Այն, ինչ չգիտես Google-ի մասին
Այն, ինչ չգիտես Google-ի մասին

Այն, ինչ չգիտես Google-ի մասին

Մեր օրերում առանց Google-ի կյանքը պատկերացնել հնարավոր չէ, մարդկանց համացանցի հետ ծանոթացումը կարելի է ասել սկսել է Google-ից: Գուգլել բառը եկել է փոխարինելու փնտրել բառին և դարձել է ամենօրյա մեր բառապաշարի անբաժան մասը:

Այն, ինչ չգիտես Google-ի մասին

Այսպիսով, մի քանի փաստ Google-ի մասին:

  1. Google-ն ի սկզբանե անվանվել է «BackRub», հիմնադրվել է 1996 թվականի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ Google-ն ունի 3 ծննդյան օր՝ 1997 թվականի սեպտեմբերի 15-ը google.com-ի գրանցման օրն է, 1998 թվականի սեպտեմբերի 4-ը Google Inc.-ի գրանցման օրն է, 1998 թվականի սեպտեմբերի 27-ը Google Search-ի թողարկման օրն է:
  2. 1999 թվականին Google-ի հիմնադիրները փորձում էին ընկերությունը վաճառել Excite ընկերությանը 1 միլիոն դոլլարով, սակայն այն հրաժարվում է այդ գնով գնել: Այժմ Google-ը կարժենա 500 միլիարդից ավել: Այդ չկատարված գործարքը թվային արդյունաբերության ոլորտում համարվում է ամենամեծ սխալներից:Այն, ինչ չգիտես Google-ի մասին
  3. Հիմնադիրները՝ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, եթե ընկերությունը գրանցելու ժամանակ գրելաձևը սխալմամբ գրանցած չլինեին Google, ապա անվանումն այժմ կլիներ Googol, որը մաթեմատիկական տերմին է և նշանակում է 100 զրո միավորով արտահայտված թիվ:
  4. Google-ը ամսվա մեջ ամենաքիչը 1 ընկերություն է գնում: Այն YouTube-ը գնել է 2006 թվականին, այդ ժամանակվա համար հսկայական թիվ կազմող 1,65 միլիարդ դոլլարով:
  5. Սյուզան Վոյժիսկին, որը 1998 թվականին իր գառաժը տրամադրել էր Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին՝ ընկերությունը ստեղծելու նպատակով, հետո դարձավ YouTube-ի գլխավոր տնօրենը:Այն, ինչ չգիտես Google-ի մասին
  6. Քանի որ Gmail-ն առաջին անգամ 2004 թվականի ապրիլի 1-ի է գործարկվել, շատերը կարծում էին ծիծաղի օրվան նվիրված կատակ է, սակայն հենց գործարկվելու օրվանից Gmail-ը տրամադրեց 1գբ ծավալով փոստային արկղ, այնինչ 2004 թվականին Hotmail-ն առաջարկում էր 2մբ ծավալով փոստային արկղ:
  7. Google-ի շուրջ 1000 աշխատակից 2004 թվականին միլիոնատեր դարձավ, երբ ընկերությունը դուրս եկավ IPO (initial public offering): Այդ երջանիկներից մեկը մերսման մասնագետ էր:
  8. Լավ աշխատողին՝ լավ հանգիստ: Google-ում լավ աշխատողին պահելու հիանալի տարբերակ է գործում. եթե աշխատակիցն ուզում է ժամանակավորապես դուրս գալ աշխատանքից, նրան շատ արագ արձակուրդ են ուղարկում՝ շարունակելով վճարել աշխատավարձը: Դա արվում է նրա համար, որ աշխատակիցը չգնա այլ ընկերություն:Այն, ինչ չգիտես Google-ի մասին
  9. Google-ում աշխատում է մոտ 72 հազար մարդ:
  10. Աշխատակցի մահից հետո ընտանիքի անդամները 10 տարվա ընթացքում շարունակում են ստանալ մահացածի աշխատավարձի կեսը, իսկ երեխաներին, մինչև 19 տարեկան դառնալը, փոխանցվում է 1000 դոլար:
  11. Քանի որ այսօր էլեկտրոնային գրադարանները շատ հայտնի են, Google-ը մինչև 2020 թվականը պատրաստվում է սքանավորել աշխարհի ճանաչված 129 միլիոն եզակի գրքերը:Այն, ինչ չգիտես Google-ի մասին

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան
Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին

Առնչվող գրառումներ

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները