«ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադևոսյան
-Ծխախոտի շուկայում տասնյակից ավելի բրենդներ կան․ ինչպե՞ս եք կարողանում առանձնանալ։
-Առանձնանալ կարողանում ենք մեր արտադրանքի մրցակցային առավելություններով, առանց որոնց բարդ կլիներ առհասարակ շուկա մտնել։ Իսկ այդ առավելությունները մեզ մոտ բազմաթիվ են․ Ծխախոտափունջը- արտադրության համար օգտագործվում է բացառապես թարմ բերքի բարձրորակ թութուն` ներկրված լատինամերիկյան և աֆրիկյան հայտնի պլանտացիաներից:
Ինովացիոն տեխնոլոգիաները- աշխարհում առաջին անգամ կոնդիցիոնման ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվում է թութունի բազմափուլ մաքրազտում: Արդյունքում՝ հումքից հեռացվում են թունավոր նյութերը՝ քլոր, ազոտ պարունակող պեստիցիդները, հետերոպոլիմիացությունների բարդ մոլեկուլները: Մաքրազտման շնորհիվ վերանում են ծխելուց հետո բերանում առաջացող տհաճ դառնահամը և դառնահոտը: Վերոնշյալ տեխնոլոգիաների կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ վերամշակման բոլոր նորամուծություններով հանդերձ, պատրաստի ծխախոտափունջը վերջնարդյունքում պահպանում է ծխախոտին բնորոշ համը և հոտը: Բացառիկ ֆիլտրեր- ընդհանրապես ծխախոտարդյունաբերության ոլորտում բացառիկ երևույթ է ընկերությունում ստեղծված բնական նյութի՝ ՊԵՌԼԻՏԻ հիմքով կոմբինացված ֆիլտր-ծխափողը, որը կլանում է ծխախոտի այրման ժամանակ արտազատվող բազմաթիվ թունավոր նյութերը, կատարելով ծխի լիակատար միկրոֆիլտրացիա: Միկրոֆիլտրացիայի արդյունքում ներքաշվող ծխի մեջ մնում է նվազագույն, անփոփոխ չափաքանակի խեժի և նիկոտինի պարունակություն:
-Ինչ եք կարծում ի՞նչն է առաջնահերթ գրավում «Սիգարոնի» գնորդին։
— Առաջին հերթին, ըստ իս, մեր ծխախոտի դիզայնը, որովհետև բավականին հատուկ մոտեցում է ցուցաբերվել, որպեսզի հենց ինքը ծխախոտահատիկը ներկայանալի լինի: Ես կառանձնացնեի նաև հարմարավետությունը։ Կոմբինացված ֆիլտր ծխափողն, ի տարբերություն սովորական ֆիլտրերի, ունի զգալի կոշտություն, իսկ ֆիլտրի յուրահատուկ երկարությունը թույլ է տալիս զերծ պահել աչքերը ծխախոտի ծխից, ինչպես նաև՝պաշտպանել մատները ծխախոտային դեղնությունից, ինչը պակաս կարևոր չէ հիգիենայի տեսանկյունից: Նոր Սիգարոնների ֆիլտրը եզրավորված է նուրբ հիգիենիկ ֆոլգայի շերտով: Այն թույլ չի տալիս, որ ֆիլտրը փափկի խոնավությունից` ծխելիս առաջացնելով հավելյալ հարմարավետության զգացում:
— Ծխախոտն այն եզակի արտադրանքներից է, որի վրա անմիջապես հակագովազդն է փակցված։ Հետաքրքիր են այս արտադրատեսակի մարքեթինգային առանձնահատկությունները։ Ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն ունի ընկերությունը։
-Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ խիստ սահմանափակում կա ծխախոտի գովազդի՝ գրեթե 99 տոկոս: Այս դաշտում շատ քիչ մանևրելու տեղ կա: Մնում է կարողանալ որակյալ արտադրանք թողարկել, որ մարդ առաջին հայացքից տեսնի, փորձի, հավանի ու այդպես շղթան աշխատի: Լավագույն գովազդը որակյալ ու ներկայանալի արտադրանք ունենալն է։ Այս դեպքում, երբ մարդ փորձում է, հավանում է ու առաջարկում կողքիններին։ Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք աշխարհի լավագույն ծխախոտներից մեկը:
— Վերջին տարիներին մեծ տարածում են գտել էլեկտրական ծխախոտները։ Կարո՞ղ ենք ասել, որ սրանք առհասարակ ծխախոտի արտադրության ամենամեծ մրցակիցներն են։
-Նման կարգի արտադրանքները վերջին տարիներին են ի հայտ եկել, չեմ շտապի գնահատական տալ: Ճիշտ է դրանք ունեն իրենց սպառողները, բայց, այնուամենայնիվ, ավանդական ծխելու ցանկություն ունեցող մարդիկ նախընտրում են ավանդական ծխախոտ՝ ընտրելով լավագույնը եղածների մեջ։
— Այնուամենայնիվ, կա՞ն ընկերություններ, որոնց ձեզ մրցակից եք համարում։
— Այս առումով մի բան կնշեմ․ մեր «Ռոյալ» տեսակի ծխախոտը մրցակցությունից դուրս է, քանի որ ամբողջ աշխարհում նմանը չունի, հետրևաբար բացակայում է մրցակցության երկրորդ կողմը։
-Ինչպե՞ս եք գրավել միջազգային շուկան, ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք հայաստանյան և դրսի շուկաների միջև։
— Տարբեր երկրներում տարբեր կերպ է կանոնակարգվում։ Մեր գործընկերների հետ քննարկում և հասկանում ենք, թե ինչն է թույլատրելի օրենքի սահմաններում։ Բացի այդ կա նաև նախասիրությունների հարց․ տարբեր երկրներում տարբեր պահանջներ կան սպառողների մոտ, թեկուզ տեսակների առումով` հաստ-բարակ: Օրինակ՝ Հայաստանում նախընտրում են սլիմ տեսակը, եվրոպական երկներում հակված են ավելի հաստ ձևի ծխախոտի: Մեր պորտֆոլիոն ստեղծվել է սկզբունքով, որ հարմարեցված ու հասանելի լինի բոլորին: Այս պահի դրությամբ արտահանում ենք 20-ից ավելի ուղղությամբ և ամեն տարի կրկնակի աճ ենք գրանցում։
-Այս տարի ընկերության հիմնադրման 20 ամյակն է լրանում, ո՞րը կհամարեք «Սիգարոնի» ամենամեծ ձեռքբերում։
-Ամենամեծ ամփոփիչ արդյուքն այն է, որ եթե նախկինում Հայաստանից հիմնականում կոնյակ էին ուզում որպես ամենացանկալի նվեր, հիմա շատերը «Սիգարոն» են ուզում։ Դա մեծ ձեռքբերում է, որը խոսում է բարձր որակի ու լավ թիմի մասին։
— Ընկերության համեմատաբար նոր արտադրանքը՝ օղին, ինչո՞վ է առանձնանում շուկայում։
-Մեր ընկերությունն օղին նույնպես արտադրում է այլ տեխնոլոգիայով: Շատ մանրամասներ չեմ կարող ասել․ արտադրական գաղտնիք է: Միայն նշեմ, որ մասնագետների կողմից մի քանի տարի տևած փորձարկումների արդյունքում մշակվել և արտադրության մեջ է ներդրվել սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից մի համակարգ, որը եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Ֆիտրացման այս համակարգը լիակատարորեն զտում է էթիլային սպիրտի թունավոր խառնուրդները` իսպառ վերացնելով տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, չեզոքացնում է խումարային սինդրոմ-ը (похмельный синдром): Սրա շնորհիվ մեր արտադրանքը մինչև բազմակի անգամ ավելի է զտված այլ առաջնակարգ օղիների համեմատությամբ:
-Մտածե՞լ եք արդեն սպառողների շրջանակը մեծացնելու մասին և ինչպես է պետք դա անել։
-Մենք չենք շտապում, մեզ համար կարևոր է, որ կարողանանք գտնել ճիշտ գործընկերը, որը կգնահատի մեր արտադրանքը և ճիշտ կներկայանցի այդ շուկային: Չպետք է խաբվել այդ պահի մեծ շահույթին, դա կարող է կարճ տևել: Ավելի լավ է լուրջ գործընկեր գտնել՝ քիչ, բայց երկարատև շահույթով։
Հեղինակ` Ժաննա Ավագյան