Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան
Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

TEVO’S-ի մարքեթինգի պատասխանատու Հերմինե Ասլանյան

-Բարև Ձեզ, խոսելու ենք TEVO’S-ից, պիտի խնդրեմ ներկայանաք, թե ի՞նչ կապ ունեք TEVO’S-ի հետ և ինչո՞ւ Ֆեյսբուքում սիրված Ընկեր Թևոսը չի եկել հարցազրույցի:
-Ողջույն, ես Հեմօկն եմ, Հերմինե Ասլանյանը, TEVO’S-ի մարքեթինգի պատասխանատուն, Թևոսի կինը (ժպտում է): Թևոսը չեկավ, որովհետև հարցազրույցը կա՛մ զարդերի սլայդ-շոու կդառնար, կա՛մ սուր հումորային սթենդ-ափ (ծիծաղում է):

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

-Արծաթի շուկայում ինչո՞վ եք տարբերվում։
-Իհարկե արծաթի շուկան հագեցած է բրենդային, գեղեցիկ, բազմապիսի զարդեղենով ու լավ վարպետներով, բայց այն, ինչ ստեղծեց Թևոս Հովհաննիսյանը, վստահ կարող եմ ասել, որ չկար: Չկար տարբեր լինելը, չկար Թևոսի երևակայությունը․ որքան էլ արծաթը հարմարվող մետաղ է և դրա հետ կարելի է ամեն ինչ անել, այն նաև քմահաճ է՝ արծաթը պետք է հասկանալ, զգալ, կարողանալ ճիշտ համադրել բնական քարերի հետ, տարբեր նախշեր իրար հետ ճիշտ օգտագործել, իսկ էմալի դեպքում ապրած ու ապրեցնող գունային լուծումներ գտնել։ Թևոսը դա անում է հնարավորին չափ տարբեր, իսկ ես փորձում եմ առավելագույնն օգտագործել նրա տարբեր լինելը մարքեթինգային ռազմավարության և առանձին արշավների համար։

-Որևէ զարդ ստեղծելիս առաջին հերթին մարքեթիանգային լուծումներ եք տալիս, թե՞ գեղարվեստական-ստեղծագործական լուծումներն են առաջնահերթ:
-Միանշանակ առաջնահերթ են գեղարվեստական ստեղծագործական լուծումները։ Զարդերը ծնվում են հեղինակի երևակայության մեջ, հետո շունչ առնում՝ անկախ մարքեթինգային որոշումներից։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Թևոսին հնարավոր չէ համոզել կոմերցիոն ուղղվածություն տալ զարդին և մարքեթինգային թելադրանքով զարդեր ստեղծել. նրա կարծիքով զարդը պետք է ծնվի այնպես, ինչպես կծնվի, իսկ թե ինչպես դա կգովազդենք, կհասցնենք հաճախորդին և կվաճառենք, արդեն թողնում է ինձ։

-TEVO’S-ն արդեն սիրված է, ինչպե՞ս հասաք դրան:
-TEVO’S-ը գրեթե 2 տարվա պատմություն ունի, երբեմն շփոթում են «Թաթեոսյան»-ի հետ, սակայն, անվան ստեղծումը միտումնավոր չի եղել, հեղինակի անունով է։ Ընկեր Թևոսն արդեն բրենդ էր ֆեյսբուքում մինչև զարդերի ստեղծելը (ծիծաղում է)։ Ես վստահ էի, որ բրենդը սիրված է լինելու՝ տեսնելով այն էմոցիաներն ու ջանքերը, որ դրվում են ամեն զարդը ստեղծելիս, բացի այդ, այդքան սիրված լինել սոցիալական ցանցում, դժվար թե իր ստեղծածն էլ սիրված չլիներ (ծիծաղում է): Իհարկե դեռ աճելու տեղ ունենք, սակայն վստահաբար ամուսինս ճիշտ ուղղությամբ է տանում բրենդի ու բիզնեսի զարգացումը:Ի տարբերություն զարդերի, որ ծնվում են միանգամից, լոգոյի վրա շատ երկար ենք աշխատել։

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան Լոգոյի հարցում մեզ օգնել է մի քանի դիզայներ, հիմնական դետալը Նվարդ Շահնազարյանինն է: Կտրված Օ տառը, որի մի մասնիկը դարձել է ապաթարց՝ նմանվել է մատանու։ Լոգոն ամբողջապես արտացոլում է մեր բրենդի տեսլականն ու գաղափարախոսությունը: Ի սկզբանե նախատեսել ենք դառնալ միջազգային բրենդ, ներկայանալի լինել ամբողջ աշխարհում, փոխանցել մեր ասելիքը “a piece of yours” կարգախոսով, որի հայերեն տարբերակի հեղինակը ամուսինս է, հետո այն թարգմանեցինք և որոշեցինք ներկայանալ անգլերենով:

-Կարող եք ասել, որ ունե՞ք բազմատեսակ զարդեր՝ ցանկացած ճաշակի, ոճի համար։
-Բազմատեսակ զարդեր չունենք։ TEVO’S-ն ունի հստակ ձեռագիր, հեղինակային «ֆակտուրաներ», բայց միևնույն ժամանակ ունենք զարդեր, որոնք կգրավեն ցանկացած ոճի սիրահար կանանց ու տղամարդկանց սրտերը։

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

-Ի՞նչ զարդանախշեր եք օգտագործում:
-Հայկական նախշազարդեր ենք օգտագործում, բայց հնարավորինս չծեծված, հնարավորինս անհայտ նախշեր։ Թևոսը դրանք ոչ թե պատրաստի վերցնում, այլ համադրում է՝ տարբեր մշակումներից ընտրելով դետալները: Օգատագործվում են հիմնականում ձեռագիր մագաղաթների եզրային մանրանկաներից, էջադիրներից, խաչքարերից նախշեր, օրինակ՝ Անիի, Գանձասարի խաչքարերից։ Գունային լուծումներն ու համադրումներն, ինչպես նշեցի, հեղինակային են՝ Թևոսինը։

-Ինչպե՞ս եք իրականացնում մարքեթինգը:
-Հիմնական ուղղությունը սոցիալական ցանցերում է իրականացվում, նաև influencer մարքեթինգի շուրջ ենք աշխատում։ Մարքեթինգի կարևոր մաս է փաթեթավորումը, որի վրա նույնպես երկար ենք աշխատել։ Չունենալով խանութ՝ մենք հաճախորդի համար կատարյալ հարմարավետություն ենք ստեղծում՝ երբ ուզի, որ մեթոդով ուզի կվճարի, որտեղ կուզի զարդը կտեսնի, չհավանելու դեպքում չի գնի։ Անվճար առաքում ունենք Երևանում, նաև դեպի որոշ մարզեր: Մենք սիրում ենք նվիրել, և սիրում ենք մեր մշտական հաճախորդներին, նրանք ունեն հստակ արտոնություններ և հատուկ գնային քաղաքականություն է մշակված նրանց համար։ Որպես մարքեթինգային ուղղություն՝ պետք է նշեմ նաև ցուցահանդես-վաճառքները, էքսպոները, որոնց տարեկան 5-6 անգամ մասնակցում ենք։ Դրանք թվային մարքեթինգով առաջխաղացվող բիզնեսի համար հիանալի լրացում են․ հնարավորություն են տալիս հաճախորդներին գնումներ անել կամ պարզապես նայել, փորձել, համեմատել զարդերը։

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

-Այսօր ֆեյսբուքում շատ like-եր ու հետևորդներ ունենալը չափանիշ է, օրգանի՞կ աճած հետևորդներ են, ինչի՞ հաշվին հավաքվեց այդքան հետևորդ:
-Այո, մեզ հետևում են միայն մեզ իսկապես սիրող և գնահատողները, Պակիստանից կամ Մոզամբիկից մեզ ֆեյքեր չեն լայքում (ծիծաղում է): Դեռ զարդերը ներկայացված չէին, երբ սկսեցինք էջի վրա աշխատել և առաջխաղացնել։ Երկուսս էլ մեծ էնտուզիաստ ենք ու ընկերական մեծ շրջան ունենք, ովքեր մեր կողքին եղան նաև բրենդը զարգացնելու գործում։ Հետո եկան մեկը մեկից շշմելու զարդերի լուսանկաները։ Քանի որ խանութ չունենք, ներկայանալու միակ ձևը լուսանկարներն են։ Բացի այդ, այսօր մարդիկ տեքստեր չեն կարդում, վիդեոներն էլ պետք է այնքան զիլ լինեն, որ 3 վայրկյանից ավել նայեն։ Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում լուսանկարների վրա, քանի որ զարդը պետք է երևա հենց այնպիսին, ինչ որ իրականում կա․ ավելի լավը չերևա, միևնույն ժամանակ չնկարվի սխալ դիրքից, որ շքեղությունը չխամրի։

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան
Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան