Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո
Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

Բրեվիս ընկերության հաղորդակցության ղեկավար Ալեքսանդր Պլատո

«Բրեվիս» ընկերությունը զբաղվում է հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ: Իսկ թե ինչպե՞ս է իրականացվում ընկերության մարքեթինգը, զրուցել ենք Բրեվիս ընկերության հաղորդակցության ղեկավար Ալեքսանդր Պլատոյի հետ:

-Որտեղի՞ց է սկսվում մարքեթինգը:

-Գիտեք, ասպարեզը պահանջում է որոշակի ինքնադիրքավորում, սկսում է հենց ինքնադիրքավորումից, շատ կարևոր է, թե հաղորդակցություն իրականացնողը կամ գոնե բացահայտ կերպով հաղորդակցող դիրքավորվողն ով է, ինչ անուն ունի։ Անդրադառնալով իմ անվանն՝ ասեմ, որ Պլատոն այս ամենի արդյունքն ու հավաքական կերպարն է, պատմությունը շատ երկար է, բայց սիրով հաջորդ անգամ կմանրամասնեմ, իսկ ընկերության անվան հետ կապված, պետք է ասեմ, որ հիմքում խորը փիլիսոփայություն կա՝ դրսևորված է նաև մեր տարբերանշանում, որտեղ կարևորվում է գործընթացը, ճիշտ պլանավորումը և թիրախը․ աղեղի դիրքից, աղեղնավորի տրամադրությունից, ուժից, կենտրոնացումից է հենց կախված ճիշտ թիրախին հարվածելը։ Այսինքն՝ մենք կարևորում ենք ոչ միայն գործընթացի սկիզբն ու վերջը, այլև՝ ընթացքը։ Բուն Բրեվիսը ստեղծվել է հենց մեր նախկին թիմի կողմից ու պետք է հպարտությամբ շեշտեմ․ խիստ դիպուկ, ստեղծագործական ու ոգեշնչող է: Անգլերեն brave (խիզախ), ֆրանսերեն՝ avis (կարծիք, միտք) և լատիներեն՝ brevis (կարճ)․ խիզախ մտքերը և դրանց կրողները միշտ սարեր են շրջում: Հավելեմ, որ ընկերությունը շուկայում է արդեն մոտ 15 տարի, մինչ Բրեվիսը եղել է ևս երկու անվանափոխություն՝ կապված ընկերության բնական զարգացման, գործունեության տիրույթի ընդլայնման հետ։

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

Այս պահին ի՞նչ գործունեություն է իրականացնում ընկերությունը:

Բրեվիսը  խորհրդատվական ընկերություն է, որն իր պրոֆեսիոնալ ծառայությունն է մատուցում՝ հիմնվելով հետազոտական տվյալների վրա՝ առաջարկելով բավականին լայն միջակայք՝ հավաստի տվյալների դուրսբերումից, հաղորդակցությունից մինչև բիզնես կանխատեսումներ, վերապատրաստումներ։ Համագործակցում ենք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրել ենք բազում ծրագրեր (մոտ 300)՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության, հանրային առողջության ոլորտներում: Մեր պարագայում Բրեվիսը  նաև ինքն իր հաճախորդն է, մենք մեր գործունեությունը և հաղորդակցական քաղաքականությունը ևս կառուցում ենք տվյալների հիման վրա, ինչը, վստահորեն, մեր հաջողության բանալին է։

-Գրասենյակը տպավորիչ է մասնագիտական դիզայնով, աշխատասենյակների դասավորվածությամբ, աշխատակիցների մոտիվացիան բարձրացնող դետալներով, որքանո՞վ է սա կապված ընկերության բրենդի քաղաքականության հետ և մարքեթինգայի՞ն են արդյոք այս լուծումները:

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

-Դե իհարկե ։) Որպես Ալեքս՝ նայելով կողքից, բարձր եմ գնահատում ընկերության պրոֆեսիոնալ կերպով իրականացրած տրանսֆորմացիան, թե ինչպես փոխակերպեց Այ Փի Էս Սի-ից՝ Բրեվիսի: Այդ գործընթացն իրականացվել է խիստ վարպետորեն՝ սկսած թիզինգից, նեյմինգի երկար ու բարդ ընթացքն անցնելուց, գունային համադրությունները որոշելուց, միջանկյալ կարգախոսներից մինչև հիմնական մեսիջ: Շուկայի համար սա երևութական եմ համարում, չեմ ուզում ասել, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց կարծում եմ՝ յուրահատուկ դեպք է հաստատ, այսինքն, չգիտեմ, թե շուկայում քանի նման բրենդներ են ստեղծվել, որոնք անցել են այդ բոլոր փուլերով, արդյո՞ք այդքան մանրակրկիտ մոտեցում է եղել յուրաքանչյուր հարցի նկատմամբ: Հետահայաց, նկատում եմ, որ նախկինում  սա այսպես է եղել, հետո այսպիսին է դարձել, այս փուլում սա է շեշտադրվել, շենքային պայմաններն ահա այսպիսինն էին, հիմա այսպիսինն են, ինձ համար երևութական է, ինձ համար նաև հպարտություն է, որ այդ փուլերը եղել են: Բրենդը շնչող է, փոխվում է և դեռ պետք է փոխվի, սա իմ նախկին գործընկերն է միշտ ասում, ով նաև այս ողջ գործընթացի տանող ուժն է եղել: Ավելին՝ ես բրեվիսցի եմ, ահա այս հաճելի նույնականացման համար է արվել ու արվում ամենը։

Մարքեթինգի մասին մտածելիս շեշտը դնում եք արտաքին թե՞ ներքին մարքեթինգի վրա:

-Նույնիսկ մեր կայքում ենք հստակ շեշտել, եթե ընթերցողը կայքը բացի և կարդա, կտեսնի, թե ներսում ինչպիսի միջավայր է, ինչպիսի էթիկական նորմեր են պահպանվում, ինչպես ենք մոտենում մենք մեր հաճախորդներին, բրեվիսցու ինքնազգացողությունն ինչպիսին պետք է լինի, բրեվիսցու արժեքները որոնք են: Մենք ունենք մի շարք կարևոր և կիրառական կարգախոսներ․ «փորձիր օգնել գործընկերոջդ, որպեսզի ինքն էլ սովորի», «be cool», սրանք ոչ թե ուղղակի թղթի վրա են գրված, այլ կիրառվող սզկբունքներ են, ինչը հաղորդակցության առումով խիստ կարևոր է:

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր ՊլատոՆերսում՝ աշխատակիցների շրջանում, իրականացնում ենք նաև բրենդի մասին տեղեկացվածության մասին գնահատում, սա իրականացվում է հասկանալու համար, թե արդյո՞ք առկա է որևէ թյուրըմբռնում, կա՞ արդյոք լրացնելու կարիք, գուցե մեր պատկերացրած Բրեվիսի ու աշխատակցի ընկալած Բրեվիսի մեջ տարբերություն կա, սակայն, բարեբախտաբար նման դեպքեր չեն գրանցվել, հասցրել ենք արդեն դիտարկել արդյունքները: Մեր նպատակն է, որպեսզի ներսում լինի ճիշտ ընկալում՝ Բրեվիսի  ու բրեվիսցու նույնականացումը լինի հստակ։ Այստեղից է սկսում ողջ հաղորդակցությունը և մեր ինքնաընկալումից էլ սկիզբ է առնում ընկերության ընկալումն ու դիրքավորումը դրսում: Ի միջի այլոց, մենք բավականաչափ ընթացակարգային փոփոխություններ ենք վերջերս իրականացրել՝ տեղեկությունները հրապարակելու տեսանկյունից․ մենք պարբերաբար կիսվում ենք տարբեր ոլորտներին վերաբերող հետաքրքիր տվյալներով։

-Ի՞նչ տարբերակներով եք կիսվում:

-Հեռուստատեսությամբ, օնլայն հարթակներով, պարբերականներում հարցազրույցների ձևաչափով, ու բավական մասշտաբային է արձագանքը, ունենք նաև հետադարձ արձագանքների որոշակի հետազոտություն, որը մեզ համար կարևոր ցուցանիշ է: Այսօր ինֆորմացիան ամենաթանկ բանն է, այդ տեղեկատվությամբ կարող ես աշխարհներ շրջել, լուրջ, լավ քայլեր անել:

-Մրցակցային դաշտում, ո՞ր դիրքում եք:

-Ուզում եմ ուղիղ ու անկեղծ ասել, դիրքային չափումն այս պարագայում նպատակահարմար չեմ համարում, ավելի շուտ կասեի՝ ոչ թե դիրք, որը աստիճանակարգություն է ենթադրում, այլ՝ շեմ: Մենք ունենք մեր շեմը, որը տարբերվում է նրանով, որ մեր աշխատանքը հիմնավորված է հետազոտական տվյալներով, հավաստի տեղեկություններով ու մոտ 15-ամյա փորձառությամբ:

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

-Ներքևից վերև սանդղակով նայելու դեպքում, ովքե՞ր կարող են Բրեվիս հետազոտական ընկերությանը դիմել:

-Այդ միջակայքը բավականաչափ մեծ է՝ և՛ ֆիզիկական անձինք, ովքեր դիրքավորման խնդրով են դիմում, և՛ փոքր մասշտաբի ընկերություններ, և՛, երևի թե ամենաշատը մեր փորձառության համատեքստում՝ մեծամասշտաբ նախագծեր:

-Քանի՞ տարվա մարքեթինգային ռազմավարություն ունեք:

-3 տարվա ռազմավարություն, բայց ամեն տարի վերանայում ենք, ավելին՝ եռամսյակը մեկ ունենում ենք ռազմավարական հանդիպումներ ղեկավար կամ ֆունկցիոնալ աշխատակազմով, քանի որ արժեհամակարգը, հետազոտության նկատմամբ մոտեցումը, հայաստանյան և միջազգային միտումները շատ արագ փոխվում են, տվյալի նկատմամբ մրցակցային դաշտն է փոխվում՝ ավելանում կամ փոքրանում, շուկան, միջազգային պահանջարկն են նվազում կամ մեծանում:

Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր ՊլատոՆերքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

-Իսկ մարքեթինգային լուծումներից որո՞նք եք կարևորում:

-Լուծումները միշտ կապված են լինում նպատակից, որոնք այս պարագայում արդարացնում են մարքեթինգային միջոցները: Մաքիավելին այն ժամանակ չգիտեր, որ մարքեթինգ բառ ենք ունենալու (ծիծաղում է.-խմբ.): Նպատակից, տվյալ հաճախորդի շուկայից, ծավալներից, սպառողից,հավակնություններից, այս ամենից շատ բան է կախված: Գործիքներից նույնիսկ տպագիր մամուլը կարող է լինել կարևոր, ինչու եմ ասում նույնիսկ, քանի որ ըստ մեր վիճակագրական տվյալների, տպագիր մամուլի սպառումը փոքր է, նույնիսկ դա կարող է լինել թիրախային՝ կախված առաջադրված նպատակից ու հաճախորդից: Սոցիալական մեդիահարթակում մի փոքր այլ ձեռագիր ունենք՝ երկդիմություն ունենք, լինելով լուրջ ընկերություն՝ միևնույն ժամանակ մենք հավեսով ու շատ զվարթ թիմ ենք, այդ իսկ պատճառով այդ հարթակները որոշակի կատեգորիաների ենք բաժանել։ Այ, օրինակ՝ շուտով մի փոքր անակնկալ ենք պատրաստել՝ բալետային թեմատիկայով, որը կհրապարակենք հունիսի մեկին՝ ցույց տալու համար, որ, այո´, մենք՝  բոլորս էլ, և մինչև կյանքի վերջ, մնալու ենք երեխաներ (ծիծաղում է,-խմբ.):

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան  
Մարքեթինգային լուծումներ, որոնք նպաստում են քաղաքային զբոսաշրջությանը.Գևորգ Օրբելյան

Առնչվող գրառումներ

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան