5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս առաջին
5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս առաջին

5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս առաջին

Եթե դուք հետաքրքրված եք մարքեթինգի ու գովազդի  օրեցօր զարգացող աշխարհով, այս ֆիլմացանկը հենց ձեզ համար է: Ստորև ներկայացնում ենք այս ոլորտի մասին լավագույն 5 ֆիլմերը:

99 ֆրանկ/99 франков/99 francs, 2007 

Ֆիլմի գլխավոր հերոս Օկտավը գովազդային գործակալ է և իր գործում բավականին կայացած է: Նա ունի շատ փող, լավ տուն, սիրելի աշխատանք: Շուտով հերոսի կյանքը փոխվում է. նա հանդիպում է գեղեցկուհի Սոֆիին և խենթի պես սիրահարվում  նրան: Ֆիլմի հիմքում է Ֆրեդերիկ Բերբեդերի համանուն գիրքը:

 

Սիրոպ/Сироп/Syrup, 2011

Ֆիլմի հերոսը փառասեր ու ինքնահավան երիտասարդ է, ով աշխատում է գազային ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերությունում: Նա պլան ունի և քաջ գիտակցում է, որ կյանքի կոչելով այն, կհարստանա, սակայն պետք է համագործակցի իր գեղեցկուհի գործընկերուհու հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ հաստատի իր տնօրենի հետ: Ֆիլմի հիմքում Մաքս Բերիի համանուն վեպն է:

Պի սերունդ/Generation П/, 2011

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 90-ականներին, Մոսկվայում: Ֆիլմի գլխավոր հերոսը Վավիլեն Տատարսկին է, ով գովազդային գործակալ է և Ռուսաստանի ողջ տարածքում արտասահմանյան հայտնի բրենդերի վաճառքով է զբաղվում: Վավիլենը  համոզում է գնորդներին, որ այս կամ այն ապրանքը համապատասխանում է իրենց պահանջմունքներին: Մարդիկ առանց գիտակցելու ընկնում են նրա ծուղակը: Ֆիլմն էկրանավորվել է Վիկտոր Պելևինի  համանուն գրքի հիման վրա:

Սուրբ Մարդը / Holy Man/, 1998

Ֆիլմը «Խանութ բազմոցի վրա» սիրված հեռուստաշոուի մասին է, որը հայտնվել է դժվար կացության մեջ: Հեռուստադիտողները հոգնել են ձանձրալի գովազդից, հաղորդման վարկանիշը գնալով իջնում է, իսկ դրա ղեկավար Ռիկ Հեյմանի փորձերը փրկել դրությունը ապարդյուն են: Ռիկը որոշում է դիմել իր ընկեր քարոզչի օգնությանը: Եվ այսպես, Ջին հայտնվում է ուղիղ եթերում: Նման զվարճալի գովազդ հեռուստադիտողը դեռ չէր տեսել:

Ինչպե՞ս հաջողության հասնել գովազդում / How to Get Ahead in Advertising/, 1989

Գովազդային գործկալության հաջողակ աշխատակիցը նյարդային հիվանդության եզրին է: Նա պետք է պզուկների դեմ միջոցի գովազդ հորինի: Ստացվում է այնպես, որ նրա պարանոցին աճում է մեծ պզուկ և շուտով զբաղեցնում է նրա գլխի տեղը: Բայց դա տեսնում է միայն նա. շրջապատող մարդկանցից ոչ ոք չի նկատում խոսող պզուկին:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Նյու Յորքի մասին
Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

Առնչվող գրառումներ

Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները