Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում
Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում

Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում

Influencer մարքեթինգը ներկայումս մարքեթինգի ամենից տենդենցային և հաջողված ուղղություններից մեկն է ողջ աշխարհում։ Գնալով շատանում են այն բրենդները, որոնք իրենց մարքեթինգային ռազմավարության մեջ ավելացնում են Influencer մարքեթինգի տարրեր:

Ի՞նչ է  Influencer մարքեթինգը

Influencer մարքեթինգը արտադրանքի կամ ծառայության գովազդն է թվային հարթակում հեղինակություն համարվող անհատների օգնությամբ։ Influencer մարքեթինգի ուշադրության կենտրոնը ազդեցիկ անհատներն են (influence-ները), որոնք ունեն մեծ ազդեցություն պոտենցիալ թիրախային խմբի վրա: Հենց influence-ների շուրջ էլ կառուցվում են մարքեթինգային գործողությունները: Influencer կարող է լինել ոչ միայն անհատ, այլ ցանկացած խումբ, կազմակերպություն, որոնց մարդիկ վստահում են որոշակի հարցերում։ Վերջին շրջանում այս առումով բրենդների ուշադրության կետրոնում են հատկապես բլոգերները։ Մարքեթինգային այս գործիքի գաղտնիքն այն է, որ այն ուղղակի գովազդ չի հիշեցնում։ Մարդիկ առավել հակված են հավատալու իրենց սիրելի բլոգերներին, քան ցանկացած գովազդի։ Գնորդների 92 տոկոսը վստահում է այլ մարդկանց խորհրդին՝ անգամ եթե անձնապես ծանոթ չեն։

Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում

Ինչպե՞ս է այն աշխատում

Կան մի շարք տարբերակներ թվային հեղինակություններին ներառելու բիզնեսի զարգացման ռազմավարության մեջ։ Համաձայն 2014 թվականի Influencer Marketing Benchmarks Report-ի՝ գովազդի ամենաօգտագործվող ձևերն են

  • գովազդային փոստեր բլոգում
  • բրենդի կոնտենտի տարածում սոցիալական ցանցերում
  • կոնտենտի ստեղծում թվային հեղինակությունների կողմից

Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատումԲրենդները թվային հեղինակություններին գովազդի համար օգտագործում են մի շարք նպատակներով՝

  • Բրենդի ճանաչելիության մեծացում
  • Կրթել հասարակությանը՝ հատկապես բարձ տեխնոլոգիական արտադրանքի դեպքում
  • Որոնողական համակարգում որոնման ցուցանիշի բարձրացում
  • Արտադրանքի օգտագործման ձևերի ցուցադրում
  • Բացասական կարծիքի վերափոխում, երբ հեղինակությունն օգնում է ցրել վատ կամ սխալ պատկերացնումները տվյալ արտադրանքի մասին
  • Վաճառքի ավելացում
  • Վստահության աճ

Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատումՀամաձայն հետազոտությունների բրենդների 65 տոկոսն օգտագործում է Influencer մարքեթինգ, իսկ ընկերությունների 25 տոկոսն էլ դրա համար վճարում  է ավելի քան 500,000 դոլար։ Tomoson ընկերության հետազոտությունը փաստում է, որ Influencer մարքեթինգն ամենաաշխատող գործիքներից է օնլայն վաճառքի համար։ Բացի այդ՝ այն բերում է նաև հավելյալ, չկանխատեսված օգուտ։ Influencer-ների 88 տոկոսը նաև պատմում են իրենց ընկերներին ու ծանոթներին այն բրենդի մասին, որի համար աշխատում են։ 72 տոկոսն իրենց ցանկությամբ գրում են հավելյալ կոնտենտ անգամ համագործակցությունից հետո։ Իսկ Influencer-ների 77 տոկոսը խոստովանում են, որ հավանաբար կգնեն տվյալ ընկերության արտադրանքը։

Բացասական կողմեր

Մարքեթինգային այս գործիքն ունի մեկ, եթե չասենք բացասական կողմ, ապա թերացում։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ում Influencer-ներ հնարավոր է գտնել բոլոր ոլորտների ու բոլոր թեմաների համար, ապա մեր շուկայի համար դա անհնար է։Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում Այլ կերպ ասած՝ Influencer մարքեթինգի շուկան ու հնարավորությունները սահմանափակ են նրանով, որ հնարավոր է և չգտնել տվյալ ոլորտի, տվյալ արտադրանքի կամ ծառայության համար Influencer-ներ։

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Դուբայի մասին. քաղաքային մարքեթինգ
Այն, ինչ չգիտես Տոկիոյի մասին. քաղաքային մարքեթինգ

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Starbucks-ի մասին