Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան
Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

Զանգակ գրատան հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյան

Զանգակ գրատան համար օրն ինչպե՞ս է սկսում:

-Կախված օրվանից, ժամանակից, շրջանից, մենք պարբերաբար տարբեր ֆեստերի, էքսպոների ենք մասնակցում, մեկ ամիս առաջ արդեն հստակ միջոցառումների պլանն ունենում ենք և հստակ գիտենք, թե ինչպես ենք կազմակերպելու այդ միջոցառումենրը ու տոների շրջանակում ինչ ակցիաներ,նվերներ ենք անելու:

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

Գրատան մարքեթինգն ինչպե՞ս է կազմակերպվում:

-Եթե ուսումնասիրենք արտասահմանյան փորձը, ապա կտեսնենք, որ  գործիքներ կան, որոնք պետք է օգտագործել, սակայն,  Հայաստանում չեն աշխատում: Մեր լսարանը շատ է տարբերվում դրսի լսարանից: Մենք ամեն մեկի հանդեպ առանձին մոտեցում ենք ցույց տալիս, իրազեկումը մի քանի ուղղությամբ է արվում՝ մի կողմը սոցիալական ցանցերն են, քանի որ մարդիկ, երբ ինչ որ գրքի մասին լսում են կամ տեսնում են ֆեյսբուքում, գալիս այդ գիրքն են գնում, բայց միայն սա քիչ է, լինում է կապը մամուլի հետ, սա էլ շատ կարևոր է, քանի որ լրատվամիջոցները, երբ խոսում են ինչ-որ բանի մասին, դա արդեն մարքեթինգային լուրջ քայլի մասին է խոսում:Մենք թեյարանի համար առանձին մարքեթինգով չենք զբաղվում, մեզ համար թեյարանը «Զանգակ»-ի մի ծառայությունն է, առանձին էջ, առանձին գովազդով չենք զբաղվում, ինչպես գրատունն ունի գրքեր, որոնք կարող եք գնել, այնպես էլ թեյարանն ունի սուրճ, որը կարող եք գնել և այդ գնած գրքերի հետ վայելել: Իմիջիայլոց՝ թեյարանը դրսից մուտք չունի, մուտքը գրատան միջից է, սա հատուկ է արվել:

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

 

Իսկ կա՞ այնպիսի գրականություն, որի համար ավելի շատ պրոպագանդա է պետք:

-Ես դասական գրականության մասին կխոսեմ, քանի որ մեր դասական գրականությունը շատ քիչ է վաճառվում 2 պատճառով՝ մեկն այն է, որ գրեթե բոլորի տանը կա, երկրորդն այն է, որ հիմա ժամանակակից ընթերցողին այդքան էլ չի հետաքրքրում մեր դասական գրականությունը: Մենք այսպիսի ակցիա կիրառեցինք՝  «Ծննդյան զեղչեր» էր կոչվում: Ամեն մի հայ գրողի ծննդյան օրն իր բոլոր գրքերը զեղչում էինք, ակցիան շատ մեծ չէր, քանի որ մեզ մոտ բուկինիստական գրքեր չեն վաճառվում, իսկ դասականները նոր հրատարակությամբ շատ քիչ են, դրա համար այն ամենն, ինչ կար այդ գրողի մասին կամ այդ գրողի ստեղծագործությունն էր, մենք զեղչում էինք, որպեսզի երիտասարդները կամ, ընդհանրապես, մեր ընթերցողները մեկ անգամ ևս լսեն դասականների մասին և միգուցե ավելի հետաքրքրվեն դասականներով:

Ժամանակակից գրականութունը խթանելու ի՞նչ մոտեցումներ ունեք:

— Բավական հաճախ է գրքերի շնորհանդեսներ մեզ մոտ լինում: Շնորհանդեսներն այսպիսի մի լավ, խթանիչ կողմ ունեն՝ իրենց շնորհիվ մարդիկ լսում են գրքի մասին, շատ քիչ է լինում, որ առանց շնորհանդեսի արդեն իսկ վաճառք են ունենում գրքերը: Շնորհանդեսներին հաճախ հրավիրում ենք գրողներին, նրանք խորհուրդ են տալիս, հաճախորդների հետ շփում է լինում:

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

Այս գրատան բացմանը սպասում կար, արդյո՞ք սպասումն արդարացվեց:

-Հուսով ենք, որ արդարացվել է ու մի բան էլ ավել: Զանգակը 90-ականների վերջին եղել է հրատարակչություն, հրատարակչությանը կից գրախանութ կար: Աշխարհում այդ փորձը կա, որ հրատարակչությանը կից լինում է գրախանութ կամ գրատուն, որը զբաղվում է բիզնեսով, սակայն, մենք Աբովյան մասնաճյուղի մեր գրատունը, երբ բացեցինք, բիզնեսից դուրս եկանք, քանի որ մեզ մոտ եկավ առաջնայինը նոր բան անելու, մենք ոչ թե ուղղակի ինչ որ բան վաճառում ենք, այլ մշակույթ ենք սեղծում, միջավայր ենք ստեղծում, դրա համար գրատուն է, ոչ թե գրախանութ, որը հուսով եմ ստացվում է: Մենք տալիս ենք 2 հնարավորություն՝ սուրճ կամ թեյ վերցնելու և գիրք ընտրելու: 2-րդ հարկում ունենք առանձին սեղաններ, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ գրքերին. այսպիսի մի բան կա, եթե ուզում ես իմանալ, թե գիրքը քեզ հետաքրքրում է, դուր է գալիս, լավն է կամ ոչ, պետք է գոնե առաջին 19 էջը կարդալ, 19-րդ էջում մարդը հասկանում է՝ շարունակել կարդալ, թե՞ ոչ:  Մենք ուզում ենք այդ հնարավորությունը տալ, որ մարդիկ ուղղակի չտրվեն գովազդին, մենք ինքներս գովազդ անում ենք, սակայն չենք ուզում, որ մարդիկ գիրքը գնեն գովազդով, տանեն տուն ու հասկանան, որ այդ գիրքն իրենց չի հետաքրքրում, մենք տեղ ենք հատկացնում, որ մարդիկ կարդան, թերթեն, ընտրեն գիրքը՝ սուրճն ու թեյը վայելելով:

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան

Մրցակցային դաշտում ի՞նչ եք անում:

-Մրցակցությունը լավ ստիմուլ է մեզ համար, որպեսզի ավելի երկար մտածենք, ավելի «մեծ» ժողովներ անենք ու հասկանանք, թե էլ ինչ կարող ենք անել: Ամեն օր ընթերցողն ավելի պահանջկոտ է դառնում, հիմա գիրքը վերցնում է, նայում է թղթի որակին, նայում է կազմի դիզայնին, ամեն ինչին նայում է, հետո է գիրքն ընտրում:

Ի՞նչ համագործակցություններ ունեք:

-Մենք բոլոր հրատարակչությունների հետ համագործակցում ենք և շատ հետաքրքիր ֆորմատով: Նկատած կլինեք, որ մեզ մոտ շաբաթը 2 միջոցառում է լինում և միջոցառումները ոչ միայն գրքի շնորհանդեսներ են, այլ նաև մշակութային ոլորտի, գիտությանը վերաբերող հանդիպումներ: Մենք մի հետաքրքիր, երկարաժամկետ, մինչև 2020 թվականի բոլոր ամիսներն արդեն պլանավորած նախագիծ ունենք, որը կմեկնարկի մայիսի մեկից: Նախագիծը կոչվում է «Ամսվա հրատարակչություն», յուրաքանչյուր ամիս մի հրատարակչության հետ ենք համագործակցելու  գրքերի դասավորությունից սկսած, որպեսզի լավագույնս ցուցադրվի այդ հրատարակչության գրքերը, հետո միջոցառումների մի ամբողջ շարք ենք կազմակերպելու այդ հրատարակչության հետ. Օրինակ՝ եթե դուք մայիսին մտնեք մեր գրատուն, կհասկանաք, որ «Գիտանք» հրատարակչության ամիսն է այդ ամիսը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Բիզնես սահմանամերձ համայնքում հնարավոր է. սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում. Նունե Ազիզյան
Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն  այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան