Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան
Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան

Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան

 Matian-ի համահիմնադիր Գոհար Նալբանդյան

-Ինչպե՞ս ընտրեցիք հենց այս անունն ու լոգոն, այլ տարբերակներ քննարկվե՞լ են:

-Ամեն ինչ շատ միանգամից եղավ: Քանի որ հայկական արտադրանք էր, ուզում էինք անունն էլ լինի հայկական ու այդպես դպրոցական տարիներին հայացք նետեցինք ու ընտրեցինք մատյան բառը: Ըստ դրա` արդեն նկարվեց լոգոն` տեղում, շատ արագ ու հեշտ:

-Ինչու՞ հենց նոթատետրեր, արդյո՞ք դրա պակասը կար շուկայում:

-Անձամբ ես շատ սիրում եմ նոթատետրեր ու շուկայում երբեք չեմ գտել այն, ինչ ուզում եմ: Ու այդտեղից հասկացել եմ, որ մի օր կստեղծեմ այն նոթատետրերը, որոնք ես կուզենայի գնել: Ու համահիմնադիր Դավիթ Խումարյանի հետ երկար մտածեցինք ու հասկացանք, որ կա պահանջարկ, բայց չունենք առաջարկ` հատկապես հայկական շուկայում: Դրսում շատ կան հետաքրքիր նոթատետրեր, բայց այն դիզայնով ու այն ոճային տեսքով, որ մենք ենք հիմա ստեղծում, իմ կարծիքով, դեռ չկան մեր շուկայում:Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան

-Հետաքրքիր է` որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ գաղափարն իրականություն դարձնեք:

-Մոտ  1 տարի միտքը կար իմ և իմ գործընկեր Դավիթ Խումարյանի մոտ, բայց երբեք ժամանակ չէր լինում դրան անդրադառնալու: Ու մի օր որոշեցինք, որ արդեն ժամանակն է ու պետք է սկսել: Նստեցինք մտածեցինք: Ամիսներ տևեց դիզայնի ու շուկայի ուսումնասիրության վրա. ուսումնասիրել ենք ոչ միայն հայկական շուկան, այլև միջազգայինը: Սկսել ենք աշխատել մեր անձնական ռեսուրսներով, ինչը բավարար էր մեկնարկի համար: Մոտավոր  30 տետրի դիզայնից էլ սկսեցինք:

՞րն էր հիմնական դժվարությունը բիզնեսը կառուցելու ճանապարհին:

-Ամենադժվարը տպարան գտնելն էր, որը մեր ուզած որակին կհամապատասխաներ:Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան

-Մարքեթինգային ինչպիսի՞ ռազմավարություն էիք որդեգրել ու ե՞րբ տեսաք դրա առաջին արդյունքը:

-Իրականում սկզբում երբ սկսեցինք հետևորդներ հավաքել ինսթագրամով և ֆեյսբուքով, հասկացանք, որ ով հավանում է փոստը, հետաքրքրված է, գին է հարցնում ու հենց առաջին ամսում, որը մենք չէինք էլ սպասում, ունեցանք վաճառք: Հետո հետաքրքրվողների քանակը գնալով մեծացավ: Մենք ճիշտ մարքեթինգային ռազմավարություն կիրառեցինք. սոցիալական մեդիայով թիրախային խմբի ուղղությամբ աշխատելով` հասանք լավ արդյունքի: Դրան գումարվեց նաև տարբեր խանութներում ներկայացված լինելը: Հիմա փորձում ենք գրավել ամբողջ հայկական շուկան, հետո նաև միջազգայինը:

՞րն է Matian-ի մրցակցային առավելությունը:

-Մրցակցային առավելությունը տեսականին է, որակը և նորաոճ դիզայնը: Առավելությունների շարքում կնշեմ նաև մեր ուսուցողական արթ-նոթատետրերը, որոնցից դեռ չկան:

-Երբևէ մտածե՞լ եք դադարեցնել արտադրությունը:

-Ոչ, դեռ չի եղել, ու կարծում եմ `չի լինի: Ընդհակառակն` անընդհատ մտածում ենք բացի նոթատետրից էլ ինչ կարելի է արտադրել, որը կհետաքրքրի մեր թիրախային խմբին: Օրինակ` արթ-նոթատետրերի հետ նվիրում ենք կրծքանշան և էջանշան ու նկատել ենք, որ դրանք առանձին գնելու հետաքրքրություն կա:

՞րն է Matian-ի հաջողության գաղտնիքը:

-Իմ կարծիքով այն, որ կարողացել ենք բոլորի ճաշակով դիզայն ստանալ, այսինքն` տեսականին շատ մեծ է, ամեն մեկը կգտնի իրեն հարմար դիզայնով նոթատետր:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Սրճի՛ր, թեյի՛ր, ճաշի՛ր և ընթերցի՛ր. մարքեթինգը սրճարանում. Շաքե Հավան Կարապետյան
Ինչպե՞ս անել քայլ բիզնեսում և մնալ կայուն. Իրինա Փահլևանյան

Առնչվող գրառումներ

Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում