Նոր ճիչ՝ ԹագաՄարքեթինգ
Նոր ճիչ՝ ԹագաՄարքեթինգ

Նոր ճիչ՝ ԹագաՄարքեթինգ

Մի քանի մասնագիտական նկատառում: Այս կորոնավիրուսային տարին, մարքեթինգի ոլորտում իսկական հեղափոխություն է անելու և այդ գործընթացը արդեն իսկ սկսվել է: Բանը նրանում է, որ փոխվում են ընտրություն կատարելու կրիտերիաների կարևորությունները և փոխվում են անկախ ապրանքանիշի կամ մատուցվող ծառայությունների որակից և հեղինակությունից: Առողջությունը, հիգիենան, մաքրությունը,բիզնեսի թվայնացվածությունը և էկոլոգիան` գալիս են առաջ, կարևորվելով ու դառնալով պարտադիր: Շատերը իրենց պիտակների դիզայնը կարդիականացնեն որոշ լրացուցիչ էլեմենտներով, հնարավոր է նույնիսկ ստեղծվեն հակաբակտերիալ պայմաններում արտադրված նոր պիտակ-ստանդառտներ, ինչու ոչ` առհասարակ նոր ապրանքատեսակներ, սակայն այն, որ ապրանքների և ծառայությունների մարքեթինգը արդեն նախկինը չէ`դա ակնհայտ է: Ես, որպես նաև դասախոս, որը դասավանդում է նաև մարքեթինգ և առհասարակ, որպես կոմերցիայի մասնագետ` արդեն իսկ կրթվելու նոր հեռանկարներ եմ տեսնում: ինչու ոչ, նաև հեղինակելու մի շարք նոր գաղափարներ, որոնք կոգնեն ադապտացնել բիզնեսները նոր իրականությանը, նոր մեթոդներ և մեխանիզմներ մշակել: Այո` կրթվելու և նոր իրականություն կրթելու հնարավորություններ են ստեղծվում: Որպես պայմանական նախաբան դիմեմ ուսանողներիս, գործընկերներիս և գործարարների` ինչպես և թավշյա հեղափոխությունը բերեց մեզ նոր իրականություն, այնպես էլ կորոնավիրուսային ճգնաժամը բերեց նոր մարքեթինգային լուծումների խնդիրն ու առաջադրանքը և սա նաև կրթական մարտահրավեր է: Այս շրջանում եղեք ճկուն, էլ ավելի կրեատիվ ու ակտուալ և մի տնտեսեք ձեր սպառողներին առավել գրավիչ լինելու հնարավորությունների վրա: Առողջություն մեզ և բարի գալուստ ադապտատիվ մարքեթինգային շրջան:

Հովհաննես Թովմասյան

Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank
Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան

Related Posts

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան