Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին
Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Աշխարհահռչակ մի շարք բրենդներ ստեղծվել են պատերազմական տարիներին՝ անհրաժեշտությունից ելնելով: Որոշ բրենդներ հպարտությամբ են նշում այդ փաստը, որոշներն էլ՝ ամեն կերպ փորձում են թաքցնել: Մի բան հստակ է. նրանք կա՛մ գոյություն են ունեցել ու ստեղծել են նոր արտադրանք հատուկ բանակի համար, կա՛մ սկիզբ են առել հենց այդ տարիներին ու այդ պայմաններում:

Jeep մակնիշի առաջին մեքենաները ստեղծվել են  1941թ.-ին: Willys MB Jeeps ամենագնացները դարձել են Երկրորդ համաշխարհայինի ամենատարածված քառանիվ մեքենաները:

Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Հայտնի M&M’s-ի բաղադրությունը մշակվել է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նախքան դա զինվորականները ստիպված էին շոկոլադը փաթաթել կարամելի մեջ, որպեսզի այն չհալչի: Այդ ժամանակ ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնելու նպատակով Ռոունթրի ընտանիքն էլ ստեղծել է Smarties կոնֆետները, որոնք շատ նման էին M&M’s-ին:Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

1851թ.-ին ստեղծված Aquascutum ընկերությունը 1856թ. Ղրիմյան պատերազմի ընթացքում բրիտանացի զինվորներին տրամադրում է ջրակայուն շինելներ: Լատիներենից թարգմանաբար Aquascutum  նշանակում է «aqua»-ջուր, «scutum»-վահան: Իսկ նկարում Չերչիլն է` այդ վերարկուով:Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Ամենահայտնի արևային ակնոցներից Ray-Ban Aviator-ը ստեղծվել է հատուկ հրահանգով: Անհրաժեշտ էր ստեղծել ակնոց, որը կնվազեցներ օդաչուների գլխապտույտն ու սրտխառնոցը թռիչքների ժամանակ: Առաջին նմուշը ստեղծվել է 1936թ.-ին, որն ուներ կանաչ ապակի:Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ արգելվել էր Կոկա-Կոլայի մատակարարումը, իսկ ընկերության գերմանական ստորաբաժանումը որոշեց նոր ըմպելիք ստեղծել պատերազմող երկրում առկա միջոցներից ու բաղադրանյութից: Առաջացավ Ֆանտան, որի անվան հիմքը գերմաներեն «երևակայություն» բառն է: Իսկ 1955թ.-ին Ֆանտան դուրս եկավ համաշխարհային շուկա:Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»
Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին