Սթորիներն առաջին անգամ հայտնվել են Snapchat-ում՝ 2013 թվականին։ Դրանք մինչև 15 վայրկյան տևողությամբ vertical ձևաչափով վիդեոներ են (Dimensions: 1080 x 1920 pixels, Aspect Ratio: 9:16., Minimum Resolution: 600 x 1067 pixels., Maximum File Size:4 GB.) կամ նկարներ, (այս դեպքում 7 վայրկյան տևողությամբ) որոնք մնում են ձեր էջում 24 ժամ, որից հետո անհետանում են ձեր հետևորդների համար։ 2016 թվականի օգոստոսին Instagram-ը «գողացել է» այն Snapchat-ից։ Այստեղ արդեն սթորիները մեծ տարածում գտան և դարձան Ինստագրամի ամենաշատ կիրառվող գործիքը՝ հետզհետե տարածվելով նաև այլ սոց․ցանցերում՝ Facebook, WhatsApp, վերջերս արդեն YouTube։
Եթե 2016 թվականի հոկտեմբերի տվյալներով սթորիների օրական active user-ների թիվը 100 մլն էր, ապա 2019 թվականի հունվարին այն անցնում է 500 միլլիոնը։ Այսինքն ինստագրամի օգտատետերի կեսը։ Այժմ ինստագրամում կա ավելի քան 1 մլդ օգտատեր։
Հայաստանում այս թիվը նույնպես շատ արագ աճում է։ Հատկապես վերջին շրջանում ամբողջ աշխարհում է նկատվում միգրացիա Ֆեյսբուքից դեպի Ինստագրամ, որը մեծապես պայմանավորված է Ֆեյսբուքի ալգորթիմի փոփոխությամբ։ Այս պահին հայկական Ինստագրամում կա շուրջ 1․5 միլլիոն օգտատեր, ինչն իմանում ենք գովազդ միացնելիս, ինստագրամի կողմից ներկայացվող՝ Հայաստանում առավելագույն լսարանի տվյալներներով։
Սակայն Հայաստանում շատ բիզնեսներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ուզում են զարգացնել իրենց անձնական բրենդը, շարունակում են լուրջ չվերաբերվել այս գործիքին ու չօգտվել դրանից կամ օգտվել, սակայն ոչ այնպես, ինչպես հարկն է։
Վերևում ներկայացված փաստերն ապացուցում են, որ եթե դուք դեռ չեք օգտագործում այս գործիքները ձեր բրենդի զարգացման համար, ապա շատ մեծ հնարավորություն եք բաց թողնում։
Եվ ես ոչ միայն հորդորորում եմ, որ դուք սկսեք օգտագործել սթորիները, այլև առաջարկում եմ, որ կազմեք սթորիների համար առանձին ռազմավարություն, քանի որ, որ դրանք ոչ պակաս կարևոր են, քան փոստերը և ունեն մի շարք առավելություններ։ Ինչո՞ւ կազմել փոստերի ռազմավարություն և չունենալ սթորիների ռազմավարություն։
Մի քանի հավելյալ փաստ սթորիների մասին, որպեսզի վերջնականապես համոզվեք դրանց կարևորության հարցում։
✔ Սթորիները գտնվում են ինստագրամի feedի թոփ հատվածում և ապահովում են ավելի մեծ դիտողականություն, քան փոստերը։
✔ Դրանք հիանալի միջոց են ձեր հետևորդների հետ ինտերակցիայի և ներգրավվածության բարձրացման համար։
✔ Հիանալի միջոց են ձեր բրենդը humanize անելու համար (Humanize- երբ ձեր բրենդը չի ընկալվում, որպես ռոբոտ, ունի դեմք ու վստահելի է)
✔ Ձեր առօրյա գործունեությունը ներկայացնելու ու backstage content տալու համար արդյունավետ միջոց է
✔ Սթորիների ստեղծումը չի պահանջում ֆինանսական մեծ ռեսուրսներ, կարող են լինել պարզ ու շատ դեպքերում՝ «ոչ իդեալական» ։
Երբ ձեր էջն անցնում է 10․000 հետևորդը կամ verified է՝ այս գործիքը դառնում է իսկական փրկություն, որովհետև այդ դեպքում հասանելի է դառնում Swipe Up ֆունկցիան և դուք կարողանում եք սթորիներին կցել հղում ու ուղղորդել ձեր հետևորդներին դեպի ձեր կայք, օնլայն խանութ, YouTube Channel, մի խոսքով՝ ուր ուզեք 🙂
Սթորիներին հղում կցելու մյուս տարբերակն իհարկե վճարովի գովազդն է։
Սակայն մի տխրեք, եթե դուք կամ ձեր բրենդը չունի 10․000 և ավել հետևորդ՝ դուք նույնպես կարող եք օգտվել swipeupանման մի ֆունկցիայից, սակայն հնարավորություն ունեք ձեր հետևորդներին ուղղորդել միայն դեպի ձեր IGTV: Կամ լավ՝ տխրեք ։Դ ավելի ճիշտ՝ կպեք գործի ու հասեք 10․000 հետևորդի, իհարկե առանց ֆեյքերի։
Ասում են, որ շուտով ինստագրամը պատրաստվում է այս գործիքը հասանելի դարձնել բոլորին, սակայն ես դրան այնքան էլ կողմ չեմ։
Եկեք արագ անցնենք սթորիների հիմնական գործիքների վրայով, այն մարդկանց համար, ովքեր նոր են ինստագրամում։
Սթորիները ստեղծում եք՝ սեղմելով վերևի ձախ հատվածում գտնվող տեսախցիկի վրա կամ ուղղակի swipe right անելով feedը։
Անցնելով ձեր սթորի՝ ներքևի հատվածում կտեսնեք դրանց ստեղծման 8 ձևաչափ։ Հիմա արագ ներկայացնեմ, թե որն ինչ է։
TYPE
Այն նախատեսված է տեքստեր պարունակող սթորիների ստեղծման համար, երբ ձեր սթորին չի պարունակում նկար կամ վիդեո: Դուք կարող եք վերևից փոխել դիզայնն ու ֆոնտերը (strong, modern, neon, typewriter) ու գրել այն տեքստը, որով ցանկանում եք կիսվել ձեր հետևորդների հետ։
LIVE
Հաջորդը Liveն է- ուղիղ միացումները։ Պարզապես սեղմեք go live և մի քանի վայրկայնից դուք կհայտնվեք ուղիղ եթերում։ Ուղիղ միացման ընթացքում կարող եք ստանալ ձեր Live-ին միանալու requestներ կամ ինքներդ ուղարկել request։ Live-ն ավարտելուց հետո այն կարող եք պահպանել, որը հասանելի կլինի ձեր սթորիներում։
NORMAL
Սա սթորիների ստեղծման հիմնական ու ամենաշատ կիրառվող տարբերակն է։ Պարզապես սեղմում եք նկարահանման buttunը և պահում այնքան , ինչքան ցանկանում եք, որ տևի ձեր սթորին։ Մեկ սթորիի տևողությունը 15 վայրկյան է։ Սակայն այժմ դուք կարող եք միանգամից նկարել մի քանի սթորի՝ առանց 15 վայրկյանը մեկ ընդհատումների։ Հենց ավարտում եք սթորին՝ այն մնում է ձեր էկրանին։ Կարող եք մշակել, ֆիլտրեր ավելացնել, գեղեցկացնել և փոստ անել։

BOOMERANG
Սթորիի շատ կիրառվող ձևաչափերից է, որը հիմնականում օգտագործվում է fun եղանակով։ Այն նույն գործողությունը հետ ու առաջ է անում, ինչպես երևում ներքևում ներկայացված օրինակում։ 🙂
SUPERZOOM
Սա նույնպես սթորիներն ավելի fun դարձնելու եղանակ է։ Այն առաջարկում է սուպերզումի մի քանի տարբերակ, որոնք ձեր սթորիներին տալիս են հատուկ էֆֆեկտներ։
FOCUS
Ֆոկուսն էլ դե կարծում եմ պարզ է։ Այն ուշադրության կենտրոնում է պահում ձեր դեմքը և մնացած առարկաները գցում ֆոկուսից։
REWIND
Սա էլ պարզապես հետադարձ ուղղությամբ է ցուցադրում ձեր սթորին։
HANDS-FREE
Այս գործիքը գրեթե նույնն է, ինչ NORMALը, պարզապես այս պարագայում կարող եք սեղմած չպահել նկարելու buttonը, ուղղակի սեղմեք թողեք և այն կնկարի այնքան ժամանակ՝ մինչև նորից սեղմեք այն ավարտելու համար։ Այդ ընթացքում կարող եք տեսախցիկը փոխել առաջ ու հետ։ Normalի պարագայում անհնար է տեսախցիկը փոխել։
1 գաղտնիք
Իրականում ինստագրամի շատ գործիքներ Հայաստանում դեռ անհասանելի են, ինչպես օրինակ՝ սթորիներին երաժշտություն ավելացնելու հնարավորությունը։ Այդ պատճառով մենք հիմնականում օգտագործում ենք այլ app-եր, որտեղ կարողանում ենք ավելացնել երաժշտություն և ապա ներբեռնել այն ինստագրամ, ինչը խլում է մեր ժամանակը, նյարդերը ու երբեմն նաև գումարները։ 🙁

Սակայն կա մի պարզ միջոց, որի շնորհիվ կարող եք այս հնարավորությունը հասանելի դարձնել ձեր ինստագրամում։ Պարզապես ներբեռնում եք VPN, փոխում ձեր locationը այնպիսի քաղաքով, որտեղ այս գործիքը հասանելի է ու շուտով այն հասանելի կդառնա նաև ձեր մոտ։ ։Դ Միակ խնդիրն այն է, որ VPN-ն արագացնում է ձեր հեռախոսի մարտկոցի էներգազրկումը (զարյադկան նստումա էլի ։Դ), իսկ ձեր հայ հետևորդներն էլ միևնույն է չեն կարողանալու լսել այն երաժշտությունը, որով կիսվել եք։
Անցնենք առաջ․ հաջորդիվ ուզում եմ խոսել Story Stickerների մասին: Դրանք շատ են, սակայն անդրադառնամ հիմնական ու ամենակարևորներին։
Polls
Դուք կարող եք անցկացնել հարցումներ, ուղղելով հարց ձեր հետևորդներին և առաջարկելով ընտրել երկու տարբերակներից մեկը։ Այն կարող եք օգտագործել շատ տարբեր առիթներով, երբ ցանկանում եք իմանալ ձեր հետևորդների կարծիքը, մեծացնել ձեր լսարանի ներգրավածությունն ու ինտերակցիան։

QUESTIONS
Այս sticker-ի միջոցով կարող եք ստանալ հարցեր ձեր հետևորդներից կամ ինքներդ ուղղել հարցեր։ Այստեղ արդեն նրանք ունեն տեքստային եղանակով պատասխանելու հնարավորություն, որը հասանելի կլինի միայն ձեզ, սակայն ժկարող եք այդ պատասխաններով կիսվել հաջորդ սթորիներում։
COUNTDOWN
Հետհաշվարկի stickerը ինստագրամի վերջին գործիքներից է, որը հիանալի միջոց է, երբ ունեք upcoming ինչ-որ իրադարձություն և ցանկանում եք տեղյակ պահել ձեր հետևորդներին։ Նրանք կարող են նաև բաժանորդագրվել տվյալ իրադարձությանը և ստանալ հիշեցում։


Emoji slider
Սա նույնպես հետաքրքիր միջոց է ձեր լսարանի հետ ինտերակցիան մեծացնելու և նրանցից կարծիք իմանալու համար։ Կարող եք ուղղել հարց, ավելացնել համապատասխան էմոջի և ձեր հետևորդները էմոջին աջ տանելով կարտահայտեն իրենց կարծիքը կամ վերաբերմունքը։

