Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»
Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»

Ովքե՞ր են աշխարհին հայտնի մարքեթինգի այն մասնագետները, որոնք ունակ են լուծելու միջազգային կորպորացիաների ճակատագրերը:

 Ներկայացնում ենք հայտնի մարքեթոլոգների ցանկը,  ովքեր իրենց գործունեությամբ կարողացել են ամբողջ աշխարհին ապացուցել, թե ինչ է համոզելու ունակությունը:

1. Sergio Zymanև Ամերիկայի նոր համը.

Հնարավոր չէ գտնել մեկի, ով չի փորձել Coca-Cola, սակայն քչերը գիտեն, որ այն ստեղծողները լրջորեն ցանկանում էին  Coca-Cola-ն փոխարինել New Coke-ով:

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»Հենց այստեղ էլ կծանոթանանք Sergio Zyman-ի հետ, ով, 80-ականներին լինելով ընկերության գլխավոր մարքեթոլոգը, կանգնած էր մարքեթինգային պատմության մեջ  հայտնի ձախողված արշավի հետևում: Նոր կոլան շուկայում 3 ամիս էլ չմնաց: Իրական համը վերադարձվեց 77 օր հետո: Բայց Sergio Zyman-ը չընկճվեց և ամբողջովին վերակազմավորեց մարքեթինգային կազմակերպությունը՝ այն ամրապնդելով որպես համաշխարհային առաջնորդ ընկերություն: «Ընդմիշտ Կոկա-Կոլա» արշավը 5 տարվա մեջ վաճառքի աճն ավելացրել է 50% -ով `10-ից հասցնելով 15 միլիարդ տուփի:

«Մարքեթինգը բիզնես է և գիտություն, բայց ոչ մոգություն»,- ասել է Sergio Zyman-ը:

 

2. Howard Schultz-ը և մի բաժակ բուրավետ սուրճը.

Գալով Starbucks՝ Howard Schultzն ընդմիշտ փոխեց սուրճի վաճառքի սովորական ընկերությունը, այն վերածեց սրճարանների համաշխարհային ցանցի, Ընկերությունը փրկեց կործանումից և 300% -ով ավելացրեց շահույթը: Ինչպե՞ս արեց դա:

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»Նա սկսեց լայնածավալ գովազդային արշավ, անցկացրեց տեխնիկական թարմացում և կայացրեց մի քանի անսովոր որոշում: Schultz-ն անձամբ հանձնարարեց մենյուից հանել սենդվիչները, որոնց հոտը ծածկում էր սուրճի հոտը և կրկնապատկեց աշխատակիցների բժշկական ապահովագրության գինը:

«Եթե ուզում եք ստեղծել մեծ ձեռնարկություն, ապա դրա համար պետք է քաջություն ունենաք: Երազելով ինչ-որ «փոքր» բանի մասին՝ դուք երբեք չեք ունենա «մեծ»-ը: Շատ մարդկանց բավական է նաև «փոքր»-ը: Բայց եթե ուզում եք, որ աշխարհը նկատի ձեզ, և ձեր ստեղծագործությունն ապրի դարեր, պայքարեք:

Ո՞ւմ է պետք երազանքը, որին կարող ես դիպչել ձեռքով», ասել է Howard Schultz-ը:

3. Steve Jobs-ը և խնձորը.

Ըստ Apple-ի աշխատակիցների՝ Steve Jobs-ի համար ամենասարսափելի բառերը, որոնք նա ատում էր, «մարքեթինգը» և «բրենդ»-ն  են եղել: Նրա կարծիքով՝ մարդիկ այս բառերը ասոցացնում էին հեռուստատեսության և գովազդի հետ: Jobs-ի համար ամենակարևորը  մարդու և արտադրանքի հարաբերությունն էր: Հետևաբար, «ապրանքանիշ» բառը ընկերությունում ընկալվում էր որպես վիրավորական:

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»Apple-ն իր գովազդային արշավները դիտարկում էր հնարավորություն՝ սպառողներին պատմելու իրենց արտադրանքի մասին, թե ինչպես դրանց օգտագործումը կարող է բարելավել կյանքը: Կարևորն այն էր, որ մարքեթինգային թիմը շատ սերտորեն համագործակցեց ծրագրավորողների հետ: Սա թույլ տվեց մարքեթոլոգներին հասկանալ, թե որն է ծրագրավորողների նշաձողը, մոտիվացիան և այն, թե արտադրանքն, իրենց կարծիքով, ինչպե՞ս պետք է ազդեր մարդկանց կյանքի վրա:

Այսպիսով, Steve Jobs-ը դարձավ ամենահայտնի շուկայավարողներից մեկը՝ հակառակ իր մարքեթինգի նկատմամբ հակակրանքի: Այդպիսին է ճակատագրի հեգնանքը:

«Դուք չեք կարող հաճախորդին հարցնել, թե նրան ինչ է անհրաժեշտ, չէ որ այդ պահին, երբ դուք կհարցնենք, նրանք նոր բան կցանկանան»-, ասել է Steve Jobs-ը:

Մարքեթինգի հայտնի մասնագետները, որոնց են «պատկանում մեր ուղեղները»

4. Nikolay Shustov-ը և ալկոհոլը.

Ցարական Ռուսաստանում ամենահայտնի գովազդային արշավն իրականացրել է մարքեթինգի լավագույն մասնագետներից մեկը՝ Nikolay Shustov-ը՝ առանց մեկ ռուբլի ծախսելու: Ալկոհոլի շուկան ամբողջությամբ գրավելու համար, նա հնարեց մարքեթինգային բարդ քայլ, վարձեց մարդկանց, ովքեր գնում էին բարեր, պանդոկներ, ռեստորաններ և պատվիրում «Шустов» օղի: Մերժում ստանալով՝ ծեծկռտուք էին սկսում: Բնականաբար, կռիվների պատճառների մասին տեղեկատվությունները շատ արագ տեղ գտան թերթերում, և մի քանի շաբաթվա ընթացքում խմելու բոլոր հաստատությունները սկսեցին վաճառել Շուստովի ալկոհոլային խմիչքները:

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան                       

Apple-ի մարքեթինգը՝ հզոր ուժ
Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին

Առնչվող գրառումներ

Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