Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան
Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան

Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան

Fest.am-ի համահիմնադիր Արմեն Սուքիասյան

՞նչ պետք է ունենալ նման բիզնես սկսելու համար:

-Սկսելու համար պետք է ցանկություն ու զրոյական կապիտալ: Պետք է ընդամենը լավ տիրապետել շուկային ու սկզբում աշխատել որպես գործակալ: Պարտադիր չէ ունենալ այդ ամբողջ գույքը, որ կարողանաս վարձով տալ: Եթե շուկային տիրապետում ես, կարող ես վերավարձակալել:

-Զրոյական կապիտալով բիզնեսը որքա՞ն կգնահատվի հիմա:

-ԸնդհանուրFest.am-ը հիմա որպես բիզնես կգնահատվի բավականին լուրջ գումար, ու համապատասխան հաշվարկները ցույց տվեցին, որ մեր բիզնեսը գնահատվում է մոտ 350.000 դոլար: Մենք այդ ամենը սկսել ենք զրոյից ու բիզնեսը զարգացել է ինքնաներդրմամբ: Բերել է եկամուտ, որն էլ ներդրել ենք ու դեռ շարունակում է այդ սկզբունքով աշխատել, այն մեզ համար հիմնական եկամտի աղբյուր չէ:Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան

Եղե՞լ է ժամանակ, որ մտածեք այս գործունեությունը դադարեցնելու կամ բիզնեսը վաճառելու մասին:

-Fest.am-ի համահիմնադիր Էդուարդ Լևանյանի հետ ընկերներ ենք դեռ փոքրուց: Մի անգամ է եղել, որ մենք որոշել ենք բիզնեսը վաճառել, ու նույնիսկ արդեն գնորդ կար` մեր մրցակիցներից մեկն էր ուզում գնել, բայց հասկացանք, որ Fest.am-ը բիզնես չէ, այլ երեխայի պես է: Այդպես էլ որոշեցինք անկախ ամեն ինչից պահել:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել բիզնեսի կայացման ճանապարհին:

-Շուկա են մտնում ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր փչացնում են շուկան` գնային քաղաքականությունն են սխալ վարում, դեմպինգ են անում կամ այնպես են անում, որ տենդերներն իրենք հաղթեն:

-Ո՞րն է ձեր մրցակցային առավելությունը:

-Մենք շուկայում առանձնանում ենք նրանով, որ զուտ վարձակալություն տրամադրող ընկերություն չենք, խորհրդատվություն ենք անում, կազմակերպչական աշխատանքներ ենք անում, ծառայություն ենք մատուցում: Մեզ մոտ աշխատում է տեխնիկական փորձառու թիմ: Սպասարկման գործընթացում մեր ամբողջ թիմն է ներգրավվում ու աջակցում այնքան, որքան պետք է: Դա մեծ առավելություն է: Այսքան ժամանակ չենք ունեցել հաճախորդ, որ մեկ անգամ մեզ հետ աշխատի, հաջորդ անգամ մեր մրցակցին դիմի: Իհարկե, ունեցել ենք հաճախորդ, որն էլ մեզ հետ չի աշխատում` հնդկական տոնավաճառներ կազմակերպող ընկերությունն է, որովհետև հասկացան, որ իրենց պետք է ունենալ սեփական գույք:Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան

-Մարքեթինգային ո՞ր գործիքներն եք օգտագործում ամենաշատը:

-Ես էլ, Էդուարդն էլ, լինելով գովազդի ու մարքեթինգի մասնագետներ, մեր բրենդի համար որպես այդպիսին ստրատեգիա չունենք մշակած, որովհետև սա էմոցիայի վրա կառուցած բրենդ է: Ավելի շատ աշխատում է сарафанное радио ասվածը: Մյուս կողմից մենք ավելի շատ ուղղված ենք B2B սեկտորի վրա, այսինքն` այստեղ սոցիալական մեդիա մարքեթինգի կարիք չկա, դա չի աշխատի այս դեպքում:

-Միջազգային շուկային  հետևու՞մ եք, կա՞ն նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնցից օրինակ եք վերցնում:

-Սոցիալական ցանցերում հետևում ենք մի շարք hashtag-երի, որոնց միջոցով էլ գտնում ենք նույն ֆորմատի ծառայություն մատուցող միջազգային կազմակերպությունների:Այնտեղ ամեն ինչ շատ տարբեր է. մասշտաբներն են այլ, սպասարկման լոգիկան է ուրիշ, մենք ավելի շատ փորձում ենք արևմտյան դպրոցից օրինակ վերցնել:Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան

-Ո՞րն է բիզնեսում հաջողելու Ձեր գաղտնիքը:

-Ռոմանտիկ լինելը: Առանց դրա ոչ մի բիզնես ոչ մի կերպ չի լինի: Այսինքն, երբ դու սառը, չոր հաշվարկ ես անում, անում ես ռիսկերի գնահատում, շուկայի ուսումնասիրություն, այդ ամենն արդյունք չի տա, եթե քեզ մոտ այդ ռոմանտիկան չկա: Շատ ժամանակ քո հաշվարկները բախվում են իրականության հետ ու հաճախ հուսահատվում ես, թևաթափ լինում: Երբ դու բիզնեսին վերաբերվում ես քո երեխայի պես, ավելի ռոմանտիկ ես, ավելի երազող ես, ուզում  ես, որ դա չլինի ուղղակի բիզնես, որը եկամուտ է բերում, հենց դա է զարկը բիզնեսի: Ցանկացած մեծ բիզնեսի հիմքում, որ ուսումնասիրեք, երազանք է ընկած, ոչ մի մեծ բիզնես նպատակ չէ, բոլորը երազանք են:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Ի՞նչ է CRM-ը, ունենալ, թե՞ չունենալ. Մանիկ Սահակյան
Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե