Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց
Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց

«Էմ Փի Ջի» ընկերության փոխտնօրեն և հետազոտական բաժնի տնօրեն Գայանե Դաջունց

«Էմ Փի Ջի» ընկերությունը հետազոտական և խորհրդատվական առաջատար ընկերություններից է․ ինչո՞վ է չափվում այս ոլորտում առաջատար լինելը և ինչպե՞ս հասնել դրան։

-Առաջատար լինելը  որոշվում է մի քանի համգամանքով ու չափանիշով․ «Էմ Փի Ջի»-ն Հայաստանում հետազոտություններ իրականացնող առաջին ընկերություններից է։ Իրականացրած նախագծերի քանակի առումով ևս առաջատարներից է։ Ընկերությունը հիմնվել է 2003թ․-ին և հիմնադրումից ի վեր իրականցրել է 700 և ավելի լայնամասշտաբ հետազոտական ծրագրեր։ Ոլորտում մրցակիցներ կան, բայց մենք ունենք մեր աշխատանքի ոճը և որակային առումով պահում ենք մեր նշաձողը։

— Քանի՞ տեսակ ծառայություն է առաջարկում ընկերությունն իր հաճախորդներին։

-Ընկերությունն իրականացնում է շուկայի հետազոտություններ այն բոլոր մեթոդներով, որոնք հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Ունենք առանձին մարքեթինգային բլոգ և սոցիոլոգիական, որոնց շրջանակներում իրականացնում ենք թե՛ քաղաքական հարցումներ, թե՛ սոցիալ-տնտեսական ուղղվածության հարցումներ։ Կատարում ենք նաև ցանկացած շուկայի ուսումնասիրություն՝ ցանկացած մեթոդով։

 -Ինչու՞ են կարևոր նման հետազոտություններն առհասարակ, և ե՞րբ է ճիշտ պահը դրանք անելու։

 

— Ովքե՞ր են հիմնական պատվիրատուները, և ծառայությունների ո՞ր տեսակի հանդեպ կա առավել շատ հետաքրքրվածություն։

-Ավելի շատ պատվերներ ստանում ենք արտասահմանյան ընկերություններից, քան տեղական՝ Հայաստանում գործող։ Հիմնականում նախընտրում են դեմ առ դեմ հարցումների մեթոդով իրականացվող հետազոտությունները, ֆոկուս խմբային քննարկումները, ինչպես նաև հեռախոսային հարցումները։ 2010թ․-ից լայն տարածում է գտել գաղտնի գնորդի մեթոդաբանությունը, որն ընկերությունները սկսել են շատ հաճախ կիրառել, քանի որ սպասարկման ոլորտն է բավականին զարգանում։ Եվ լավ է, որ ընկերությունները եկել են այդ համոզման ու կարևորում են այդ չափանիշը։ Գաղտնի գնորդը սպասարկման որակի մակարդակի լավագույն չափիչն է։

— Ինչպե՞ս և ինչու՞ են  ընտրում հենց Ձեր ընկերությունը։ Որո՞նք են պատվիրատուների հիմնական պահանջները։

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց

-Ընկերությունը շատ լուրջ ու պրոֆեսիոնալ է մոտենում ցանկացած հարցի։ Մենք նույն ձևաչափով իրականացնում ենք և՛ ամենափոքր նախագիծը, և՛ ծավալային ամենամեծ նախագիծը։ Այն որակական չափանիշները, որ դրված են մեր առջև, կիրառում ենք բոլոր տեսակի նախագծերի համար։ Իհարկե, կան հետազոտական գործիքներ, որոնք ժամանակի ընթացքում հետ են մղվում։ Օրինակ՝ այժմ դեմ առ դեմ հարցումներն իրականացվում է պլանշետների միջոցով , այսինքն՝ թղթային հարցում իրականացնելու տարբերակը գրեթե դուրս է մղվել։ Սա թույլ է տալիս ավելի քիչ մեխանիկական սխալներ իրականացնել, ուժեղանում է վերահսկողությունը, քանի որ ծրագիրը թույլ է տալիս GPS վերահսկում իրականացնել, այսինքն տեսնում ենք՝ որտեղ է հարցազրուցավարը, ինչպես է կատարում ընտրանքը, որքան է տևում հարցումը։ Պատվիրատուները խստապահանջ են դարձել․ եթե առաջ շատ քիչ պատկերացում էին կազմում ընդհանուր գործընթացի մասին, հիմա ցանկանում են իրենք էլ ներգրավված լինեն այդ գործընթացներում։ Օրինակ՝ ֆոկուս խմբերի ժամանակ հաճախորդները պարտադիր ցանկանում են  ներկա լինել և հաճախորդների սենյակից հետևում են  քննարկմանը։ Ցանկացած նախագիծ սկսելիս մենք առաջարկում ենք, որ պատվիրատուները գան, մասնակից լինեն թրեյնինգներին ու ավելի մանրամասն ներկայացնեն խնդիրը։ Բացի այդ նրանք   կարող են ցանկացած ժամանակ ներկա լինեն վերահսկմանը կամ մյուս փուլերին։ Սրա շնորհիվ մեր պատվիրատուները միշտ վերադառնում են․ հիմնականում մեր հետազոտություննները տարեցտարի կրկնվող մոնիթորինգներ են, ինչի համար շատ ուրախ ենք։

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց

-Ի՞նչը կառանձնացնեք որպես ընկերության մրցակցային առավելություն։ 

 -Մի քանի գործոն կարող եմ  առանձնացնել։ Ընկերության փորձառությունը — 2011 թվականից Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Մեր հետազոտությունները ևս համապատասխանում են ընդհանուր ասոցիացիայի հետազոտությունների չափանիշներին, բացի այդ մենք նաև ESOMAR – ի անդամ ենք և հետևում ենք նրա կողմից բոլոր guideline — ներին, որոնք իրենք ունեն։ Մատուցում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ — սկսում ենք մեթոդաբանության մշակումից, գործիքների ընտրությունից,  քննարկում ենք պատվիրատուների հետ, հետազոտությունների արդյունքերի հիման վրա խորհրդատվություն ենք մատուցում։ Կարող ենք նաև ներկայացնել առաջակություններ և դրանք իրականացնել։ Ամենակարևորը՝ միշտ աշխատում ենք որակի վրա և փորձում ենք կատարելագործվել։ Անընդհատ նոր աշխատակիցներ ենք ներգավում, իհարկե, պահելով ամենակարևորը՝ որակային չափանիշը։

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց — Մեր հասարակությունը հակված չէ հավատալ հետազոտություններին։ Տարիների փորձն ի՞նչ է հուշում, ինչո՞վ է այս միտումը պայմանավորված։

-Ավելի շատ քաղաքական իրադարձություններից հետո է այդ ալիքը բարձրանում։ Մեծ ու կարևոր դերակատարում ունեն ԶԼՄ-ները։ Երբ մենք հրապարակում ենք ինչ-որ հետազոտության արդյունք,  և այդ արդյունքը ճիշտ է հրապարակված թե՛ մեթոդաբանության տեսանկյունից, թե՛ թվերն են ճիշտ ներկայացված, որը մենք ենք տվել, 90 տոկոս խնդիր չի լինում, վատ արձագանք էլ չի լինում։ Բայց երբ աղավաղվում է տրվող ինֆորմացիան․ լրագրողները վերցնում են ինչ-որ թիվ և այդ թվի շուրջ անիմաստ ինտրիգ անում, բնականաբար, մարդիկ կարդում են վերնագիր, որը նյութի հետ կապ չունի, անգամ չեն էլ բացում տեսնեն ինչի մասին է խոսքը։ Հիմա կեղծ ինֆորմացիայի տարածումը շատ է, ու դրա արդյունքում է, որ հասարակությունը հակված չէ վստահել։

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

 

Հայկականը պետք է լինի ամենալավը. Լիլիթ Մարտիրոսյան
Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան

Առնչվող գրառումներ

Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն  իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան