Ո՞վ էր Բերթի Ֆորբսը, ե՞րբ ստեղծվեց «Forbes» հեղինակավոր ամսագիրը
Ո՞վ էր Բերթի Ֆորբսը, ե՞րբ ստեղծվեց «Forbes» հեղինակավոր ամսագիրը

Ո՞վ էր Բերթի Ֆորբսը, ե՞րբ ստեղծվեց «Forbes» հեղինակավոր ամսագիրը

Որևէ բիզնեսի, մեծահարուստի, աշխարհում կատարվող ֆինանսական իրադարձության մասին լսելիս կամ կարդալիս հաճախ ենք հանդիպում «ըստ Ֆորբսի» արտահայտությունը:

Իսկ ե՞րբ Forbes անունը դարձավ հեղինակություն, ո՞վ էր հեղինակը:

digest-ն անդրադարձել է հայտնի ֆինանսական լրագրող Բերթի Չարլզ Ֆորբսին (անգլ. Bertie Charles Forbes):

Ո՞վ էր Բերթի Ֆորբսը, ե՞րբ ստեղծվեց «Forbes» հեղինակավոր ամսագիրը«Պետք է վճարել հաջողության համար: Գրեթե բոլոր նրանք, ովքեր հասել են հաջողության, աշխատել են տքնաջան և շատ, ջանասիրաբար ուսումնասիրել են  և պլաններ կազմել,  զոհաբերել են իրենց, ավելի մեծ դժվարություններ են հաղթահարել, քան մեզանից յուրաքանչյուրն, ով դեռ չի բարձրացել»,-ասել է Բերթի Չարլզ Ֆորբսը:

Բ. Չ. Ֆորբսը շոտլանդական ընտանիքից, դերձակի 10 երեխաներից 6-րդն էր: Ծնվել է Շոտլանդիայի Աբերդինշիր մարզի Նյու Դիր գյուղում (New Deer is a settlement in Aberdeenshire,) 1880 թվականի մայիսի 14-ին: Աշխատել սկսել է մանկուց, 14 տարեկանում թողել է դպրոցն ու անցել պատահական աշխատանքի՝ որպես գրաշար՝ հույս ունենալով, որ իրեն միանգամից կվստահեն ստեղծագործական աշխատանք, որին այդքան ձգտում էր: 7 տարի անց վերապատրաստվել է որպես սղագրող (ստենոգրաֆ), որն այդ տարիներին պարտադիր պայման էր լրագրողների համար, այնուհետև անցել լրագրողական աշխատանքի տեղական թերթերից մեկում:

1904-ին Ֆորբսը լքել է Շոտլանդիան: Սկզբում մեկնել է Հարավային Աֆրիկա, այնուհետև՝ ԱՄՆ: Նրա առաջին աշխատավայրը՝ «The Journal of Commerce» անտիկ ժուռնալն էր, որը լույս էր տեսնում 2 շաբաթը մեկ անգամ և առանձնապես ոգեշնչող չէր, բայց Ֆորբսին տվեց ժամանակակից ամերիկյան բիզնեսի մասին հասկացողություն: Քիչ-քիչ Բ. Չ. Ֆորբսն ամսագրում իր աշխատանքին զուգահեռ սկսեց սյունակներ գրել այլ հրատարակչությունների համար և ստեղծել իր անունը որպես էկոնոմիկայի չոր խնդիրների մասին վառ ու ցայտուն գրող հեղինակ: Շուտով նրա ջանքերը նկատում է մեդիամագնատ Ուիլյամ Ռանդոլֆ Հըրսթն (անգլ. William Randolph Hearst), ով տարիքով ավելի փոքր էր և ամբիցիաներով: Նա աշխատանք է առաջարկում Բ. Ֆորբսին իր «New York American»-ում: Ժամանակի ընթացքում Ֆորբսն, իր տաղանդի և քաջության շնորհիվ, դառնում է ամենահայտնի ֆինանսական լրագրողը: Նա չէր վախենում կտրուկ քննադատել հարուստ և հաջողակ մարդկանց և վշտանում էր, երբ իր հայտարարությունները խմբագրվում էին  խմբագրի կողմից: 1917-ին Բ. Չ. Ֆորբսը հիմնադրեց մի ամսագիր, որը ցանկանում էր անվանել «Doers and Doings», բայց ընկերներից մեկի խորհրդով կոչեց  իր անունով: Բ. Չ. Ֆորբսի կյանքի ընթացքում նրա ամսագիրն այդպես էլ չդարձավ առաջատար. հայտնվեցին ավելի հաջողակ մրցակիցներ, ինչպիսիք են՝ «Business Week»-ն ու «Fortune»-ը: Պատերազմի պատճառով ստեղծված ֆինանսատնտեսական մեծ ճգնաժամի տարիներին ամսագիրը չէր վաճառվում, և Բերթի Չարլզ Ֆորբսը խմբագրական ծախսերը վճարում էր այլ հրատարակչություններից ստացվող լրագրողական հոնորարներից: Բ. Չ. Ֆորբսի ժամանակ ժուռնալի շրջանառությունը չի գերազանցել 100 հազար օրինակը, ինչը բավականին համեստ թիվ է Միացյալ Նահանգների համար:

«Forbes»-ի հիմնական արժանիքն այն էր, որ նա նոր դարաշրջան ստեղծեց բիզնես-հրատարակություններում: Պարզվեց, որ կարելի է խոսել կապիտալիստների մասին, որոնք թվում էին կամ ձանձրալի պուրիտաններ, կամ անողոք շահագործողներ, բայց և այնպես, հետաքրքիր էր տեսնել նրանց մեջ լուսավոր մարդկանց՝ իրենց անհատական հատկանիշներով, արտառոց պատմություններով:

Ըստ Forbes.ru-ի «Forbes»-ի առաջին համարը 15 ցենտ է եղել՝ 2,8 դոլար ժամանակակից  արժեքով:

2017-ին լրացել է «Forbes»-ի 100-ամյակը:

«Forbes»-ի հետագա գործունեությունը շարունակել է Բ.Չ. Ֆորբսի որդին՝ Մալքոլմը, ով էլ հարթել է ժուռնալի ճանապարհը դեպի հայտնիություն: Այժմ «Forbes»-ի գլխավոր խմբագիրը ժուռնալի հիմնադիր Բ.Չ. Ֆորբսի թոռն է՝ Սթիվ Ֆորբսը (անգլ. Steve Forbes):

Առավել մանրամասներ կարող եք կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով.

https://www.forbes.ru/biznes/100-let-forbes349241-berti-forbs-shotlandec-izmerivshiy-ameriku

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Նեյրոմարքեթինգը ռեստորաններում. ինչպե՞ս ազդել ճաշատեսակի ընտրության վրա
Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին