Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում
Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում

Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում

Նեթվորք արշավները բիզնես չի եղել, բիզնես չի և չի էլ լինի, բայց այն շատ մեծ ակտիվներ է ստեղծում, շատ մեծ ոչ նյութական կապիտալ, կապեր, տվյալների բազա:

Նեթվորք արշավների հիմնադիր Մայիս Մարգարյան

Ստեղծման պատմությունը

Սկզբում եղել է գաղափարը, հետո անունը: Ես արշավներ շատ եմ գնացել ու միշտ մտածել եմ, որ այնտեղ գնում են շատ խելացի մարդիկ` համոզվել եմ տեղում: Միշտ հարցնում էի` ով ինչով է զբաղվում ու պարզվում էր, որ հիմնականում շատ բարձր որակավորման մասնագետներ են գալիս: Միշտ արշավախմբերի ղեկավարներին հարցնում էի` որևէ հաշվառում գնում է այս մարդկանց կազմի, մասնագիտացման, տարիքի և այլն: Պատասխանը բացասական էր: Այդ ժամանակ մտածեցի այնպիսի արշավներ կազմակերպել, որ դրանք օգտագործվեն որպես նեթվորքինգի հարթակ: Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրումԱյսինքն`սկզբից պարզել` ովքեր են գալու, գրանցել, հետո հայտարարել, որ մյուս գրանցվողները տեսնեն, թե ինչ մասնագետ է գալիս իրենց հետ, հետո այդ ամեն ինչը վերածել միասնական բազայի: Հետագայում, եթե արշավականներից մեկն ասեր, որ իրեն պետք է այսինչ մասնագետի խորհուրդը,  բազային տիրապետողն արագ կկարողանար  գտնել այդ մարդուն:

Նպատակը

Նեթվորք արշավները սոցիալական նախագիծ է: Այս նախաձեռնության շահույթը գումարային չէ, այլ նպատակ ունի հավաքագրել լավ մարդկանց, կապեր ստեղծել, խորացնել կապերն իրար միջև, բացահայտել  Հայաստանը, օգնել գյուղացուն, ներառել նաև մարզի բնակիչներին: Արշավից հետո մեր կամավորների օգնությամբ տեսանյութ է ստեղծվում, որը նվիրում ենք այդ համայնքին: Այդ հոլովակը տալով` այցեքարտ ենք ստեղծում տվյալ համայնքի համար` ամեն հարմար առիթի դա իրենց հյուրերին ցույց տալու: Ավելին` Նեթվորք արշավների նպատակներից կեսից ավելին հենց արշավներից հետո է: Այսինքն`մարդկանց արշավով անցկացնել, ծանոթացնել, հետո ստեղծել նեթվորքինգ: Մենք ունենք փակ խումբ, որտեղ կարելի է ներառվել միայն արշավի գալով կամ էլ կամավոր լինելով: Խմբում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերով աջակցում ենք իրար: Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրումՈւ մասնակիցների 23 տոկոսը բիզնեսմեն է. շատերը ոգևորվում են, սկսում իրենց բիզնեսը հիմնել: Մեր արշավականների առաքելությունը նաև մարզի բնակչին սպասարկման ոլորտում փորձի հնարավորություն տալն է: Գրանցվելով արշավին` հասկանում են, որ գիշերը մնալու են ու հնարավոր է սպասարկման ընթացքում թերություններ տեսնեն, չտեսնեն այն պայմանները, որ կարելի էր սպասել հյուրանոցից:

Առաջին արշավը

Առաջին արշավն արեցի Միրաքյան Վահրամի հետ, և համատեղ ուժերով առաջինը շատ հաջող ընթացավ: Հիշում եմ` դրանից հետո հաջորդ արշավն եղավ հունվարի 15-ին` ձմեռվա կեսին ու հավաքվել էր 45 մարդ: Հետո, հասկանալով, որ սա ավելի շատ սոցիալական նպատակ է հետապնդում, քանակը հասցրինք 20-ի, իսկ արշավներն ավելի ուշ-ուշ կազմակերպեցինք: Երբ արշավները դարձրինք երկօրյա, ակտիվությունը մի քիչ նվազեց, որովհետև ավելի թանկ է ու ոչ բոլորին է հարմար երկու օրով բացակայելը:Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում

Մեկօրյա արշավների փոխարեն երկօրյա` գիշերակացով արշավներ

Մեկօրյա արշավներն ավելի շատ PR են, զբոսաշրջություն չեն: Անգամ կարող եմ ասել, որ արշավների մեծ մասը գնում է մարզեր, ու անգամ 10 դրամ չի ծախսվում այնտեղ: Գնում նկարում են, տարածում են, բայց չես ասի, որ դա զբոսաշրջություն է, որովհետև գումար չի մնում, փորձ չի մնում մարզերում: Որոշեցինք գիշերակացով անել` գումար թողնել, մարդկանց հնարավորություն տալ սպասարկման փորձ ձեռք բերելու: Բնականաբար կենտրոնացանք ոչ զարգացած տեղերի վրա, որտեղ ստանդարտ զբոսաշրջիկը չի մտնում: Կոտրեցինք կարծրատիպեր, որովհետև դժվար է հայ մարդուն համոզել, որ հյուր ընդունի և գումար աշխատի այդպես: Դա ավելի ամրապնդեց մեր գաղափարախոսությունը:

Մրցակցային առավելություններ

Մենք  կիրառում ենք սեմինարի ֆորմատը, որը լրացուցիչ մոտիվացիա է արշավի գնալու: Ամեն անգամ ոլորտի շատ լավ մասնագետի ենք հրավիրում  մեզ հետ հանգստանալու,  ընկերանալու:  Հզորագույն մարդկանց ենք հրավիրում, որոնց հետ հենց այնպես ծանոթանալը շատ դժվար է, իսկ այսպես 2 օր այդ հզորագույն մարդու հետ ամեն ինչի միջով անցնում ես: Սեմինարը վարում ենք մարզի բնակիչների ներկայութամբ, որ իրենք նույնպես կարողանան օգտվել այդ ինֆորմացիայից: Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրումԱմեն ինչ ենթարկվում է հետազոտության: Կարող եմ ասել, որ ամեն անգամ միջինում 55 տոկոսը նոր մարդ է արշավի գալիս ու վստահ կարող եմ ասել, որ այդ մարդկանց զանգվածը շատ որակյալ է: Ամենաառաջին ֆիլտրը հենց արժեքն է, որը, համեմատած մեկօրյայի, մի քիչ ավելի թանկ է անգամ ինքնարժեքի դեպքում, ու ոչ բոլորն են պատրաստ այդքան վճարել:

Արշավից դուրս իվենթներ

Այս նախագծի փոքր մասն է կազմում արշավը, այն ստեղծվել է միայն նրա համար, որ ֆիլտր ծառայի որակյալ մարդկանց ու մարզի բնակիչներին իրար մոտեցնելու: Արշավն ինքնին արգելք է, բարդություն է, ամեն մարդու համար չէ: Մենք ունենում ենք ամիսը 1 արշավային և 3-4 ոչ արշավային իվենթ , վերջինները փակ են` ներսի կյանքի համար են` սեմինարներ, կինոդիտումներ, քննարկումներ, ծառատունկեր և այլն:Ոչ նյութական կապիտալը՝ լավագույն շահույթ. «Նեթվորք արշավները» կարծրատիպեր է կոտրում

Ինչպես հաջողեց այս նախաձեռնությունը

Հաջողության գաղտնիքը հենց այն է, որ  իր մոտիվները սոցիալական են, ֆորմատը մարդամոտ է: Եթե ֆորմատը փոխեմ, մեզ ավելի շատ կընտրեն, բայց ես կշեղվեմ նպատակներից: Այս կապերն ինձ բերում են մյուս նախաձեռնություններում կապերի ընդլայնում, վաճառքների արագացում, նոր համագործակցություններ, ծախսերի նվազեցումներ:

Մարքեթինգային նրբություններ

Հիմնականում օգտագործում ենք թվային մարքեթինգի գործիքները` մասնավորապես սոցիալական ցանցերի միջոցով ենք տեղեկացնում: Քանի, որ թիրախային լսարանը միջինը 28 տարեկան է, ավելի ակտիվ ենք ֆեյսբուքում: Իսկ երկօրյա արշավները տարածելու համար մեզ շատ օգնեց լողացող գին սկզբունքը: Այսինքն` արշավի գինը 3 շաբաթ առաջ ավելի էժան է, քան դրա հաջորդ շաբաթը ու այդպես գնալով ավելի թանկանում էր մինչև արշավի օրը: Հետազոտությունը ցույց է տվել, որ գրանցվողների 60 տոկոսը հենց 3 շաբաթ առաջ է գրանցվում:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան
Բիզնես սահմանամերձ համայնքում հնարավոր է. սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում. Նունե Ազիզյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն  այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան