Ինչպե՞ս է ճիշտ նեյմինգն օգնելու ներկայանալ միջազգային շուկայում. Արամ Նիկոլյան
Ինչպե՞ս է ճիշտ նեյմինգն օգնելու ներկայանալ միջազգային շուկայում. Արամ Նիկոլյան

Ինչպե՞ս է ճիշտ նեյմինգն օգնելու ներկայանալ միջազգային շուկայում. Արամ Նիկոլյան

Մեյդի համահիմնադիր Արամ Նիկոլյան

-Մեյդի 4 հիմնադիրն էլ արդեն բավականին կայացած բրենդներ ունեն, ինչու՞ որոշեցիք միավորվել:

 -Գաղափարն իմն էր ու այն ծագեց այն ժամանակ, երբ հասկացանք, որ այս ոլորտում կայացած լինելով, հասել ենք մի կետի, որից այն կողմ անելիք չունենք: Հետագա ճանապարհը մենակ գնալը դժվար էր ու որոշեցինք ստեղծել հարթակ, որտեղից միասին կշարունակենք՝ մեր բոլորի ռեսուրսները ներդնելով: Նպատակներից մեկն էլ այն էր, որ մենք կարողանայինք մեր հաճախորդներին ինչ-որ ձև «կիսել» մեր մեջ. hաճախորդը, մտնելով Մեյդ, գներ հագուստը, այլ ոչ թե կոնկրետ դիզայների աշխատանք: Այսինքն`մինչև  վերջերս  մտածված էր, որ խանութի մերչենդայզինգն այնպես արվի, որ հաճախորդները հագուստի ռեյլին մոտենալիս նոր տեսնեին, թե ում հագուստն է դա:

-Շա՞տ ժամանակ խլեց անունն ընտրելը:

-Շատ երկար փնտրում էինք: Քննարկվում էր նաև Միասին տարբերակը, բայց քանի որ նպատակ կար նաև միջազգային շուկայում ներկայանալու, մտածեցինք, որ այդ անվանումը տարբեր ազգերի մոտ տարբեր ձև է հնչելու ու խանգարելու է բրենդինգին: Որոշեցինք դնել այնպիսի անուն, որն ավելի տպավորիչ է ու հեշտ է մնում մարդկանց հիշողության մեջ: Մի փոքրիկ գաղտնիք էլ ասեմ. միտք կա, որ եթե, օրինակ, բացվի խանութ Մոսկվայում կլինի Made in Moscow, Made in Paris և այլն: Բայց այս դեպքում ոչ թե պատրաստված է Մոսկվայում կամ Փարիզում իմաստով, այլ Մեյդը Մոսկվայում կամ Փարիզում:

-Ե՞րբ սկսեցիք եկամուտ ունենալ, չհաջողելու վախ չկա՞ր:

-Կարելի է ասել հենց առաջին ամսվանից, և դա դժվար չէր կռահել, որովհետև 4 կայացած բրենդ փորձում են անել մեկ բան, չգիտեմ՝ ինչ պետք է լիներ, որ դատապարտված լիներ անհաջողության: Հուրախություն մեզ՝ ամեն ամիս ունենք կայուն աճ ու չունենք ամիսներ, որ մեկը մյուսից ցածր լինի: Մենք սկսել ենք մեկ միլիոնից և այդ թիվը գնալով աճում է:

-Ներքին մրցակցություն չի՞ առաջանում, միգուցե որոշ բրենդներ ստվերում մնան:

-Իրականում առողջ մրցակցություն է: Դա ոչ թե խանգարում է, այլ մոտիվացնում մյուս բրենդներին, որ ձգտեն այդ բարձր վաճառքներին: Պարզ է, որ ամեն բրենդ չէ, որ թոփ եռյակի կամ հնգյակի մեջ է, բրենդերն անընդհատ «լողում են»: Մենք չորսով ենք սկսել, հիմա բրենդների քանակը 30-ի է հասնում, մրցակցություն կա բոլորի միջև:Ինչպե՞ս է ճիշտ նեյմինգն օգնելու ներկայանալ միջազգային շուկայում. Արամ Նիկոլյան

 -Մարքեթինգին ուշադրություն դարձնու՞մ եք, ինչ գործիքներ եք կիրառում:

-Հիմնականում թվային մարքեթինգի օգնությանն ենք դիմում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում ենք ակտիվ: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այս հարթակներն ամենաարդյունավետն են` հատկապես այս ոլորտի համար: Յուրաքանչյուր դիզայներ օգտագործում է նաև իր անհատական հարթակը`Մեյդը ճանաչելի դարձնելու համար:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Ինչպե՞ս անել քայլ բիզնեսում և մնալ կայուն. Իրինա Փահլևանյան
Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան

Առնչվող գրառումներ

Վաճառել` տեքստի միջոցով, ինչպե՞ս. Ռուբեն Կարոյան