Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub
Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub

Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub

Edu VanHub-ը կրթական նախագիծ է, որի նպատակն է գյուղական համայնքների երիտասարդներին ու պատանիներին տալ որոշակի մեդիագիտելիքներ` նրանց համար կառուցելով անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր։ Հայկական իրականության մեջ սա առաջին նախաձեռնությունն է, երբ կրթությունը շարժական է և հասնում է ինչպես հայկական գյուղեր, այնպես էլ` Հայաստանից դուրս:

Edu VanHub կրթական նախագծի հիմնադիր Գևորգ Հարությունյան

-Երբ նախագծի գաղափարն արդեն կար, որո՞նք եղան այն իրականություն դարձնելու քայլերը:

-Գաղափարն ունեցել եմ 2015 թվականից, այդ ժամանակ չէի էլ պատկերացնում` ինչպես կարելի է այն կյանքի կոչել: Փորձում էի տարբեր մարդկանց հետ խոսել, կարծիք հարցնել, բայց հիմնականում ստանում էի բացասական արձագանքներ: Միևնույն է ես շնորհակալ եմ այդ տարիներին ու այդ արձագանքներին, որովհետև դրանք ինձ ավելի ուժեղ են դարձրել:

Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHubՄիայն գաղափար ունենալը շատ քիչ է, պետք է նաև ներուժ և համապատասխան ռեսուրս` պարտադիր չէ նյութական: Ես սկսեցի շատ ճանապարհորդել, կամավորություն անել նման ուղղվածության կազմակերպություններում, սովորել ու պաշարել այն ամենն, ինչ հետագայում օգտագործեցի այս նախագծում: 2017-ի վերջին Միլանում տեղի ունեցավ «էռազմուս տաղանդ» մրցույթը` 600 մասնակից աշխարհի տարբեր երկներից, ես զբաղեցրի երրորդ տեղը` անցնելով եզրափակիչ փուլ: Իրենք ինձ առաջարկեցին դառնալ իրենց հայաստանյան ներկայացուցիչը, որն ինձ մեկ քայլ ավելի մոտեցրեց իմ երազանքին` ավելի շատ դռներ բացելով իմ առջև:Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub 2018-ին հիմնադրեցինք garagErasmus4Yerevan-ն ու արդեն այդ կազմակերպությունով դիմեցի դրամաշնորհի և հաղթեցի: 2019-ի սկզբին արեցինք պիլոտային ծրագիրը. մինի ավտոբուսով, պրոֆեսիոնալ թիմով գնացինք հայկական գյուղեր`  իրականացնել մեդիա կրթության դասընթացներ: Նման դասընթացներ իրականացնող թիմը բնականաբար չէր կարող բրենդինգին ուշադրություն չդարձնել: Գեղեցիկ փաթեթավորումը և ճիշտ ներկայանալը մեզ բերեց ճանաչում և միջազգային բրենդ դառնալու հնարավորություն: Արդեն 2019-ին երկրորդ անգամ ֆինանսավորվեցինք նմանատիպ  ծրագիր իրականացնելու Ուկրաինայում:  Վերջերս Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ էլ այս նախագիծը համարվեց տարվա կրթական լավագույն նախաձեռնություններից մեկը: Որքան էլ փաթեթավորումը լավը լինի, կարևորը բովանդակությունն է, որը վաղ թե ուշ երևալու է, դրա համար ես հակառակ կողմից եկա:

— Ինչու՞ եք ընտրել տրանսպորտային հենց այդ միջոցը, ենթադրու՞մ էիք, որ այն կդառնա այս նախագծի խորհրդանիշը։

-Միանշանակ, դա մեր ռազմավարական քայլերից էր։ Մեծ հաշվով՝ մինի ավտոբուսի ծախսն այնքան էր, որ կարելի էր հանգիստ ինքնաթիռով տեղափոխվել։ Բայց դիտմամբ ընտրել ենք ավտոբուսը, որ մեր թիրախային խմբին՝ պատանիներին հասցնենք մեր կարգախոսը․Կրթությունը կարող է լինել ավելի մոբիլ և այն կարող է տեղի ունենալ այնտեղ, որտեղ փոխազդեցություն կա մարդկանց միջև:Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub 2015 թվականին, երբ սկսեցինք հայկական գյուղերով շրջել, տեսա թե որքան են ուրախանում երիտասարդերը, երբ մեր մեքենան կանգնում էր իրենց դպրոցի կամ գյուղապետարանի դիմաց: Այդ ժամանակ էլ առաջացավ միտքը՝ մինի ավտոբուսը դարձնել կրթության տարածման խորհրդանիշ։ Եթե ուշադրություն դարձնեք մեր  սթիքերների, բուկլետների վրա, ամեն տեղ ավտոբուսն է, հաղթահարում է ինչ-որ բարձունքներ՝ տարածելու մեդիա կրթություն, որի միջոցով հետագայում էլ այդ պատանիները շոշափելի  հաջողությունների են հասնելու՝ անկախ նրանից ինչ մասնագետ կդառնան։ Շատերը զարմանում էին, որ մի մշակույթի մարդիկ կարող ենք այդքան ճանապարհ անցնել լրիվ այլ մշակութային արժեհամակարգ ունեցող մարդկանց որևէ բան տալու՝ չհետապնդելով բիզնես շահ։ Իհարկե սա մեր նպատակներից չէր, բայց այս նախաձեռնությամբ ինչ-որ չափով կանխվում է նաև այլատյացությունը՝ ինչ-որ չափով բերելով ազգային համերաշխության գոնե այդ խմբի գիտակցության մեջ։

-Մարքեթինգային ինչպիսի՞ գործիքներ եք օգտագործում Edu VanHub-ի ճանաչելիությունը բարձրացնելու համար։

-Շատ ակտիվ օգտագործում ենք սոցիալական մեդիա մարքեթինգը։ Ավելին՝ 2020 թվականի համար արդեն ունենք մշակված ռազմավարությունը։ Մենք ունենք մասնագետներ, ովքեր զբաղվում են այդ հարցերով և սպասում ենք նոր մասնագետների, ովքեր կներգրավվեն, որովհետև ասելիքը շատ է, իսկ սոցիալական ցանցերը բավարար չեն։

Բացի այդ, 2 ծրագրի ընթացքում ունեինք մարդիկ, ովքեր զբաղված էին միայն նախագծի մասին ֆիլմ նկարելով, որովհետև վիդեոնյութը ինֆորմացիան տարածելու ճիշտ ու պահանջված գործիք է։ Մեզ շատ են օգնում նաև մեր միջազգային գործընկերները, որոնք իրենց խիտ զբաղվածության հետ պատրաստ են տարածել մեր իվենթները՝ դրանք դարձնելով հասանելի լայն լսարանի համար։ Մենք չենք գովազդում  ինչ-որ բան վաճառելու համար, նպատակը մեր արածը տարածելն է և օրինակ ծառայելը նմանատիպ խմբերին։ Արդյունքում՝ հեշտանում է նաև ծրագրի հետագա ֆինանսավորումն ու օգնում մարդկանց իրենց  որոշումներում ավելի գիտակից լինել, ճիշտ տեղ ներդրում անել:

-Ո՞րն է այս նախագծի հաջողության գաղնտիքը, և ի՞նչ դեր ունի այդ գործում մարքեթինգը։

-Ըստ իս՝ հաջողության գաղտնիքը մեր քայլերը 21-րդ դարի կրթական ձևերի հետ ճիշտ համադրելն է։ Երբ մեր կարգախոսում ասում ենք, որ կրթությունը պետք է լինի ավելի մոբիլ, մենք նկատի ունենք, որ առհասարակ ամեն ինչն է ավելի մոբիլ դառնում։

Եթե 20 տարի առաջ մարդիկ աշխատանքը պատկերացնում էին հստակ գրասենյակում, գործարանում, ինչ-որ փակ  տիրույթում, հիմա ամեն ինչն այնքան շարժական է դարձել, որ աշխատել հնարավոր է նաև ինքնաթիռից։ Սա աշխարհայացքային մեծ փոփոխություն է և մարտահրավեր մեր սերնդին։ Կարծում եմ սրա հետ պետք է ոչ թե կռիվ անել, այլ զուգընթաց քայլել: Եթե ուզում ենք ունենալ լավ մշակույթ, տնտեսապես լավ երկրիր, պետք է ընդունել այդ մարտահրավերները նաև հակահարված տալ, որը ես տեսնում եմ միայն  կրթության միջոցով։ Հաջողության ինչ-որ տոկոսն է կազմում նաև մարքեթինգը։

Բրենդինգի օգնությամբ հասնում ենք նրան, որ Edu VanHub-ի լոգոն, գույները մարդկանց գիտակցության մեջ տպավորվում է այնքան, որ նմանատիպ բան տեսնելիս միանգամից այս նախագծի հետ են ասոցացնում: Անգամ դեպքեր են եղել, երբ մարդիկ տեսնելով բուկլետները, գրել են իմանալու ինչով ենք զբաղվում: Կարծում եմ` շոշափելի  հաղթանակ է, որ Ռուսաստանից, Ուկրաինայից,  Եվրոպայից, Բրյուսելի  հանձնաժողովականներից, ովքեր պատասխանատու են աշխարհում կատարվող շատ  լուրջ բաների համար,  ասում են, որ  հավանել են մեր գույները, լոգոն, գաղափարը: Բրենդի ճանաչումն օգնում է ֆինանսավորման հարցում, որի համար դիմելիս, առանձին կետով ներկայացնում եմ նաև մարքեթինգային քայլերը։

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան
5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս երկրորդ

Առնչվող գրառումներ

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո