Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան
Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

«Modd Events»-ը հայ-ֆրանսիական ընկերություն է, որը մասնագիտացած է բիզնես և անհատական ոլորտի միջոցառումների պլանավորման և կազմակերպման մեջ: Ընկերությունը հայկական շուկա մուտք է գործել Օրանժ կապի օպերատորի հետ՝ որպես այդ ընկերության համար թիմբիլդինգներ իրականացնող ընկերություն, այնուհետև, ելնելով շուկայում թիմբիլդինգների նկատմամբ եղած պահանջարկից՝ ընդլայնել է իր գործունության մասշտաբները:

 

Մարքեթինգի և վաճառքի մենեջեր Քրիստինե Վարդանյան

-Մեր ընկերության գոծունեությունը բաժանում ենք 2 հիմնական ուղղությունների՝ բիզնես և անհատական նախագծեր: «Modd Events»-ը  գրասենյակներ ունի Փարիզում և Մոսկվայում, սակայն,  դա մեզ ամենևին չի խանգարում նախագծեր իրականացնել անգամ Լոնդոնում, Վրաստանում, Բուլղարիայում, Միացյալ Նահանգներում, Մոնտենեգրոյում, էլի շարունակե՞մ (ծիծաղում է): «Modd Events»-ը հայտնի է՝ որպես բիզնես նախագծերի կազմակերպիչ: Երբ ասում եմ բիզնես նախագծեր, ուզում եմ դրա մեջ հասկանանք նաև մշակութային և սոցիալական իվենթներ, հանրային նախագծեր, կոնֆերանսներ և սեմինարներ, ֆորումներ և բիզնես հանդիպումներ,  բացման արարողություններ, համերգներ, ընկերությունների հոբելյաններ, տարբեր ապրանքնիշերի launch-եր, և չմոռանանք ամենակարևորը՝ թիմբիլդինգները:

Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

Եթե բոլորը թվարկեմ, լանչի ամբողջ ժամանակը կսպառենք, եկեք նշեմ պարզապես մի քանիսը՝ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությունը, Քաթար ավիաընկերության հայաստանյան գրասենյակի բացման արարողությունը, «Կոկա կոլա» ընկերության 20 ամյակը, «Ակբա» բանկի 20 ամյակը, թիմբիլդինգներ ենք արել գրեթե բոլոր խոշոր բանկերի, Արարատի կոնյակի գործարանի համար, մենք հանդիսանում ենք նաև «Մայքրոսովթ Հայաստան» ընկերության event agency-ն, վերջերս,  հավանաբար հետևել եք, Արցախում իրակացրեցինք CONIFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությունը և այսպես շարունակ: Ինչ վերաբերում է անհատական նախագծերին, ի սկզբանե դրանցով զբաղվելու մտադրություն չի եղել, սակայն մեր ընկերների տարբեր միջոցառումներ կազմակերպելու արդյունքում այնքան մեծ եղավ հետքրքրությունը և պահանջարկը դեպի անհատական նախագծեր, որ  «ստիպված եղանք» այս  ուղղությունն առանձնացնել: Ու թեև «Modd Weddings»-ն  ըստ էության մի փոքր ավելի ուշ է սկսել իր գործունեությունը, սակայն, ներկայումս սոց. ցանցերում «Modd Events»-ն ավելի հետևորդներ ունի: Մեկ-մեկ այս թեմայով նույնիսկ մեր թիմի ներսում կատակում ենք՝ բաժանվելով  «Modd Events»-ականների  ու «Modd Weddings»-ականների: Դե բացատրությունը ակնհայտ է՝ հարսանիքներն «աղջկական» թեմա են և սոց. ցանցերում ավելի շատ ակտիվ օգտատերեր ունեն:  

-Մրցակցային շուկայում որերո՞րդ տեղում է «Modd Events»-ը:

-Առանց ավելորդ մեծամտության պետք է «գլուխս գովեմ», որ ես ներկայացնում եմ շուկայում առաջատար ընկերություններից մեկը: Այն մարդիկ, ովքեր իվենթներից հեռու են, հնարավոր է՝ մեր մասին լսած չլինեն, սակայն event management-ի հետ գոնե մեկ անգամ առնչված մարդը վստահաբար գիտի մեր մասին:

-Ի՞նչ տարբերակով են ընկերությանը դիմում կամ գտնում:

-Մեր հաճախորդները մեզ մոտ գալիս են սոցիալական ցանցերի միջոցով և տարբեր մարդկանց խորհրդով, сарафанное радио-ն մեր պարագայում շատ լավ է աշխատում, քանի որ կենդանի  գովազդից, իմ կարծիքով, զիլ և աշխատող տարբերակ չկա, սակայն մեզ դիմում են նաև բոլորովին անծանոթ մարդիկ, ինչպես նաև առևտրամրցույթների (տենդերների) միջոցով ենք ձեռք բերում նոր հաճախորդներ:

Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

-Ինչպե՞ս եք ռազմավարությունը մշակում:

-Շատ զգույշ (ծիծաղում է), իսկ եթե լուրջ՝ event management-ը մի «զզվելի խասիաթ» ունի, երբեք չես կարողանում նախապես պլանավորել տարին՝ այն միշտ խառնում է սահուն ծրագրած պլանները: Եղել է տարի, որ նույնիսկ գործընկերներին ամանորի շնորհավորական բացիկ ուղարկել չենք հասցրել, քանի որ այն համընկել է մեզ համար ամենաեռուն շրջանի հետ: Որպես ռազմավարություն՝ կարող եմ ասել, որ թեև չկա նման վիճակագրություն, բայց ելնելով մեր, կարելի է ասել, ներքին  վիճակագրությունից՝ արդեն գիտենք, որ օրինակ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նկատվում է ակտիվություն  միջազգային  կազմակերպությունների կողմից տարբեր սեմինարների կազմակերպման հարցումների մեջ, հետևաբար, մենք փորձում ենք դիրքավորվել այդ ուղղությամբ,  ամռանն ավելի շատ անհատական իվենթների՝ հատկապես  հարսանիքների  շրջանն է, կորպորատիվ երեկոների կազմակերպման պատվերները աշխուժանում են Ամանորին:

-Ովքե՞ր են ընկերության հաճախորդները:

-Մեր ընկերության հաճախորդ կարող է լինել յուրաքանչյուր ոք: Եթե խոսում ենք առկա հաճախորդների մասին, դրանք գրեթե բոլոր խոշոր ընկերություններն են, բանկերը, իսկ եթե խոսում ենք մեզ հետաքրքրող սեկտորի մասին, ուրեմն դրանք IT ընկերություններն են: Ինչու հենց IT-նե՞րը. նրանք շատ են, երիտասարդ են, չափազանց զբաղված են՝ իրենց միջոցառումն ինքնուրույն կազմակերպել կարողանալու համար և որ ամենակարևորն է՝բաց են ստանդարտից դուրս իդեաների նկատմամբ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարկ տալ մեր երևակայությանը, ինչն էլ, իր հերթին, մեր գործի մեջ մեր ամենասիրելի հատվածն է:

-Գնային ճկունություն ունե՞ք:

-Մենք թիրախավորված ենք միջին խավի համար, բայց ամեն դեպքում քիչ թե շատ վճարունակ խավն է մեր հաճախորդը:

Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

-Կա՞ միջոցառման տեսակ, որն ավելի շատ է պատվիրվում:

-Չեմ կարող միանշանակ ասել, էլի պետք է առանձնացնեմ՝ ըստ տարվա եղանակների:

-Խաղանիշը (фишка) ո՞րն է:

-Վստահ եմ, որ եթե այս նույն հարցը տաք մեր ընկերության տարբեր աշխատակիցների, միանգամայն տարբեր պատասխաններ կհնչեն: Իմ պատասխանը հետևյալն է՝ մեր ընկերության ֆիշկան այն է, որ անկախ նրանից անհատական է տվյալ միջոցառումը, թե բիզնես ոլորտի, ամեն նախագծում մենք փորձում ենք բովանդակային էլեմենտներ մտցնել կամ ինչ որ բովանդակային գիծ զարգացնել:  Կարծում եմ, ոչ պակաս կարևոր « ֆիշկա» է  նաև այն, որ մեր ընկերությունում շատ է կարևորվում  թիմի յուրաքանչյուր անդամի պրոֆեսիոնալ աճը՝ վերապատրաստման տարբեր մասնագիտական ծրագրերի միջոցով: Եվ ամենավերջում ինչպես սիրում եմ սոց. ցանցերում իմ post-երի տակ գրել՝ We love what we do and we do #EVENTS:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում
Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub

Առնչվող գրառումներ

Մարքեթինգային լուծումները կարող են լինել նաև չմտածված. Գրքամոլ