#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե
#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

Չզարմանաք, եթե այսուհետ գարուն բառը լսելիս այն ասոցացնեք գառան ու գառան միս ուտելու մշակույթի հետ. ինչու ՞

Հայաստանում առհասարակ հավաքվելու, ընկերներով հավաքույթ ստեղծելու առիթները մասամբ պայմանավորված են հայկական խոհանոցի հետ. գնանք խաշ ուտելու, գնանք քաղաքից դուրս խորոված ուտելու և այլն: Ակնհայտ է, որ մենք մեր խոհանոցում ունենք սեզոնայնությամբ իրար հաջորդող երևույթներ, ունենք խաշի սեզոն և այդ շրջանում բավականին ակտիվ տարբեր խմբերով մարդիկ գնում են տարբեր ռեստորաններ` խաշ ուտելու: Տեսականորեն խաշից հետո մինչև ամառային սեզոնի բացվելն այս դաշտը բաց է մնում: Մարդիկ, այսպես ասած, պատրվակ չունեն հավաքվելու: MBG Hospitality ընկերությունը որոշել է ստեղծել թրենդ, դառնալ ֆուդ-թրենդ թելադրող` թրենդային դարձնելով գառան միս ուտելը: Իսկ ինչպես ինչ-որ բան ուտելը դարձնել նորաձև և պահանջված` ապահովելով դրա շարունակականությունը:

MBG Hospitality ընկերության կրեատիվ և PR մենեջեր Աննա Սալոմե

Ինչու՞ է ընտրվել հենց գառան միսը ու հենց գարնանը:

-Նախ` գառան միսն օգտակար հատկություններով հարուստ միս է, այն նպաստում է մարդու առողջության պահպանմանը: Այն հեշտ յուրացվող սպիտակուցների և վիտամինների հրաշալի աղբյուր է: Միկրոտարրերն ու վիտամիններ իսկապես այնքան շատ են, որ կարելի է անվերջ թվարկել: Գառ ուտելու սեզոնը հենց գարունն է, որովհետև գարնան գառն է ամենահամեղը, ընդ որում՝ որքան երիտասարդ է կենդանին, այնքան քիչ քանակությամբ խոլեստերին է պարունակում միսը»:#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

Ե՞րբ որոշեցիք նման արշավ կազմակերպել, հետաքրքիր է՝ ինչի՞ց սկսեցիք, ինչպիսի՞ն էր ձեր գործողությունների պլանը:

— Երբ հստակ ձևակերպեցինք նպատակը՝ այն է ժողովրդականացնել գառան մսով ուտեստները, ընդգծել գառան մսի բացառիկ դերը հայկական խոհանոցում և գառան մսով ավանդական ուտեստները ներկայացնել հետաքրքիր մատուցմամբ, հասկացանք, որ դրան հասնելու ամենագրագետ ճանապարհը 21-րդ դարում այդ երևույթը թրենդային դարձնելն է: Առհասարակ հեշտ է ինչ-որ բան ուտելը դարձնել թրենդային: Օրինակ` խաշի սեզոն երևույթն ընդամենը մի քանի գործոնի արդյունքում է ձևավորվել, ճիշտ է` մի քիչ ավելի երկար ժամանակում, որովհետև ինչ-որ մեկը ձեռնամուխ չի եղել այն տարածել: էական է նշել, որ այս պարագայում մեր ընկերությունն ինքն է նախաձեռնողը և իր հովանու ներքո, իր բոլոր հարթակներով է ներկայացնելու առաջարկը: Մենք ունենք գործող 7 բրենդ ռեստորանային ոլորտում՝ և ՛  եվրոպական, և ՛  հայկական խոհանոցով, որտեղ գառան մսով ուտեստները իրենց յուրահատուկ շեշտադրմամբ պիտի ներկայացվեն, այսինքն` սկսած մատուցման ձևից եվրոպական խոհանոցով ռեստորանում գառան միս փորձելն ու հայկականում փորձելը տարբեր է լինելու: Ուստի թրենդին հետևելով պետք է փորձել և ՛  մեկը, և՛  մյուսը:#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

Ի՞նչ գործիքներով այն թրենդային դարձնել:

— Ծարաբեռնվածությունը բաշխվել է PR-ի, influencer մարքեթինգի և թվային մարքեթինգի վրա: Ակնհայտ է, որ թվային մարքեթինգի դերն ու նշանակությունն է այստեղ շատ մեծ, որովհետև այն, ինչը վիրուսային է օնլայն հարթակում, ակնհայտ է, որ աշխատում է` հատկապես ռեստորանային բիզնեսում: Լինելու են ուղիղ միացումներ հայտնի ու սիրված մարդկանց հետ. Արշավում ներգրավվելու են հենց այն անձինք, ովքեր իսկապես գառան մսի սիրահար են:

-Ինչպե՞ս գարունը դարձավ #գաՌուն:

-Նկատեցինք, որ գարուն և գառ բառերի առաջին վանկը նման է ու այդպես միքս արեցինք: Ու քանի որ Ռ-ն ավելի արտահայտիչ է, և գառ բառն այս արշավում ավելի կարևոր է, այն դարձավ դոմինանտ ու արդյունքում ունենք ԳաՌուն բառը, իսկ #-ն էլ 21-րդ դարի հրամայականով եկավ կպավ բառին ու սեզոնն անվանակոչվեց #գաՌուն: Գառան միս ուտելն արդյունքում թրենդային կդառնա մի քանի կարևոր մեսիջներով` Գարունա գառ կեր և Գառը գարնանը կեր:

-Իսկ ունե՞ք կանխատեսում, որ սա թրենդային կլինի նաև հաջորդ տարի:#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

-Մենք գրեթե վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կաշխատի և մյուս տարի առաջարկը կմեծանա նաև ոլորտում գործող մյուս ռեստորանների հաշվին: Իսկ եթե առաջարկը համընդհանուր լինի, մարդկանց մոտ ուղղակի ենթագիտակցության մեջ կնստի այն միտքը, որ խաշի սեզոնն ավարտվելուց հետո հարկավոր է գնալ գառ ուտելու:

-Իսկ հիմնականում ինչի՞ շնորհիվ այն կաշխատի:

— Մենք նախ կրթում ենք հանրությանը՝     տալով չանձնավորված ինֆորմացիա, թե որքան կարևոր է գառան միսը սննդակարգում ավելացնելը: Պատրաստ ենք անվերջ խոսել գառան մսի օգտակար հատկությունների մասին, իսկ դրանք շատ են:

Բայց ի վերջո, սրանից անկախ, գառան միսն իսկապես համեղ է և սիրահարների մեծ բանակ ունի, մենք ընդամենը գեղեցիկ փաթեթավորված առաջարկ ենք ներկայացնում գուռմանների համար. Ինչու պիտի չաշխատի:

 Հեղինակ` Ժաննա Ավագյան

Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան
Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան

Առնչվող գրառումներ

Գիտելիքի փոխարեն հմտություն. Ի՞նչ է տալիս Skillrocks կրթական նախագիծը. Աննա Մանֆրեդի