Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում
Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում

Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում

Գրական գործակալի ինստիտուտը պրոֆեսիոնալ գրական աշխարհում վաղուց կայացած է: Առանց գրական գործակալի հետ համագործակցության գրեթե հնարավոր չէ դուրս գալ տեղական շուկայից: Ո՞վ է գրական գործակալը, ինչպե՞ս  է նա օգնում ներկայանալ միջազգային հարթակում, ինչպե՞ս է արդյունքում հաջողության հասնում հեղինակը. զրուցել ենք  ARI Literary and Talent Agency հիմնադիր-գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ:

-Որո՞նք են գրական գործակալի հիմնական գործառույթները:

-Եթե համառոտ ներկայացնեմ, գրական գործակալը մարդ է, ով հայ հեղինակների ստեղծագործությունները ներկայացնում է համաշխարհային հրատարակչական շուկայում: Նրա գործառույթն է լինել միջնորդ հեղինակի և հրատարակչի միջև, ներկայացնել գրքերը, խրախուսել, պատմել այնպես, որ հետաքրքրի: Արդյունքում ձեռք ես բերում քո հեղինակի հեղինակային իրավունքը` թարգմանաբար հրապարակելու գիրքը տվյալ երկրում:

-Այսինքն` հիմնականում միջազգային շուկայի համար է:

-Հիմնականում այո, բայց ներքին շուկայում էլ է աշխատում, այսինքն` գրողը գալիս է գրական գործակալի մոտ իր գործով, գործակալը ներքին շուկայում նրա համար գտնում է հրատարակիչ:Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում

Իսկ ի՞նչ տեսակի ունակություններ են պետք գրական գործակալ աշխատելու համար:

-Պետք է շատ սիրել գրականությունը, կարդալ, պետք է շատ լավ իմանալ քո հեղինակներին ու հավատալ, որ դա ուրիշին էլ է հետաքրքիր, ուրիշ ընթերցողին, ուրիշ երկրի լսարանին: Կարևոր է նաև լեզվի ունակությունը,  որովհետև անգլերենով ենք հիմնականում շփվում, եթե ուրիշ լեզուներ գիտես, շատ ավելի լավ է: Սա մաքուր բիզնես համարվել չի կարող. Աստեղ այն գումարները չկան, որ համարվի բիզնես, դու գումարի համար չես անում, անում ես, որովհետև հավատում ես, որ կարևոր է, որ քո հեղինակին արտերկրում կարդան՝ քո երկիրը ճանաչելու համար:

-Ամեն դեպքում`  գիրքը որպես արտադրանք մատուցելու համար գովազդային կամ մարքեթինգային գիտելիքներ պահանջվու՞մ են:

-Իհարկե, երբ հանդիպում ես մարդուն և նրան պիտի համոզես, որ գիրքն առնի, դա գովազդ է,  ուղիղ մարքեթինգ է: Մենք աշխատում ենք հիմնականում ձևավորված, պատրաստի կազմով գրքի հետ, վաճառում ենք բովանդակությունը: Որովհետև դրսում ներկայացնելիս հատկապես կազմն իրենց համար միևնույնն է, իրենք իրենց կազմն են անելու: Կարևորը թեման է և բովանդակույթունը:Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում

-Եկեք պատկերացնենք ամբողջ գործընթացը` սկսած այն պահից, երբ գրողը դիմում է Ձեզ:

-Առաջնահերթ ես կարդում եմ գործը, գնահատում, տեսնում` արդյոք նյութն ինձ հետաքրքիր է: Եթե հետաքրքրում է, առաջին փուլը Հայաստանում հրատարակվելն է, երկրորդ փուլն արդեն անգլերեն նմուշ անել և դրսում ներկայացնել:

-Համաշխարհային գրական շուկայում կա՞ն օրինակներ, երբ գրքի գործակալը ստեղծագործության տարածման գործում մեծ նշանակություն է ունեցել:

-Օրինակները շատ-շատ են: Գաբրիել Գարսիա Մարկեսի գրքի գործակալը էական նշանակություն է ունեցել հեղինակի գործերի ճանաչման հարցում: Հետագայում այդ կինը` Կարմեն Բալսելսը, դառնում է աշխարհի ամենամեծ գործակալության հիմնադիրը: Ամերիկյան լավագույն հեղինակներին ներկայացնում էր հենց այս գործակալությունը: Իր մահվանից առաջ Բալսելսն իր գործակալությունը վաճառում է ավելի մեծ ընկերության:

Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում-Ի վերջո, գրքի հաջողության քանի տոկոսն է կախված գրական գործակալի աշխատանքից, և ինչ գորրծիքներ են օգտագործում նրանք:

-Գրական գործակալի դերն էական է, որտեղի՞ց այդ բովանդակության մասին լսի հրատարակիչը, ինչպես իմանան այդ ստեղծագործության մասին, դրա կարևորության մասին: Իսկ գործիքներ, որպես այդպիսին, չկան: Կան միջոցառումներ, որոնց անպայման մասնակցում ենք՝ Ֆրանկֆուրտի, Լոնդոնի գրքի ցուցահանդեսները. նման տեղեր ենք գնում, որտեղ շատ երկրներ ունեն իրենց ծրագրերը և հրավիրում են մասնակցելու, իրենց դաշտերը ճանաչելու: Դու էլ քոնն ես ներկայացնում, բնականբար: Հիմնական գործիքը միջանձնային հարաբերություններն են. շատ կարևոր է, երբ մի սեղանի մոտ մեկի հետ նստում խոսում ես, և այդ պահին կապ է ստեղծվում, որից հետո հնարավոր է ցանկանա աշխատել քեզ հետ: Իսկ եթե չստեղծվեց, ինչ ուզում ես արա, ուզում ես միլիոններ առաջարկի, ոչինչ չի փոխվի:

Իսկ ժամանակակից հայ գրողներից կա՞ն մարդիկ, ովքեր դիմել են Ձեզ:

-Իհարկե, շատ կան, ես մոտ տասնհինգ գրողի հետ եմ աշխատում: Ես գործակալ եմ միայն հայ գրողների, հայկական արմատներով տարբեր լեզուներով ստեղծագործող հեղինակների համար: Արամ Պաչյան, Հովհաննես Թեքգյոզյան, Արմեն Հայաստանցի, Սյունե Սևադա, Կարինե Խոտիկյան, Սուսաննա Հարությունյան, Նարինե Կռոյան. Նրանք են  հիմնական գրողներն, ում հետ ես աշխատում եմ և ունեմ որոշակի հաջողություններ` իրենց գրքերն արդեն մի քանի լեզվով հրատարակվել են:

Իսկ որպես մասնագիտություն զարգացման միտում ունի՞ Հայաստանում:

-Շատ գործակալներ մեզ պետք չեն: Հայկական շուկան այդքան էլ մեծ չի: Փոքր երկրներում, մեր հարևան երկրներում մեկ, երկու հայտնի գործակալ կա ու վերջ: Մեր երկրում սա զարգացում խոստացող մասնագիտություն չէ:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը
Միօրինակությունից դուրս իվենթները՝ «Modd Events»-ի հետ. Քրիստինե Վարդանյան

Առնչվող գրառումներ

Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան