Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները
Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները

Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները

  1. Չաթ-բոթեր

Չաթ-բոթերն ու լայվ-չաթերն արդեն գրեթե բոլորին հայտնի են ու կիրառելի: Ամբողջ աշխարհում գնալով լայն տարածում է գտնում չաթ-բոթ տեխնոլոգիան: Այն արհեստական ինտելեկտ ունեցող առցանց զրուցակից է, որը պատասխանում է օգտատիրոջ հարցերին, տրամադրում նրան անհրաժեշտ տեղեկատվությունը: Բայց մարքեթինգի մասնագետների մոտեցումն այս գործիքի նկատմամբ 2019-ին կփոխվի: 1.5 միլիարդ մարդ ամեն օր առնչվում է չաթ-բոթերի հետ, իսկ բրենդների 80 տոկոսն արդեն օգտագործում է այն կամ էլ պլանավորում է կիրառել 2020 թվականից: Սա նշանակում է, որ 2019-ին շատերը կհամալրեն այս գործիքն օգտագործողների շարքերը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լայվ-չաթերը երեք անգամ մեծացնում են գնման հավանականությունը:Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները

 

  1. Ինտերակտիվ տեսանյութեր

Այս թրենդը մարքեթինգային շուկայում շարունակում է իր մեծ ազդեցությունն ունենալ: Տեսանյութերն, իհարկե, միշտ թրենդի առաջին շարքերում են եղել, բայց այս տարի առավել պահանջված են ինտերակտիվ տեսանյութերը: Խոսքը նաև 360° վիդեոների մասին է, որոնք հնարավոր է տեղադրել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև կցել նամակներին կամ հրապարակել կայքում: ԱՄՆ օգտատերերի 98 տոկոսի կարծիքով` 360° վիդեոներն ավանդականներից ավելի գրավիչ են: Իսկ մարքեթինգի մասնագետների 70 տոկոսի վստահեցմամբ` 360° վիդեոները նպաստել են բիզնեսի զարգացմանը:Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները

  1. IGTV

Ինստագրամի` տեսանյութերի համար նախատեսված հարթակը նույնպես հավակնում է դառնալ թվային մարքեթինգի թրենդ: Հավելվածն առաջարկում է մի քանի բաժին․

  • առավել տարածված տեսանյութերը,
  • տեսանյութեր, որոնք հավանաբար Ձեզ դուր կգան,
  • այն օգտատերերի տեսանյութերը, ում Դուք հետևում եք,
  • այն տեսանյութերը, որոնք մինչև վերջ չեք նայել։

Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները 

  1. Ձայնային որոնում

Ձայնային օգնականներն արդեն գրեթե ամենուր են: Մասնագետների կանխատեսմամբ` 2020-ի սկզբին որոնումների 50 տոկոսը լինելու են ձայնային: Ձայնային որոնումների համար հնարավոր է ընտրվեն բանալի բառեր` այն ավելի հասանելի ու կիրառելի դարձնելու:

Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները

Այն, ինչ չգիտես Տոկիոյի մասին. քաղաքային մարքեթինգ
Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

Առնչվող գրառումներ

Օրվա սկիզբն ու արդյունավետությունն ըստ մագնատների