-ը դառնում է Seaside Startup Summit և լինելու է տարբեր երկրներում: Այնուհետև լինկդինով առաջարկ եկավ Seaside Startup Summit անցկացնել ԱՄԷ-ում, որը մի քիչ բարդ էր, քանի որ այնտեղ բնություն գրեթե չկար, անգամ այն ափին, որտեղ իրականացվեց Summit-ը, արհեստական ծառեր էին տեղադրված:#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան

-Որքանո՞վ է օգնել և օգնում բիզնես ֆորումի այս ֆորմատն` այն առավել ճանաչելի դարձնելու հարցում:

-Շատ է օգնել և օգնում է: Թեկուզ հովանավոր գտնելու, գործընկերներ ներգրավվելու հարցում, քանի որ  այն եզակի է իր տեսակի ու հատկապես ֆորմատի մեջ:

-Մարքեթինգային ի՞նչ գործիքներն եք կիրառում, և որո՞նք են ամենաարդյունավետները:

-Հիմնականում Social Media Marketing-ն ենք օգտագործում: Շատ ենք թիրախավորում ստարտապներին, ներդրողներին, ու առավել հարմար ու արդյունավետ գործիք դրա համար, կարծում եմ, չկա: Թերևս կառանձնացնեմ լինկդինը` որպես մեզ համար ամենահարմար սոցիալական ցանց, քանի որ այն հնրավարություն է տալիս ֆիլտրել մարդկանց: Մենք գտել ենք մեկ այլ հետաքրքիր ձև` Ecosystem Partner-ներ: Նրանք  աշխարհի տարբեր երկներում Incubato, Accelerator-ներ են, որոնց մենք ներկայացնում ենք որպես գործընկեր, լոգոն հայտնվում է մեր կայքում, փոխարենը` նրանք իրենց մի քանի հազարանոց Email բազայով ուղարկում են մեր ինֆոները: #SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ ԶմոյանԱնկեղծ ասած` ստարտափներին մենք գտնում ենք հենց վերջին տարբերակով, իսկ սոցիալական ցանցերը պահում ենք գործընկերների ու կամավորների համար: Ի դեպ` այս տարի կամավորների 1500 դիմում ունեինք: Մեզ շատ են օգնում նաև այցելուները, որոնք տարատեսակ գրառումներով օգնում են տարածել իվենթն ու հովանավորներ բերել:

-Իսկ մարքեթինգի առումով եղե՞լ են ձախողված քայլեր կամ խնդիրներ:

— Քանի որ Summit-ը ծովափնյա է, շատերն այն fun են դիտարկում, ինչը այդքան էլ լավ չէ, որովհետև մենք չափից դուրս լուրջ կոնտենտ ենք բերում, որ հանկարծ դա fun-ի տակ կորի: Այդ պատճառով էլ սոցիալական ցանցերի վիզուալ կոնտենտի վրա շատ ջանք չենք թափում: Հիմնական փոստերն անում ենք հենց սեզոնին: Մյուս խնդիրն այն է, որ Startup Call-երը բացում ենք ձմեռվանից, բայց հաճախ մարդկանց խանգարում է իվենթի հեռու լինելը: Շատ ջանք է պետք թափել `մարդուն համոզելու 1 տարի առաջ գրանցվել ու սպասել Summit-ին:

-Ի՞նչ բաժին ունի ճիշտ մարքեթինգը Seaside Startup Summit-ի հաջողելու մեջ:

-Ինձ թվում է` այստեղ էական դեր է ունեցել հենց պրոդուկտը: Այն շատ ճիշտ դիրքավորվեց և ճիշտ մատուցվեց: Այն չի դիտարկվում որպես կոմերցիոն նախագիծ, այլ լրատվականներն էլ լուսաբանում են որպես թույն իվենթ: Մարքեթինգային ռազմավարության վրա մեծ ջանք չենք թափել, որովհետև սա այն նախագծերից է, որ ստեղծվել է ճիշտ ժամանակին ու մատուցվել է ճիշտ:

Ո՞րն է լինելու #SSS19-ի ամենահետաքրքիր հատվածը:

-Բարդ հարց է:

Երևի թե նշեմ այս տարվա խոսնակներին, ինձ համար առանձնացրել եմ 3 խոսնակ`ՀՀ նախագահ, Արթուր Ջանիբեկյան և Վահե Կուզոյան: Նրանց ելույթները հաստատ արժի լսել:

 Հեղինակ` Ժաննա Ավագյան

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան
Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան

Առնչվող գրառումներ

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան