Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան
Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան

Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան

Artbridge գրախանութ-սրճարանի հիմնադիր-տնօրեն Շաքե Հավան Կարապետյան

Գրախանութ-սրճարանի միտքը որտեղի՞ց ծագեց:

-Արդեն 18 տարի է ինչ գործում է Artbridge-ը: Դուք իմ մեջ հիշողություններ արթնացրեցիք: Տարածքը թելադրեց, որ պետք է լինի 2 բիզնես: Այ թե ինչու հենց  գրախանութ-սրճարան, ասեմ՝ քանի որ այդ գաղափարն ամեն տեղ կար, Հայաստանում չկար: Բոլորը մտածում էին, որ չի աշխատի, բայց փաստն այն է, որ արդեն երկար տարիներ աշխատում է:

Որքա՞ն ժամանակ պահանջվեց լիարժեք աշխատելու համար:

-Ի սկզբանե էլ շատ լավ է աշխատել, և եկավ ժամանակ, երբ 2-րդ սրահն էլ բացելլու անհրաժեշտություն եղավ, կարծում եմ՝ ճիշտ ժամանակին ստեղծվեց: Եթե տեսնում եք, ցուցահանդեսի փոփոխության ժամանակաշրջանն է, դրա համար դուք նկարներ չեք տեսնում սրահում, քանի որ 10 օրը մեկ փոխվում է, 18 տարի առաջ սրճարանի հիմնադրման առաջին 3 ամիսը երևի ամենաշատ դժվարությունն եմ տարել՝ համոզելով մեր նկարիչներին, որ կարելի է ցուցահանդես-վաճառք կազմակերպել: Հիմա հերթագրված են տարբեր նկարիչներ՝ սկսնակ, հաստատված….

Այսպիսով նաև խթան եք հանդիսանում սկսնակ նկարիչների երևալուն:

-Հուսով եմ, որ այդպես կլինի: Բարեբախտաբար, թե դժբախտաբար ես ոչ գրող եմ, ոչ նկարիչ, բայց հետևող եմ, մշակույթին շատ մոտ եմ ինձ զգում, այն տարիներին, երբ օպերային նեկայացման տոմս գնելու համար հասանելի էր միայն Օպերային թատրոնի տոմսարկղը, մենք ներդրում արեցինք, որ կարողանանք վաճառել այստեղ և աշխատեց:

-Ի սկզբանե գործեց, քանի որ Աբովյան փողոցո՞ւմ է գտնվում, ի՞նչ եք կարծում այս տեսակի մեջ սրճարանը կգործե՞ր, եթե այլ փողոցում լիներ:

-Գիտեք, մենք հիմա ենք շատ կենտրոնացած փողոցների վրա: Ժամանակին փողոցների վրա այդքան կենտրոնացած չէին, այն ժամանակ բոլոր փողոցներն էլ մութ էին, քանդված էին, շատ տարբերություն չէր լինի, թե որտեղ լիներ, օրինակ՝ հիմա Սարյան փողոցն այլ հարթության վրա է, կամ Կասկադը, որոնք աջակցություններով կարողացան լինել մի ուղղվածություն ունեցող տարածք: Աբովյանի վրա երբեք չեն աշխատել, բացի այն, որ քանդեցին մայթերի վրայի մի քանի խանութները:

Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան

Փաստորեն, մարդն՝ այստեղ մի բաժակ սուրճ խմելով կամ թեյելով, ընկղմվում է մի ամբողջ մշակութային աշխարհի մեջ:

Այո, այո, կամ ճաշելով: Մենք մշակել ենք մի ձևաչափ, որ այստեղ մեր հյուրերն իրեց շատ հանգիստ զգան, կապ չունի, թե քանի ժամ կանցկացնեն: Ժամանակին կանայք միայնակ չէին գնում ոչ մի տեղ, օրինակ՝ 00:00 -ին ծաղիկ գնել կարող էին, բայց ժամը 22-ին կամ 23-ին սուրճ խմել չէին կարող, իսկ հիմա կարող են: Մեր սրճարանը 18 տարի է 8:30-ից աշխատում է:

-Իսկ առավոտյան այդքան վաղ ովքե՞ր են գալիս:

-Տարբեր մարդիկ, մենք հիմնականում շեշտը դրել ենք, որ անձը կարող է գալ, առավոտյան օրվա թերթը վերցնել, կարդալ, սրճել, թեյել ու գնալ աշխատանքի կամ տուն, և մինչև այսօր էլ մենք օվա թերթեր ունենք, ունենք հաճախորդներ, որ ուղղակի գալիս են օրվա թերթն ընթերցելու:

-Վերջին հաճախորդն ո՞վ է:

-էլի տարբեր մարդիկ, ես ոչ մի իրավունք ինձ չեմ վերապահում, որ «մաղեմ» հաճախորդներին:

Բայց կոնցեպտն՝ ինքը, ենթադրում է չէ՞ որոշակի հաճախորդների  ներկայություն:

-Ես չէի ուզի, որ դրա մասին մտածեի: Մարդ տարբեր տեղեր է գնում, որոշ տեղեր նա ավելի լավ է իրեն զգում, եթե չվերադարձավ, նշանակում է այս տարածքը նրանը չի:

Հնարավոր է՞, երբ մարդ ունենա մեկ ժամ ազատ ժամանակ, գա էստեղ վերցնի թեյ կամ սուրճ նաև գիրք, կարդա, հետո գիրքը հանձնի ու գնա:

-Մենք տարբեր ծրագրեր ունենք, օրինակ՝ գրքի փոխանակում, ունենք գրքի փոխանակման պահարան, Դուք կարող եք գալ, ձեր գրքերը բերել, փոխանակել այստեղ եղած գրքերի հետ, թեյ էլ չխմել, սա բավական մասայականություն ունի: ունենք ևս մեկ բաժին, որը 2-րրդ ձեռք է կոչվում, այսինքն՝ օգտագործված գրքեր են, որոնք կարող եք կրկնակի էժան ձեռք բերել:

-Artbridge անունով  Նյու Յորքում էլ սրճարան կա:

-Սա ուղղակի զուգադիպություն է, այս սրճարանի անունը պետք է լիներ կամուրջ կամ կամար, բայց քանի որ գրանցված անունն արդեն ունեինք, որոշեցի թողնել Artbridge, կոլորիտն էլ արվեստային: Եթե նկատեք ներսի պատերը չենք հարդարել, թողել ենք, որ հայկական տուֆ քարը երևա,  այն ժամանակ այդպես ոչ ոք չէր անում, առաջին սրահը որոշեցինք ժայռապատկերներով անել, որը նույնպես ժամանակին չէր գնահատվում, սրահում որտեղ նայեք ժայռապատկերներ կտեսնեք ընդհուպ՝ սեղանների արտաքին երեսը: Առաստաղը մագաղաթ է հիշեցնում, Դավիթ Խաչատրյանն է հեղինակը: Նկարներին ձեռք չենք տալիս, վախենում ենք փչացնել:Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան

-Իսկ ի՞նչ տարբերակով եք իրազեկում մարդկանց Artbridge-ի մասին:

-Ֆեյսբուքով, ինստագրամով ենք հիմնականում իրազեկում, սակայն սա մեզ համար ամենանախընտրելի տարբերակը չէ, կենդանի շփումն ենք նախընտրում, միևնույն ժամանակ էլ, երբ միևնույն բանի գովազդը շատ է երևում, սպառում է իրեն, արդեն հիասթափություն է առաջացնում:

Արտաքինից էլ համեստ է:

-Գեղեցիկ խոսք կա՝ թարգմանությունն եմ ասելու՝ այն ինչը քիչ է, ավելի շատ է երևում: Բիզնես անել չեմ սովորել, բայց ունեմ հստակ մոտեցումներ կյանքի հանդեպ, մրցակցություն նշանակում է ուրիշից կտրել, ուրիշի վնասը քո օգուտը դարձնել, դա ինձ դուր չի գալիս, ես նախընտրում եմ մենք լինենք մենք, Դուք գնանք 20 այլ սրճարան, հետո հետ գաք մեզ մոտ, մենք շատ գումար չենք աշխատում, բայց գոնե գիշերը ես լավ եմ քնում:

Շնորհակալություն թեյի համար, շատ համեղ էր, բաղադրատոմսը կասե՞ք:

-Այ դա մեր մարքեթինգի մի մասն է (ծիծաղում է):

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե
Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան

Առնչվող գրառումներ

Գիտելիքի փոխարեն հմտություն. Ի՞նչ է տալիս Skillrocks կրթական նախագիծը. Աննա Մանֆրեդի