Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին
Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

Vogue ամսագիրը հենց այնպես չի ստացել «Նորաձևության Աստվածաշունչ» կոչումը: Իր 120 տարվա կյանքի ընթացքում նորաձևության ամսագիրը շահել է աշխարհում գրեթե 25 միլիոն ընթերցողի սերը:

Էլ ի՞նչ հետաքրքիր փաստեր կան, որ մենք չգիտենք ամենահեղինակավոր նորաձևության հրատարակության մասին:

1. Vogue- ի առաջին համարը թողարկվել է Նյու Յորքում 1892 թվականի դեկտեմբերի 17-ին: Առաջին ամսագիրն արժեցել է 10 ցենտ և ստեղծվել է «գործարար մարդկանց» համար:

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

2. 1905 թվականին Condé Nast հրատարակչությունն է գնել ամսագիրը: Սկզբում Vogue-ը հրատարակվել է ամեն շաբաթ, այնուհետև սկսել է լույս տեսնել երկու շաբաթը մեկ անգամ: 1973 թվականից ամսագիրը ձեռք է բերել թողարկման նոր ձևաչափ` ամիսը մեկ անգամ:

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

3. Edna Woolman Chase-ը ամերիկյան «Vogue»-ի միակ գլխավոր խմբագիրն է եղել, ով այս պաշտոնն զբաղեցրել է 37 տարի (1914 — 1951): Էդնա Չեյզը երկու անգամ փրկել է ամսագիրը փակվելուց, չի հրաժարվել և միշտ հավատացել է ամսագրի հաջողությանը: Նա բռնապետական հայացք է ունեցել իր աշխատակիցների հագուստի հանդեպ, այդ իսկ պատճառով աշխատակիցները պարտավոր են եղել կրել սև մետաքսե գուլպաներ և բաց կոշիկներ:

4. Տարիների ընթացքում Vogue ամսագրի շապիկի մոտեցումը շատ փոփոխությունների է ենթարկվել ՝ սկսած 1932-ին Edward Steichen-ի առաջին գունավոր լուսանկարից մինչև սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի նկարը:

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

5. Այս ամսագրի շնորհիվ աշխարհը ծանոթացավ առավել նշանավոր և տաղանդավոր լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Cecil Beaton-ը, Mario Testino-ը և Norman Parkinson-ը: Նրանք կարիերան սկսել են հենց այս ամսագրից:

6. Այժմ կա Vogue-ի 22 հրատարակություն ՝ սկսած ճապոնական տարբերակից մինչև ուկրաինականը: Յուրաքանչյուր ամսագիր ունի իր cover-girls –ը և իր քաղաքականությունը: Vogue- ի շապիկը զարդարած ամենահաջողակ մոդելներից մեկը Kate Moss-ն է: Ամենից հաճախ Քեյթ Մոսսն է  հայտնվել ամսագրի շապիկներին (60 անգամ, որից 27-ը բրիտանական Vogue- ն է եղել), 12 ամսվա ընթացքում Gigi Hadid-ը նկարահանվել է 16 շապիկի համար, իսկ Jean Shrimpton-ը 20 անգամ հայտնվել է ամերիկյան Vogue-ի շապիկին:

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

7. Այս պահին Instagram- ում #vogue հեշթեգների քանակը 8209,797 է:

8. Vogue- ի շապիկներում տղամարդիկ հազվադեպ են հայտնվել: Առաջինը Ռիչարդ Գիրն էր, ով նկարահանվել է իր կնոջ՝ Սինդի Քրոուֆորդի հետ, որից 8 տարի անց Ջորջ Քլունին է նկարահանվել ամերիկյան հրատարակության շապիկի համար:

Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ
Apple-ի մարքեթինգը՝ հզոր ուժ

Առնչվող գրառումներ

Մարքեթինգային արշավները սպորտային խաղերի ժամանակ. 8 միլիոն վաճառված մարզաշապիկ մեկ ամսում