Ինչպե՞ս սկսել մասնագիտանալ թվային մարքեթինգի ոլորտում։ Գրանցվել տարբեր վճարովի կուրսերի, զբաղվել ինքնակրթությամբ թե կարդալ գրքեր. Տարբերակները բազմազան են, իսկ ընտրությունը դժվար։
Այս հարցը բարձրացվում է գրեթե ամենուր, օնլայն ֆորումներում, ֆեյսբուքյան խմբերում, reddit-յան համայնքներում, մարքեթինգ կոնֆերանսներում, YouTube-յան ալիքների մեկնաբանություններում և այլն։
Այսօր կխոսեմ այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում թվային մարքեթինգ սովորելու և մասնագիտանալու համար։
Ըստ իս, ինչ որ բան սովերելու համար կա երկու հնարավոր տարբերակ։ Կամ ինքներս պետք է գտնենք օգտակար ռեսուրսներ(օֆֆլայն կամ օնլայն) և սկսենք զբաղվել ինքնակրթությամբ, կամ պետք է գտնենք որակյալ վճարովի կուրսեր և փորձենք դրանց շրջանակներում սովերել այդքան մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունը:
Նախ ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, թե որին եմ ես տալիս նախընտրություն և թե ինչու։
Ինքնակրթությունն ինձ համար նախընտրելու է վճարովի կուրսերից, քանի որ պատճառ չեմ տեսնում վճարել տարբեր կուրսերի համար, որոնց ընթացքում տրամադրվող ինֆորմացիան կա համացանցում և այն էլ անվճար։ Վստահ եղեք, տեսականի մասին որակյալ ռեսուրսներ գտնելը շատ հեշտ է, իսկ մասնագիտանալու համար ոչ թե հարկավոր է վճարել տարբեր կուրսերի համար, այլ ուղղակի պրակտիկ կիրառել տեսական գիտելիքները։
Ստորև առանձնացրել եմ 47 օնլայն ռեսուրսներ և բլոգեր, որտեղից հրապարակվում են միայն որակյալ նյութեր մարքեթինգային տարբեր ռազմավարությունների և հնարքների մասին։
Եթե կան բլոգեր, որոնք բաց եմ թողել, կխնդրեմ կիսվեք մեկնաբանություններում։ Ես միանգամից կավելացնեմ դրանք այս ցանկում։
Օնլայն Ռեսուրսներ
- Օնլայն մարքեթինգի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել Quicksprout-ի պատրաստած հետևյալ ուղեցույցը, որը բաղկացած է 14 գլխից և բավականին մանրամասն ներկայացնում է օնլայն մարքեթինգի հիմնական գործառույթները։
- Որոնողական համակարգերի օպտիմիզացիայի(SEO)-ի համար կարող եք կարդալ Moz-ի, Backlinko-ի, Ahrefs-ի և Searchenginejournal-ի, Seocopywriting-ի, Semrush-ի, SEObook-ի, Yoast-ի, Google Webmasters-ի և Seroundtable-ի բլոգերը։
- Social Media Marketing-ի համար կարող եք ուսումնասիրել Buffer-ի,SocialMediaExaminner-ի, Hootsuite-ի, Socialmediaexplorer-ի, Socialmediatoday-ի, Mari Smith-ի, Agorapulse-ի, Dustn.tv-ի, Topdogsocialmedia-ի, Sociallysorted-ի և Suebzimmerman— ի բլոգերը։
- Content Marketing-ի համար կարող եք ուսումնասիրել Copyblogger-ի, ContentMarketingInstitue-ի, Contently-ի, բլոգերը։
- Conversion Rate Optimziation-ի համար կարող եք ուսումնասիրելCrazyEgg-ի, Convert-ի, ConversionRateExperts-ի, Conversionvoodoo-ի և Conversionxl-ի բլոգերը։
- Email մարքեթինգի համար կարող եք այցելել Drip-ի, CampaignMonitor-ի, MailChimp-ի, Verticalresponse-ի, GetResponse-ի, Marketo-ի և Mailjet-ի բլոգերը
- Օնլայն մարքեթինգի տարբեր ճյուղերի մասին նորությունների, հետաքրքիր և օգտակար խորհուրդների համար կարող եք հետևել Hubspot-ի, DigitalMarketingInstitute-ի, NeilPatel-ի, MarketingLand-ի, BusinessGrow-ի, SearchEngineWatch-ի, TopRankBlog-ի, Impactbnd-ի, SmartInsights-ի բլոգերը։
Հուսով եմ այս ցանկը օգտակար կլինի Ձեզ համար։
Ո՞ր բլոգերն եմ ես բաց թողել։ Խնդրում եմ կիսվիր մեկնաբանություններում այն բլոգերի հղումներով, որոնց մասին չի նշվել նյութի մեջ և ես սիրով կավելացնեմ այն նյութում։
Հեղինակ՝ Ռոման Դանեղյան