TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է
TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

TikTok-ը չինական Bytedance կազմակերպության սեփականությունն է: 2017 թվականին ընկերությունը մոտ 1 միլիարդ դոլարով գնել է musical.ly-ի հավելվածն, իսկ 2018-ին musical.ly-ն ու TikTok-ը միավորվում են ու պաշտոնապես անվանվում՝ «TikTok — including musical.ly»: Bytedance-ի հիմնադիրը Չժան Իմինգն է, ով մինչև 40 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում է:TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

TikTok-ը հրաշալի միավորել է Snapchat-ի, Instagram-ի և Vine-ի գոծառույթը: Չինաստանում հայտնի է Douyin անվանումով։ Հավելվածը նախատեսված է 15 վայրկյանանոց հոլովակների ստեղծման, խմբագրման և տարածման համար: Հարթակը թույլ է տալիս նաև ուղիղ եթեր մտնել և հաղորդագրություններ ուղարկել: Համաշխարհային ռեյտինգում TikTok-ը 4-րդն է` ամենից շատ բեռնվող հավելվածների ցանկում` զիջելով միայն WhatsApp-ին, Facebook-ին և Facebook Messenger-ին: TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

TikTok-ում յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել մեկ ուրիշին և հավելվածի իր էջում տեսնել մյուսների տեղադրած վիդեոները: Հավելվածից կարելի է օգտվել նաև առանց մուտքի գրանցման. այս դեպքում հասանելի է միայն առաջարկվող տեսացանկերի էջը, որը տարբեր երկրներում, տարբեր է:TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

TikTok-ը սկսեց մեծ տարածում գտնել նաև Չինաստանի տարածքից դուրս՝ շնորհիվ Karma Is A Bitch ֆլեշմոբի: TikTok-ի ալգորիթմը թույլ է տալիս տեսնել ոչ միայն տարածված վիդեոներն, այլև նոր ներբեռնածները: Այնպես որ, մեծ ճանաչում ձեռբերել այստեղ կարող է յուրաքանչյուրը: Հայաստանում TikTok-ը նոր է սկսվել տարածվել առավելապես դեռահասների շրջանում: TikTok-ը հնարավոր է օգտագործել նաև որպես մարքեթինգային գործիք, եթե իհարկե բիզնեսը հարմար է TikTok-ի թիրախային լսարանին՝ դեռահասներին ներկայացնելուն: TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում էԱյն անգամ հնարավորություն է տալիս Instagram-ի էջը կամ YouTube-ի ալիքը կցել ու ուղղորդել մարդկանց: Բացասական կողմն այն է, որ այս հավելվածը դեռ չունի թիրախավորված գովազդի հնարավորություն և չկան նաև մեր երկրում հավելվածն օգտագործողների մոտավոր թվերը: Եթե հիշենք Instagram-ի ստեղծման ու զարգացման պատմությունը, կարող ենք կանխատեսել, որ TikTok-ն անպայման կներդնի թիրախավորված գովազդի հնարավորություն:

 

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:
Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

Առնչվող գրառումներ

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)