Reebok-ը մարզակոշիկի և սպորտային հագուստի արտադրող է, որն իր հետքն է թողել փոփ մշակույթի վրա` թենիսի, մարզասրահի և բասկետբոլի կոշիկներով: Այս բրենդը շատ հայտնի է և ընդունված շատերի կողմից, ունի իր տեղը լավագույն մրցակիցների՝ Adidas-ի և Nike-ի հետ:
Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ Reebok-ի մասին.
- Reebok անունն ունի աֆրիկյան արմատներ. այդպես են անվանում աֆրիկյան արագավազ եղջերավոր կենդանուն: Սա լավ տարբերակ էր կոշիկները համեմատելու կենդանիների արագության և սրընթացության հետ` դրանով ներկայացնելով կոշիկի առավելությունները:
- Reebok բրենդը հայտնվեց 1895 թվականին, երբ վազքի սիրահար Ջոզեֆ Ֆոստերը որոշեց ստեղծել աշխարհում առաջին սպորտային կոշիկները հատուկ տակացուներով` ցանկացած մակերևույթի վրա ավելի հարմարավետ վազքի համար: Ի սկզբանե կոշիկները թողարկվում էին J. ‘W. Foster & Co անվան տակ: Այդպես բրենդը տարածվեց վազորդների շրջանում:
- Reebok-ը հայտնի չէր մինչև 1979 թվականը: Կոշիկները ցուցադրվեցին Չիկագոյի կոշիկների միջազյանին ցուցահանդեսում, որտեղ ապրանքանիշը նկատեց Պոլ Ֆայերմենը: Նա աշխատում էր բացօթյա դիստրիբյուտորի հետ և հավանում է կոշիկների յուրահատկությունն ու որակը: Նա հասկացավ, որ այս գործոնները բավարար էին Հյուսիսային Ամերիկայում կոշիկները հայտնի դարձնելու համար: Ֆայերմենը պայմանավորվեց Reebok-ը ԱՄՆ-ում լիցենզավորել և սա եղավ Reebok-ի պաշտոնական մեկնարկը ԱՄՆ-ում:
- Թագավորական հարսանիքին մի միանձնուհի կրում էր սև մարզակոշիկ Reebok-ից:
- 1982 թվականին Reebok-ը առաջին անգամ պատմության մեջ թողարկեց կանանց համար նախատեսված հատուկ սպորտային կոշիկներ: Դա աէրոբիկայի համար նախատեսված մոդել էր, որն ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ:
- Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Շաքն անձամբ է ստեղծել Reebok-ի գոզանդներից մի քանիսը, իսկ հետո նրա անունով մարզակոշիկների շարք է թողարկվել:
- Չնայած, բրենդն ի սկզբանե թողարկվում էր Մեծ Բրիտանիայում, դրա գլխամասային գրասենյակն այժմ գտնվում է Բոստոնում, որտեղից իրականացվում են բոլոր գործընթացները:
- 2006 թվականին adidas-ը գնեց Reebok բրենդը, որպեսզի համատեղ ուժերով թողարկեն թարմ և հետաքրքիր արտադրանք:
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան