Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին
Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին

Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին

Անսպասելի երևույթներին պատրաստ լինելու համար դուք պետք է ձեզ ներկայացնեք որպես ամեն նոր բանի համար բաց անձնավորություն, որպեսզի երբ հնարավորությունների դուռը բացվի, ձեզ համար դժվար չլինի ներս մտնել։Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին

 Ebay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյար

  1. 2012 թվականին 900.000 ամերիկյան դոլարով Ebay-ում վաճառվել է փոքրիկ Բուֆորդ քաղաքը, որտեղ 1980 թվականին ապրում էր 3 մարդ: Քաղաքը գնել են 2 վիետնամցի, որոնց մասին հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում:Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին
  2. Այս պահի դրությամբ Ebay-ում վաճառված ամենաթանկ ապրանքը 168 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավն է, որը գնել է անգլիական Չելսի ակումբի սեփականատեր, ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչը:
  3. Ebay-ի գործակման օրից վաճառված ամենաառաջին ապրանքը կոտրված լազերային լապտեր էր: Կապ հաստատելով գնորդի հետ՝ Պիեռը հետաքրքրվեց, թե արդյոք նա հասկացել էր, որ այդ լազերային սարքավորումն անսարք է: Դրան ի պատասխան գնորդը բացատրել էր, որ ինքն անսարք լազերային սարքավորումների կոլեկցիոներ է:Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին
  4. Սկզբում Ebay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյարը փոքրիկ ծրագիր է գրում իր անձնական կայքի համար, որի միջոցով մարդիկ կարող էին աճուրդով վաճառել որևէ ապրանք: Այն, ինչ չգիտես Ebay-ի մասինԻնչպես հետագայում հաստատում է Օմիդյարը` ծրագիրը նա գրում է օգնելու իր հարսնացուին վաճառել չօգտագործվող կոնֆետների տուփը: Եվ այդ փոքրիկ ծրագիրը տարիների ընթացքում վերածվում է նրան, ինչ կա հիմա:
  5. 2004 թվականին Պիեռն իր կնոջ՝ Պամելայի հետ, հիմնել է «Օմիդյարի ցանց» բարեգործական նորարարական ընկերությունը՝ նպաստելով սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը:

    Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին
Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան

Առնչվող գրառումներ

«Լավագույն հայկական բրենդ»-2020