Բոլորիս մանկության մի մասն են կազմում «Disney» ընկերության գունազարդ մուլտֆիլմերը: Ընկերությունը հիմնադրվել է նկարիչ, անիմատոր բիզնեսմեն Walter Elias Disney-ի կողմից: Մի քանի հետաքրքիր փաստ նրա և նրա հիմնած ընկերության մասին, չնայած որ այս հսկա ընկերության և մարքեթինգային լուծումների մասին կարելի է խոսել անվերջ: Այս ընկերության կողմից իրականացրած յուրաքանչյուր դետալ ստացել է երկարաժամկետ մարքեթինգային լուծում և աշխարհում անփոխարինելի ու միակն է:
1. Ուոլթ Դիսնեյի տաղանդն անքննելի է, նա տարբերում էր մեկ գույնի մեջ 1500 երանգ, այն դեպքում, երբ միջինում մեկ մարդուն հասանելի է 150 տոն:
2. Միկի Մաուսի հեղինակը վախենում էր մկներից:
3. Դիսնեյը մոլի ծխող էր, մահացել է թոքերի քաղցկեղից, որից հետո մինչ օրս «Disney»-ի ֆիլմերում ծխախոտով տեսարաններ չկան:
4. Աշխարհում ամենամեծ զվարճանքի կենտրոնը՝ Դիսնեյլենդը, բացվել է Կալիֆորնիա նահանգում 1955 թ. հուլիսի 17-ին: Այնուհետև ևս 3 Դիսնեյլենդ է բացվել Տոկիոյում (1983 թ.), Փարիզում(1992 թ.) և Հոնկկոնգում(2005 թ.): ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կա ևս մեկ զվարճանքի կենտրոն, որը կոչվում է «Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն» (անգլ.՝ Walt Disney World Resort), որն ամենամեծ տարածքն և ամենաշատ այցելուներ ունեցող զվարճանքի կենտրոնն է աշխարհում, մակերեսը կազմում է 100 կմ²:
5. «Disneyland»-երի վրա միշտ արև է շողում, քանի որ այդ հսկա ժամանցի կենտրոնները գտնվում են աշխարհի ժամային տարբեր գոտիներում՝ ԱՄՆ-ի արևմուտքում և արևելքում, Եվրոպայում և Ասիայում:
6. Դիսնեյլենդի բացման օրն այգում կար 18 ատրակցիոն, որից 14-ն այսօր էլ աշխատում են, իսկ նրանցից մեկը՝ King Arthur Carousel-ը, Դիսնեյլենդից մեծ է 80 տարով:
7. Ամրոցը, որը երևում է Դիսնեյի մուլտֆիլմերի ամենասկզբում, իրականում գոյություն ունի, այն գտնվում է Գերմանիայում և կոչվում է Նոյշվայնշտայն (Neuschwanstein): Տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այս ամրոց:
8. «Սպիտակաձյունիկ»-ն առաջին լիամետրաժ մուլտֆիլմն էր: Ֆինանսավորելու համար Դիսնեյը ոչ միայն իր ունեցվածքն է հատկացնում, այլ նաև բժշկական ապահովագրությունը: Մուլտֆիլմի վրա աշխատել են 570 մուլտիպլիկատոր, նրանք 3 տարի նկարել են ֆիլմը: Վարձույթի ժամանակ «Սպիտակաձյունիկ»-ը հավաքել է 100 միլիոն դոլար, իսկ Դիսնեյն ստացել է Օսկար:
9. «Քնած գեղեցկուհու» ամրոցի մոտ թաքցրած է անհայտ ցանկությամբ սրվակ, որը կբացվի 2035 թվականին «Disneyland»-ի 80 ամյակի տոնակատարության ժամանակ:
10. Դիսնեյի սիմվոլ Միկի Մաուսն ունի 290 կոստյում, իսկ Մինի Մաուսը՝ 200:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան