Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն
Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն

Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն

Լուսանկարիչ Արթուր Լյումենի հետ զրուցել ենք մարքեթինգի մեջ լուսանկարչության դերի մասին: 33 տարեկան Լյումենը հասցրել է ուսումնասիրել մի քանի մասնագիտություն: Գործունեությունը սկսել է գրաֆիկ դիզայներությունից, այնուհետև անցում կատարել դեպի լուսանկարչության տարբեր ժանրեր, հետագայի պլաններում է ռեստորանային բիզնեսը: Այս պահին լուսանկարչությանը զուգահեռ ղեկավարում է իր հիմնած Eat&Fit սրճարանը, որի մարքեթինգով զբաղվում է հենց ինքն իր թիմով:

-Լուսանկարչության բոլոր ուղղությունները մարքեթինգային «զենքեր» են: Այժմ շատ հետաքրքիր մի խորամանկություն են անում՝ այն, ինչ նկարում են, մի հատ էլ նկարում են հեռախոսով նկարահանման ընթացքը՝ ցույց տալու համար, թե ինչից ինչ են ստանում:

Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և ԼյումենԵս՝ ինքս, մարքեթոլոգ չեմ, լուսանկարիչ եմ, բայց Eat&Fit-ում մարքեթինգային բոլոր լուծումներն անում ենք մենք մեր ուժերով ու իմ ներքին զգացողությամբ: Ես նկարում եմ ոչ ամեն ինչ, ունեմ սիրելի ուղղություններ և չսիրած ուղղություններ, ունեմ չսիրած ուղղություն, որը մեկ-մեկ նկարում եմ, ունեմ չսիրած ուղղություն, որը չեմ նկարում երբեք: Իմ հիմնական ուղղությունը դիմանկարչությունն է և հարսանեկան նկարահանումը: Դիմանկարչությունն իմ հոգևոր սնունդն է, հարսանիքների նկարահանումները կոմերցիոն նպատակ են հետապնդում, չնայած, որ դրանք էլ  ինձ այնքան էներգիա են տալիս, որ ես չեմ համարում կոմերցիա, այլ, կիկին հոգևոր սնունդ: Իսկ food լուսանկարչության ուղղվածությունը սկսվեց Eat&Fit-ից:

Ե՞րբ սկսվեց food լուսանկարչության պահանջարկը:

-Երբ սկսվեց ֆեյսբուքյան գովազդի ազդեցությունը: Ժամանակին food լուսանկարչության պահանջարկն այն չէր, ինչ հիմա է, բավական էր մենյուի համար լուսանկարելը , այսինքն՝ 20 ճաշատեսակ կարելի էր նկարել 20 րոպեում, բայց երբ սկսվեց Eat&Fit-ի գաղափարն ու թվային մարքեթինգն օգտագործելու տարբերակը, հասկացա, որ ես եմ իմ պատվիրատուն ու արդեն սկսեցի ինքս ինձ թելադրել, թե ինձ ինչ է պետք: Ուսումնասիրեցի ու հասկացա, որ ճաշատեսակը նկարելու համար օգնող ինչ որ բաներ են պետք, որպեսզի այն դառնա սիրված քարտ: Այս մոտեցումը մեզ, այսինքն՝ Eat&Fit-ին, շատ օգնեց մարդկանց հոսքը դեպի իրեն բերելուն: Մարդկանց ներշնչանք է պետք՝ տվյալ սճարան կամ ռեստորան այցելելու համար, որն էլ փոխանցում է «հյութեղ» լուսանկարը, քանի որ մարդկանց գիտակցության մեջ հետաքրքիր լուծումները համի զգացողություն են առաջացնում ու միանգամից գալիս են փորձելու: Լուսանկարը խոսքի պես է, այս դեպքում նկարի միջոցով ես խոսքդ փոխանցում, թե ճաշատեսակն անմահական տեսք ու համ ունի: Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն

-Կարո՞ղ ենք ասել, որ այսօր թվային մարքեթինգում հիմնական շեշտը լուսանկարչության վրա է դրված:

-Լուսանկարչությունը շատ-շատ մեծ դեր է խաղում, սակայն կասեմ, որ վիդեոն շատ ավելի մեծ դեր, ավելի մեծ ուժ ունի, քան լուսանկարչությունը, այդ նույն նկարն օգտագործվում է երաժշտության հետ համադրած, որտեղ 15-20 վայրկյանում կա դինամիկա:

-Իսկ կա՞ թրենդային գույն:

-Food art-ի մեջ հիմնականում ոչ թե թրենդային են գույները, այլ թրենդային են այն backgraund-ները, թե որտեղ ես նկարում, այն պարագաները, որոնք օգտագործում ես, դա կլինի ռետրո կամ մոդեռն ոճի գդալ, սպասք, թե մանղալի վրա նկարած խորոված: Այ հիմա թրենդային են մարմարը, մաշված փայտերը. հետևում եմ ու տեսնում եմ, որ սրանք շատ են օգտագործում:

-Ի՞նչ էմոցիա է տալիս մաշված փայտը:

-Այն ավելի հետաքրքրություն է տալիս ֆոտոյին և ավելի տնական վիճակի ասոցացիա է ապահովում, քարի վրա նկարածը սառը էմոցիա է փոխանցում: Backgraund-ն ընտրելը կախված է նրանից, թե ռեստորանն ինչ է ուզում փոխանցել, օրինակ՝ մենք օգտագործում ենք մաշված փայտը, որով ուզում ենք շեշտել, թե մեր ուտելիքն առողջ է ու համեղ, և դու, այսինքն՝ հաճախորդն, այստեղ տանն է իրեն զգալու: Ռետրոն այժմ շատ ակտուալ է, և այդ ուղղվածությունն ավելի երկար կմնա: Իսկ արտերկրում լուսանկարիչները մարմարն են food լուսանկարչության մեջ շատ օգտագործում, իր վրա գույնը լավ է «նստում», եթե ուղղակի սպիտակ ֆոն ես օգտագործում, նկարը շատ հասարակ է դառնում, սակայն մարմարը շատ էսթետիկ տեսք է հաղորդում:

Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն

-Food լուսանկարչության «մեսիջը» ո՞րն է:

-Որպես մարքեթինգային ուղղվածություն՝ ասեմ, որ food լուսանկարչության մեջ ուտեստն ինչքան «համով» ես ներկայացնում, ինչքան գունային, ինչքան «հյութեղ» ես ցույց տալիս, մարդն այդքան շատ է սկսում սիրել այդ ուտելիքը, քանի որ բոլորս գիտենք, որ մարդուն ներշնչանք է պետք: Eat&Fit-ի սնունդը գունային է, որն ինձ ավելի շատ օգնեց, որպեսզի ստանամ էն ինչ ուզում եմ՝ գույներով լեցուն ուտելիքներ:

-Eat&Fit-ի լուսանկարներն առանձնանում են կանաչ գույնով, դա առողջ սննդի խորհրդանի՞շ է:

-Քանի որ Eat&Fit-ում կանաչեղենն ավելի շատ է, և երբ մտածում էինք սրճարանի դիզայնի մասին, որոշեցինք, որ  բուսականությունը պետք է շատ լինի, մեր սրճարանում ոչ մի արհեստական բույս չունենք, չնայած, որ շատ բարդ է իրենց պահելը, մենք խնամում ենք ամենայն հոգատարությամբ, այդ բույսերը ես օգտագործում եմ նաև Eat&Fit-ի food լուսանկարների մեջ՝ որպես հաղորդագրություն: Լուսանկարներ ֆեյսբուքում և ինստագրամում դադարեցրել ենք հաճախ տեղադրել, քանի որ դիտողականությունն ընկել է, փոխարենը բարձրացել է գովազդի գինը: Շեշտը դրել ենք սթորիների վրա, քանի որ սթորիներն ավելի հետքրքիր ազդեցություն ունեն՝ մարդիկ ուզում են տեսնել, թե մյուս ընկերներն ինչպես են ապրում, սա ավելի հետաքրքիր է, քան ֆոտոն տեղադրել ֆեյսբուքում կամ ինստագրամում:

-Բոլորին այս հարցը տալիս եմ իրենց ընկերությունների մասին: Հիմա Ձեր հերթն է՝ Eat&Fit-ի մարքեթինգային խաղանիշը (ֆիշկա) ո՞րն է:

-Մի հետաքրքիր ակցիա կազմակերպեցինք, հրավիրեցինք հայտնի մարդկանց, և մենք հնարավորություն տվեցինք իրենց 2-ից 3 ժամ մատուցող աշխատել մեզ մոտ:Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն Այդ աշխատանքը նրա համար է, որ կարողանաս անծանոթի հետ շփում հաստատել: Մատուցողի ամենաառաջաին գործը նախ լավ ժպիտն է, երկրորդը՝ մարդկանց հետ շփումը, 3-րդը՝ վաճառքը, երբ դու կարողանում ես ուտելիքի ուղղությամբ ներշնչանք առաջացնել մարդու մոտ: Այս ակցիան շարունակական է, և այդ օրվա ակցիայի մասնակիցների աշխատած գումարն օգտագործում ենք բարեգործության մեջ:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Պանիրների թագավորը կիսվում է մարքեթինգային գաղտնիքներով. Սերգեյ Սարգսյան
Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

Առնչվող գրառումներ

Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան