Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank
Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank

Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank

Չնայած մարքեթինգային բոլոր կանոնները խրախուսում են տեսանյութերի հակիրճություն՝  այնուամենայնիվ, կան ընկերություններ, որոնք ընտրում են հակառակ ճանապարհը՝ գրանցելով զգալի հաջողություններ։ Ղազախական ForteBank ընկերությունը նկարահանել է աշխարհում ամենաերկար գովազդը։ Այն տևում է գրեթե 9 ժամ։ Բանկն այդ տեսանյութով գովազդում է հեռախոսահամարի միջոցով դրամական փոխանցումների ծառայություն: Գովազդի հերոսը Ալմաթայից ուղևորվում է դեպի Շիմկենտ (մոտ 800 կմ)՝ ծանոթին գումար փոխանցելու: Ուղևորությունը տևում է 8 ժամ 48 րոպե: Ընկերության նպատակն է ցույց տալ, թե որքան կտևեր գումարի առձեռն փոխանցումը, եթե չլինեին դրամական փոխանցումները:

Բացի այդ, հոլովակի ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում են թվեր, և դրանք բոլորը ճիշտ հերթականությամբ առաջինը նկատած անձը ստացել է հեռախոսահամար, որին «Forte, дай миллион» տեքստն առաջինն ուղարկելով՝ շահել է մրցանակ:

ForteBank-ի մարքեթինգային ղեկավարը նշում է, որ իրենք որոշել էին ներկայացնել ծառայությունը՝ հիմնվելով մաքսիմալ կոնտրաստի վրա: Ըստ նրա՝ չնայած հոլովակի երկարությանը՝ մարդկանց հասավ դրա իմաստը, և այժմ նրանք էլ ավելի կցանկանան օգտվել FortePay-ից:

Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ
Նոր ճիչ՝ ԹագաՄարքեթինգ

Առնչվող գրառումներ

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան