Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան
Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

«Գուրմե-Դուրմե»-ի համահիմնադիր և տնօրեն Դիրան Բաղդադյան

Գուրմեն ֆրանսերենից թարգմանած նշանակում է ախորժաբեր, իսկ դուրմը հայերենում շոկոլադն է.

 «Գուրմե-Դուրմե»-ի համահիմնադիր (եղբոր հետ) և տնօրեն Դիրան Բաղդադյանը պատմում է «Գուրմե-Դուրմե»-ի ստեղծման ու մարքեթինգի մասին: Շոկոլոդի բիզնես ունենալու միտքը ծագել է, երբ նոր հայրենիք եկած Բաղդադյանները նկատել են, որ տեղացի հայերի մոտ շոկոլադ նվիրելը կարծես ավանդույթ լինի:   

Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

— Ընտանիքում շոկոլադ շատ էինք սիրում, բացի այդ փաթեթավորման բիզնես ունեինք: Երբ հայրենադարձեցինք այս երկուսը համադրելով՝ ստեղծեցինք  «Գուրմե-Դուրմե» բրենդը:  Մարքեթինգի մասին խոսելիս ՝պետք է ասեմ, որ եթե մեկն ինչ-որ մի երկրում հաջողության է հասել մարքեթինգային որոշ գործիքներ գործածելով, անհնար է այդ նույն մոդելը կիրառել Երևանում կամ այլ քաղաքում: Պետք է ունենալ քո տարբերակը, որը կհամապատասխանի քո ընկերության ոճին, սա նման է հագուստ կրելուն: Մարքեթինգում աութսորսը չեմ հասկանում, քանի որ աութսորսը չի կարող հասկանալ քո այդ օրվա տրամադրությունը: Մարքեթինգի մի շատ կարևոր մաս է նաև հաճախորդին ժպիտով դիմավորել և ճանապարհելը, եթե նույնիսկ գնում չի կատարել: Մարքեթինգի կարևոր բաղկացուցիչ մաս են սոցիալական ցանցերը, նրանք ընկերությունների «դեմքն» են:

«Գուրմե-Դուրմե»-ի մարքեթինգն ինչպիսի՞նն է:

-Այն ամեն օր կարող է փոփոխվել, մարքեթինգն ամենօրյա գործընթաց է, առօրյայում նոր լուծումները պարբերական բնույթ են կրում: Մարքեթինգն այն չէ, թե ինչպես հաճախորդ ձեռք բերես, այլ այն է, թե ինչպես տրամադրություն ստեղծես, լինես ստեղծագործող, այս ամենն ինքնըստինքյան հաճախորդ է բերում:

Գուրմե-Դուրմե»-ի ամենահաջողված մարքեթինգային լուծումները որո՞նք են:

-Մեր հաջողությունը փաթեթավորման մեջ է, շատ մեծ հմտություն ունենք փաթեթավորման հարցում, սիրում ենք այն:

Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան ԲաղդադյանՇոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

 

Եթե մեկ ամսվա մեջ մի նոր մտահղացում չենք ունենում, սրտնեղում ենք: Մենք դուրս ենք եկել շոկոլադի «գաղափարից», քանի որ շոկոլադ  ցանկացողը մեկ այլ խանութից էլ կարող է գնել, որտեղ թանկն էլ կլինի, եվրոպականն էլ, փոքրն էլ, մեծն էլ: Երբ դու ստեղծագործում ես, քեզ նայելով՝ հաճախորդն ինքնըստինքյան գալիս է: Հաճախորդին հասկացել ենք, գիտենք՝ մեր հաճախորդն ով է: Երբ մեզ սկսում են համեմատել այլ ընկերությունների հետ, ասում եմ՝ իրենք իրենց հաճախորդն ունեն, մենք՝մերը, ոչ ոք ոչ ոքի չի խանգարում: Մարքեթինգում պետք է անել կարողություններին ու ոճին համապատասխան: Վերադառնամ կրկին հագուստի օրինակին՝ այն հագուստ կրելու պես է, հետևաբար, պետք է ընտրել սեփական ոճը. մենք այս մոտեցումով ենք առաջնորդվում:

Ինչպիսի՞նն է «Գուրմե-Դուրմե»-ի հաճախորդը:

-Ե՛վ 1000 դրամ, և՛ 5000 դրամ ունեցողի համար ունենք առաջարկ: Մեր հաճախորդների կարծիքներն ու ցանկությունները գրանցում ենք, հնարավորներն՝ իրականացնում: Խանութ ունենալը մարքեթինգային այսպիսի առավելություն է ընձեռում:

Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

-«Գուրմե-Դուրմե»-ի խաղանիշը ո՞րն է:

-Ինձ թվում է՝ սրտիկն է, որը ժպիտ է առաջացնում բոլորի մոտ: Սրտիկը  «Գուրմե-Դուրմե»-ի` իրար կպած գլխագրերն են (G և D), այն յուրաքանչյուր փաթեթավորման վրա օգտագործում ենք:

Իսկ համային առումով որևէ առանձնահատկություն կիրառե՞լ եք:

-Մեր շոկոլադները շատ չեն տարբերվում միջազգային շոկոլադներից, եվրոպական ամենաբարձր հումքերից օգտվելով՝ գտանք հայի քիմքին համապատասխան համը: Հայրենադարձության առաջին տարին դժվար էր, փնտրտուքների մեջ էինք: Քանի որ այժմ գիտենք, որ համը դուր է եկել մեր հաճախորդին, դա պահելով՝ տեսքի վրա ենք շեշտը դրել: Հաճախորդը վստահ լինելով համի վրա՝ ուշադրություն է դարձնում տեսքին:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան
Ոլորտային մարքեթինգի մասին. Արթուր Արզումանյան

Առնչվող գրառումներ

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան