Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:
Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Ցանկացած ընկերություն ունի իր սեփական լոգոն: Սակայն,  մարքեթինգի մասնագետներին կանգնեցնել չի լինում. նրանք սկսեցին բրենդավորել հողը, օդը, ճարտարապետական կառույցները, կարճ ասած` քաղաքները:

Կարելի է կարծել, որ տարածքային ինքնությունը միայն անհրաժեշտ է զբոսաշրջիկների ներգրավման համար: Բայց դա այդպես չէ: Ժամանակակից աշխարհում քաղաքները մրցում են ներդրումների, մարզական միջոցառումների, փառատոների համար: Քաղաքում ձգտում են ներգրավել նոր բնակիչներ, հաջողակ մասնագետներ, ուսանողներ: Վերջապես, դիզայնը ծառայում է նաեւ սովորական բնիկ ժողովուրդներին`հարմարավետ տարածություն ստեղծելու, բոլոր քաղաքային ծառայությունների եւ միջոցառումների համար մեկ նախագծում: Ինքնության տարրերը կարող են հայտնվել քաղաքային ծառայությունների կայքերում, ամսագրերում եւ գրքույկներում, քաղաքային միջոցառումների գովազդներում: Եվ հիմա նաեւ բջջային ծրագրերում:

Նյու Յորք

Ամեն ինչ սկսել է Նյու Յորքի լոգոտիպից, որը ստեղծվել է Միլտոն Գլեյզերի կողմից 1977 թ. : Այդ ժամանակ որոշվեց քաղաքը բիզնես կենտրոնից վերածել նաև զբոսաշրջայինի: «I love NY»-ը մշակվել է որպես գովազդային արշավի մի մաս: Այստեղ պետք է շեշտել քաղաքի անվան հապավման օգտագործումը որպես հեղափոխություն: Նախկինում ոչ ոք պաշտոնական նշաններում քաղաքների անունները չի կրճատել: Ընդհանուր առմամբ քաղաքների համար որպես բիզնես քարտեր եղել են զինանշանները:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Նյու Յորքի նոր լոգոն ստեղծվել է 30 տարի անց Վոլֆ Օլինզ գործակալության կողմից: Որպես ֆոն՝ տառերի հետևում նշմարվում է Նյու Յորքում տիրող ապրելակերպի, մշակույթների եւ գաղափարախոսությունների բազմազանությունը:

Կարգախոսը՝  “There is only one New York City, but there is no one New York City”

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Մելբուրն

Այս ծրագիրը իրականացվել է 2009 թվականին ավստրալիական Landor ընկերության կողմից `ստանալով մի քանի միջազգային մրցանակներ:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

 

Օսլո

Լոգոն ստեղծվել է մեկ տարի առաջ, իսկ ինքնությունը ներկայացվել է վերջերս: Օսլոն անցյալ դարասկզբից ունեցել է խորհրդանիշ արտ-դեկոյի տեսքով: Նոր լոգոն դրա վերամշակումն է: Ինքնության տարրերը ոգեշնչված են քաղաքի ճարտարապետությամբ, պարզ երկրաչափական ձևեր են՝ կարող են լինել շատ կամ քիչ, իրադրությունից կախված կարող են փոխել գույները:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Սեվիլիա

Ֆիգարոյի, Կարմենի եւ Դոն Ժուանի ծննդավայրն այս տարի ձեռք է բերել իր գույնը: Փաստն այն է, որ քաղաքի օրհներգում կա  «հատուկ գույն»-ի մասին մի հատված՝ «Sevilla tiene un Color Especial»: Դիզայներներն ամենայն խնամքով ուսումնասիրելով, վերլուծելով 10.000 գեղանկար, լուսանկարներ 30 հայտնի վայրերի վերաբերյալ, 1000 փողոց՝ ընտրել են նարնջագույնի երանգը:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Փարիզ

Քաղաքում ռեբրենդինգի համար հայտարարված մրցույթում Carré Noir ընկերությունը հաղթել է լոգոտիպի՝ խիստ մուգ կապույտ տարբերակով: Փարիզի խորհրդանիշը եղել և մնում է նավը, այն քաղաքի գերբի վրա եղել է 13-րդ դարասկզբից, քանի որ կարևոր առևտրային ճանապարհն անցնում է Սենայով: Նոր լոգոն դարձել է մի քիչ զվարճալի և ավելի հակիրճ, չնայած որ օտարերկարցիները Փարիզի սիմվոլ համարում են Էյֆելյան աշտարակն ու բազմապիսի տոնախմբությունները: Բայց ֆրանսիացիներն ավելի լավ գիտեն իրենց ինչ է պետք:

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Ամստերդամ

«I AMsterdam» Նյու Յորքի առաջին լոգոտիպի օրինակով է արվել, այն գոյություն ունի 2004 թվականից: Այս տարվա գարնանը դիզայներները նոր կյանք տվեցին լոգոյին՝ ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ: Բջջային հավելվածում դուք կարող եք տեղադրել լոգոտիպը քաղաքի ցանկացած վայրում եւ ինքնանկարվել (selfie):

Քաղաքների ինքնությունը (айдентика, identity), ո՞ր բրենդում եք դուք ապրում:

Սպասենք տեսնենք, թե երբ մասնագետները կբրենդավորեն Երևանը կամ Հայաստանը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս մեկ նախադասությամբ պատմել բրենդի մասին. Dave Bailey
TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է

Առնչվող գրառումներ

Նեյրոմարքեթինգ կամ ինչպես «կառավարել» գնորդներին