Hashtag
Հաշթագները նույնպես շատ օգտակար են սթորիների տեսանելիությունը բարձրացնելու համար։ Այժմ, բացի էջերից, ինստագրամը հնարավորություն է տալիս նաև հետևել հաշթագների։ Դուք կարող եք ստեղծել ձեր բրենդի հաշթագները և դրանք կիրառել ձեր փոստերում և սթորիներում։

Location
Եվ փոստերում և սթորիներում շատ կարևոր է միշտ նշել լոքեյշնը։ Դրանք բարձրացնում են տեսանելիությունը։

Mention
Երբ ձեր սթորիում ցանկանում եք նշել այլ accountների՝ կարող եք օգտագործել այս stickerը կամ պարզապես սթորիում գրել տվյալ accountի username-ը։

Stickerների հետ կապված այսքանը, այժմ խոսենք նաև face filtrերի մասին
Ինստագրամն առաջարկում է մի շարք տարբերակներ, որոնք ձեր սթորիներն կարող են դարձնել ավելի fun և հետաքրքիր։

Մի գաղտնիքով էլ կիսվեմ. Face filtrերի թիվը կարող է ավելանալ՝ կախված նրանից, թե դուք ում եք հետևում։ Շատ creatorներ կան, ովքեր ունեն իրենց կողմից ստեղծված ֆիլտրերը և նրանց հետևելով՝ իրենց կողմից ստեղծված ֆիլտրերը հասանելի են դառնում նաև ձեր մոտ։ 😉
Իսկ հիմա ներկայացնեմ այն app-երը, որոնք կօգնեն ձեզ ստեղծել ավելի գրավիչ ու տարբերվող սթորիներ ու առանձնանալ ձեր մրցակիցներից։
Unfold
Իմ ամենասիրելի ծրագիրն unfoldն է։
Այն շատ մինիմասլիստական է ու շատ էսթեթիկ։ Կան վճարովի և անվճար թեմփլեյթներ, սակայն շատ էժան են և subscriptioնով չեն։ Պարզապես մեկ անգամ վճարում ես ու վերջ։ Unfoldի միջոցով կարող եք մի քանի նկար ավելացնել մի սթորիում կամ նկար ու վիդեո, ավելացնել ձեր նախընտրելի ֆոնտերով գեղեցիկ տեքստեր և այլն։ Անպայման փորձեք։
Highly recommended:

LOMOTIF
Հաջորդ ծրագիրը, որով ուզում եմ կիսվել՝ lomotifն է։
Lomotif-ին կարծում եմ շատերդ եք ծանոթ։ Այն հնարվորություն է տալիս ձեր վիդեոներին ավելացնել ձեր սիրելի երգերը։ Սակայն բոլորիս էլ նյարդայնացնում է, երբ լոգոները երևում են։ Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս Unfold-ն ու Lomotif-ն օգտագործել միասին։
Ինչպե՞ս. սկզբից նկարում եք ձեր վիդեոն, ներբեռնում Lomotif ու ավելացնում ձեր սիրելի երգը, ապա այդ վիդեոն ներբեռնում Unfold: Այնտեղ արդեն դուք հնարավորություն ունեք մի փոքր ներքև իջեցնել վիդեոն և փակել լոգոն։ ։Դ

Քանի որ բլոգը շատ երկար ստացվեց՝ արագ թվարկեմ գեղեցիկ ու գրավիչ սթորիներ ստեղծելու 3 այլ appեր՝ առանց խորանալու մանրամասների մեջ։ Կարող եք ներբեռնել ու փորձել ինքներդ։ Դրանք նույնպես ունեն վճարովի ու անվճար տարբերակներ։
Pixaloop
Թույլ է տալիս ավելացնել շարժում նկարներում։

Life Lapse
Թույլ է տալիս ստեղծել stop motion վիդեոներ։

Over
Over-ը բրենդինգ գործիք է,որի միջոցով կարող եք մշակել նկարներ, դիզայն անել սթորիներ ու փոստեր, ունի նաև Unfold-ին շատ նման ֆունկիցաներ։
