Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ Քասունի
Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ Քասունի

Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ Քասունի

ReAnimania փառատոնի հիմնադիր-տնօրեն, գեղանկարիչ, անիմատոր Վրեժ Քասունի

Օրերս տեղի ունեցավ ReAnimania անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Հայաստան են ժամանում հայտնի և հեղինակավոր անիմատորներ, այս տարի  Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանը Երևանում ներկայացրեց «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ստեղծման պատմությունը, որը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն  ֆիլմն է:

Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ ՔասունիԻսկ թե ինչպիսի՞ մարքեթինգային քաղաքականություն ունի ReAnimania-ն, զրուցել ենք Վրեժ Քասունու հետ:

Փառատոնն արդեն 11 տարի է գործում է, ինչպիսի ռազմավարություն եք մշակել և իրականացրել այն պահելու և զարգացնելու ուղղությամբ:

-Պահելու և զարգացնելու հիմնական ռազմավարությունը վարպետության դասընթացներ կազմակերպելն է եղել, քանի որ համարել եմ, որ առանց դրանց ոչ մի շարունակություն չի կարող լինել: 2009-ից՝ հենց առաջին օրվանից, ինձ համար բուն թիրախն ու նպատակը եղել են աշխատանոցները: Գիտեք, որ անիմացիոն ֆիլմ դիտելը մեզ մոտ «կաղում» էր, հիմա համեմատաբար այլ է, ինչքան էլ փորձում էինք դահլիճները լցնել, միևնույնն է «կաղում» էր, քանի որ հանդիսատեսին անիմացիոն ֆիլմ ցույց տալու համար, պետք է ասեինք, թե այն ինչ է: Անիմացին ֆիլմի մասին բարձրաձայնելու համար ունեինք 2 տարբերակ՝ շարունակել ցուցադրումներն ամեն տարի և չհիասթափվել, հանդիսատեսի գիտակցությունը քիչ-քիչ բերել անիմացիային,  երկրորդը՝  նոր սերունդ պատրաստել, որի համար էլ  աշխատանոցները մեզ համար կարևոր էին, որտեղ ReAnimania-ի շրջանակում հրավիրված հյուրերն իրենց փորձառությամբ ու գիտելիքներով կկիսվեն արվեստասերների հետ:

-Իսկ այ նոր սերնդի մեջ փոփոխություններ կա՞ն անիմացիայի ընկալման հարցում:

-Նրանց մտածելակերպն անմողջությամբ փոխվել է, նրանց այսօր տեխնոլոգիաներն ու սոցիալական ցանցերը շատ են օգնում: Այսօրվա երիտասարդը շատ-շատ բախտավոր է, եթե ետ հայացք գցենք, թե մեր ժամանակներում մենք, երբ ես Հալեպում էի և հետո երբ եկա Հայաստան, ինչ էինք անում ու ինչ ունեինք մեր ձեռքերում, ծիծաղելի կլինի, մենք քարից ջուր էինք փորձում քամել, իսկ այսօր ջուրը տարաներով պատրաստ դրված է, նրանց մնում է միայն վերցնել, այս ամենը նոր սերունդին նոր ներուժ է տալիս:

ReAnimania տարածաշրջանային սահմաննները որո՞նք են:

-Օ՜, արդեն սահման չկա: Այս տարի քայլ արեցինք, որ նույնիսկ կրճատենք մասնակիցների թիվը, քանի որ շատ էինք տարածվել: Անցյալ տարի 2500 դիմում ունեցանք, ինչը զարմանք առաջացրեց անիմացիոն միջազգային ամենահեղինակավոր փառատոնի՝ Annecy-ի շրջանակներում, որ այսպիսի աշխարհագրական դիրքում գտնվող փառատոնի մրցութային ծրագրում այդքան դիմորդներ են եղել, այնինչ, այդ տարի Annecy փառատոնի մրցութային ծրագրի դիմորդների թիվը 3500 էր: Այս տարի վախեցանք այդ չափ թվից, քանի որ պատրաստ չէինք ո´չ ընդունելու, ո´չ էլ սպասարկելու, որոշեցինք վճարովի դարձնել, վճարը սիմվոլիկ էր և, ի զարմանս մեզ, հաջողեցինք: Անցյալ տարի 110 երկրից մասնակցության հայտեր ունեինք, այս տարի նույնպես ստացանք հայտեր նույն տարածաշրջաններից, բայց արդեն միայն պրոֆեսիոնալներից, որոնք գիտեին, որ մրցունակ են և չեն մասնակցում միայն մասնակցելու համար: Մեզ համար մեծ հպարտություն էր, որ ճանաչված ու հեղինակավոր անիմատորներն էին դիմել, ինչպես օրինակ՝ Դիսնեյի և այսօրվա թրենդի մեջ եղող անիմատորները:

-Մեր  հարևաններից՝ Ադրբեջանից կամ Թուրքիայից, մասնակցության հայտ ներկայացնողներ լինո՞ւմ են:

-Քանի որ փառատոնը միջազգային է, այն սկզբունքորեն բաց է բոլորի համար, Թուրքիայից մասնակցում են, այս տարի էլ են մասնակցել, Ադրբեջանից՝ ոչ, նրանք չեն էլ դիմում, եթե դիմեն, կընդունենք, իհարկե, եթե այնպիսի անիմացիոն ֆիլմ ներկայացնեն, որն ուժեղ կլինի և ատելություն չի քարոզի, չնայած, պիտի ասեմ, որ նրանց մոտ անիմացիոն ոլորտը բավականին ետ է մնացել:

Հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն էր:

-Կարծում եմ, որ հենց առաջին տարվանից չենթարկվելն «ամեն տեսակ ֆիլմ վերցնելուն, ինչ է փառատոն անեմ» քաղաքականությանը: Ամենասկզբից էլ խիստ վերաբերվեցի այս հարցին՝ որակայինը պահելու առումով: Ունենք ֆիլմեր, որոնք առաջինը ReAnimania-ում են մրցանակ ստացել, հետո Annecy-ում, հետո՝ Oscar-ում: Հաջողության հասնելու մարքեթինգային քայլերից մեկն էլ այն է, որ փառատոնն անցկացնելու ժամանակահատվածն է ճիշտ ընտրված: Հունիսից հետո, այսինքն՝ Annecy անիմացիոն կինոփառատոնից հետո լույս տեսնող ֆիլմերի առաջինը դիտման իրավունքը մենք ենք ձեռք բերում, քանի որ ֆիլմարտադրողը չի ցանկանում մեկ տարի սպասել Annecy-ին մասնակցելու համար, մենք «որսում» ենք այդ ֆիլմերը: Շատ կարևոր է ունենալ ծրագիր, հյուրերի ցանկ, և այդ դեպքում հետաքրքրվողի կամ ցանկացած օտար մարդու համար ուղեցույց է կայքէջը կամ ֆեյսբուքյան էջը, որտեղից կինֆորմացվի, թե ինչ են անում հյուրերը շաբաթվա ընթացքում: Հաջողություններից մեկն էլ այն է, որ ունենք առաջարկ փառատոնը գրանցելու A+ մակարդակում, հաջողությունը նաև այն է, որ մենք չենք դիմել, այլ մեզ առաջարկել են:

Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ ՔասունիReAnimania-ի խաղանիշը (фишка) ո՞րն է:

-Լոգոն, որը ես եմ ստեղծել և առաջին խնդիրն ինձ համար դրել էի այն, որ ReAnimania-ի լոգոն մուլտիպլիկացիոն կերպարի հետ կապ չի ունենա, ոչ էլ մուլտիպլիկացիոն իմիջ կստանա, քանի որ ինձ համար անիմացիոն ֆիլմը կլասիկ ֆիլմ է, և աշխարի հայտնի անիմացիոն կինոփառատոնների լոգոները, եթե նայեք, կտեսնեք, որ շատ դասական են, ինձ համար շատ կարևոր է սա: Մինչև այսօր որևէ ձևավորողի կամ դիզայների, որին հրավիրում ենք մեզ հետ համագործակցելու այդ տարվա ReAnimania-ի համար աֆիշա, պաստառ, վահանակ ստեղծելու շրջանակում, լոգոն փոխելու իրավունք չեմ տալիս, մնացածն ըստ այդ տարվա կարող է փոխվել: ReAnimania-ն  հետաքրքիր բառախաղ ունի՝ Republic of Armenia, Republic of Animation, Republic of Artsakh  և ReAnimate`վերակենդանացնել, վերամարմնվորել: Սրա մասին շատ երկար եմ մտածել ու ռիսկի գնացել: Այս պահին նպատակներ ունենք, որ Rea+ ստեղծենք, որը հենց Republic of Artsakh-ն է, այսինքն՝ ուզում եմ միջազգային անիմացիոն փառատոն ստեղծել Արցախում:

Մարքեթինգն ավիաոլորտում. ինչպե՞ս գրավել օդային շուկան. Կարինե Անդրեասյան
#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները

Առնչվող գրառումներ

Գիտելիքի փոխարեն հմտություն. Ի՞նչ է տալիս Skillrocks կրթական նախագիծը. Աննա Մանֆրեդի