Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:
Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

Ինչպիսի՞ գովազդները կգրավեն ձեր ուշադրությունը և կբարձրացնեն ձեր ընկերության հայտնիությունն ու վստահությունը:  VisualMethod-ը ներկայացնում է շնորհանդեսների դիզայներական թրենդները.

1. Սքրոլ-էֆֆեկտ

Քանի որ մարդիկ, բառի բուն, իմաստով ընտելացել են աշխատել երկար տեքստերի հետ և տեքստը սքրոլ անել վերևից ներքև այն աստիճան, որ պատրաստ են նույնիսկ գրքերը սքրոլ անել, այդ իսկ պատճառով սլայդերը նրանց  ուշադրությունը կգրավեն շնորհանդեսների ժամանակ: Ստեղծեք փոփոխական սլայդեր: Ամենասկզբում ամբողջ էկրանով նկար տեղադրեք մեծ տեքստով, կարող եք թափանցիկ նշաններ և թվեր էլ տեղադրել, այնուհետև ճիշտ կլինի տեղադրել գրաֆիկա կամ սխեմա, հետո նորից կարող եք տեղադրել մեծ նկար, իսկ սլայդից սլայդ անցումներն արեք ստանդարտ Power Point-ի անիմացիաներով:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

  2. Ինֆոգրաֆիկաներ, ոչ թե գրաֆիկաներ

Քանի որ մարդու ուղեղը պատկերային ինֆորմացիան ավելի շուտ է ընկալում, քան տեքստայինը, ինֆոգրաֆիկայի միջոցով լսարանը ոչ միայն շուտ կընկալի ինֆորմացիան, այլ այն հեշտությամբ կմեկնաբանի: CEO-ընկերությունների ներկայացուցիչների խոսքով ինֆոգրաֆիկան օգնում է մենեջերներին, որոնք հանդիպմանը ներկա չեն եղել:

Եթե ձեզ մոտ շատ են թվերն ու նկարներն, ուրեմն շնորհանդեսներին ինֆոգարֆիկան պետք է դառնա առաջնահերթություն:

Նկարում ոչ թիվ կա, ոչ բառ, սակայն նկատելի է, թե վերջին տարիներին ինչպես է գունային գամման կտրուկ ավելանում: Ահա այսպիսին է ինֆոգրաֆիկայի պատկերային ազդեցությունը:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

  3. Թեթև դիզայն

Լսարանին կտրեք բջջային հեռախոսներից ոչ ստանդարտ վերնագրով կամ լողացող գրաֆիկական էլեմենտներով, որոնք կստեղծեն ֆուտուրիստական և ազատության զգացողություն:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

4. Վառ գույները

Մինիմալիզմը բրենդներին հնարավորություն էր տալիս առանձնանալու նույնիսկ շատ քիչ բյուջեով, սակայն շատ շուտ սկսեց ձանձրացնել գնորդներին: Շնորհանդեսներին վառ գույները համադրելը շատ դժվար է, բայց դրանք թույլ են տալիս ընկերություններին ներկայացնել իրենց սեփական ոճն ու հիշվել: Կարելի է համադրել մինիմալիզմն ու գույները՝ սլայդում տեղադրելով ընկերության արտադրանքը ճչացող ֆոնի վրա, բայց միայն մեկ արտադրանք՝ առանց ավելորդ թեզիսների և նշանների:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

5. Սոցիալական փոխազդեցություն

Արտադրանքի կողքին տեղադրեք «հավանել» նշանը, լսարանը դրական կընկալի այդ փաստը, շնորհանդեսի ավարտին ցույց տվեք արտադրանքի անունը որոնման վայրում, և պոտենցիալ հաճախորդը ցանկություն կհայտնի էլ ավելի շատ տեղեկատվություն փնտրել ու գտնել այդ արտադրանքի վերաբերյալ, կամ տեղադրեք լսափողի նշանը հեռախոսահամարի կողքին՝ հաճախորդի կողմից կապ հաստատելն արագացնելու համար:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

6. Իրական կյանք

Ստեղծեք իրական կյանքի դրվագներից լուսանկարներով քոնթենթ՝ գնորդները խանութում, աշխատակիցներն աշխատանքային միջավայրում, թիմը հանգստանալիս: Շատ է գնահատվում իրականությունը պատկերող լուսանկարները, որոնց համար արժե սլայդերը նայել մինչև վերջ:

Շնորհանդեսների այս տարվա դիզայներական թրենդները, որոնք կպահպանվեն նաև 2020-ին:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է
3 փաստ, որոնք կստիպեն ավելի լուրջ մտածել վիդեոմարքեթինգի մասին

Առնչվող գրառումներ

Օրվա սկիզբն ու արդյունավետությունն ըստ մագնատների