Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար Մնացականյան
Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար Մնացականյան

Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար Մնացականյան

«Բոհեմ»-ի հիմնադիր Գոհար Մնացականյան

-Ո՞րն է «Բոհեմ»-ի ձևաչափի առանձնահատկությունը, ինչո՞վ է տարբերվում դասական սրճարանից։ 

-«Բոհեմ»-ը բաց արվեստանոց է, որտեղ կարող են գալ այն մարդիկ, ովքեր ունեն ստեղծագործելու ռեսուրս և իրենց պետք  է ընդամենը տարածք։ Նրանք կարող են գալ և չսպառել սրճարանի որևէ ծառայություն: Իսկ ուղղակի սրճարան եկողներն էլ բոնուս են ստանում` ականատես լինելով, թե ինչպես են մարդիկ իրենց ռեալիզացնում արվեստանոցում. նկարում, նվագում, պարապում տարբեր գործքիներ և այլն: Կարճ ասած` այս երկու խմբի մարդիկ «Բոհեմ»-ում հանդիպում են իրար:

-Ինչպե՞ս է ընտրվել անունը և վայրը։

-Անվան հետ կապված շատ հետաքրքիր պատմություն կա. իրականում ես ունեի իմ անձնական արվեստանոցային տարածքը, որտեղ հավաքվում էին նույն երիտասարդներով, նույն մարդկանցով, մեկը՝ կիթառ էր նվագում, մեկն ինչ-որ գործով էր զբաղվում. մշակութային միջավայր էր։ Ընկերներիցս մեկն այդ վայրն անվանեց բոհեմ, քանի որ այդտեղ միշտ բոհեմական մթնոլորտ էր: Հետագայում, երբ որոշեցինք, որ նմանատիպ տարածք լինի, որը բաց կլինի բոլորի համար, որոշվեց պահել նախատիպային գաղափարը և անունը: Իհարկե նաև մտածում էինք, որ շատ տարածված ու կիրառվող անուն է, բայց կողքից էլ բոլորը հենց այդ անվան հետ էին կապում գաղափարը` բոհեմական շնչով միջավայրը, և համոզվեցինք, որ անունն իդեալական է: Վայրի ընտրության մասին. այս տարածքը հարմար էր այնքանով, որ առաջին տարում այն ամբողջությամբ անվճար է տրվել մեզ։ Փոքր, չօգտագործվող տարածք էր՝ եղբորինս էր: Հետո հասկացանք, բացի հարմարավետությունից, իդեալական տարածք է, որովհետև գտնվում է քաղաքի զարգացման հեռանկարային փողոցներից մեկի վրա։ Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար ՄնացականյանՇատերն ասում են, թե մենք ենք այնպես անում, որ այս փողոցը դառնա քաղաքի զարգացման հեռանկար, բայց իրականում այս փողոցը աշխարհագրորեն շատ լավ դիրքում է և կարող է դառնալ քաղաքի զբոսաշրջային խաղանիշներից մեկը: Ու մենք սկսեցինք մարքեթինգային փոքրիկ արշավներ անել ոչ միայն «Բոհեմ»-ի, այլև այս փողոցի համար: Սկսեցինք բարեկարգել պուրակը, շեշտը դնել փողոցի վրա ու փորձելու ենք այնպես անել, որ տարեցտարի այն դառնա «Բոհեմ»-ի կոլորիտի մեջ:

-Տարածքի ընտրությունն ավելի շատ նպաստում է այցելությունների քանակին, թե՞ հակառակը։

-Տարածքի ընտրությունն ի սկզբանե բոլորի համար տարօրինակ էր, որովհետև քաղաքի կենտրոնում չէ: Բոլորն ասում էին, որ լավ կլիներ վերևի փողոցում լիներ, որտեղ մարդկանց շարժը մեծ է: Բայց մենք ընտրեցինք այլ ռազմավարություն. փորձեցինք այնպես անել, որ մարդիկ հենց մեզ համար գան այս փողոց: Մեր թիրախային խմբում այնպիսի մարդիկ են, որոնց դժվար չէ մեզ գտնելը, անգամ հատուկ սրա համար գալիս են այս քաղաք:

-Ինչպե՞ս եք ճանաչելի դարձնում «Բոհեմ»-ը, մարքեթինգի, գովազդի ի՞նչ գործիքներ եք կիրառում։

-Շատ հաճախ ինձ հարցնում են, թե ով է մեր էջերը վարում կամ մարքեթինգով զբաղվում: Իրականում մենք զրո դրամ ծախս ենք արել այս մեր ծրագրերի շրջանակներում մարքեթինգի ու ընդհանրապես «Բոհեմ»ի վրա: Մի քանի բան է օգնել ճանաչելի դառնալուն: Քանի որ այն սոցիալական նախագիծ է, իր մասին շատ են գրում, նկարում, լուսաբանում: Երկրորդ` իր ամենամեծ մարքեթինգը մեր քաղաքի մեջ իր տարբերվող լինելն է: Իսկապես ամենամեծ գովազդն այն է, երբ մարդ մտնում է ներս ու առաջին տպավորությունից ասում` wow, ոնց որ Սևանում չլինեմ: Բայց մենք ՍՄՄ հարթակում հետաքրքիր ռազմավարություն ունենք: Այն ինչ արել ենք, չենք արել պրոֆեսիոնալ մակարդակի, արել ենք ուղղակի հոտառությամբ: Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար ՄնացականյանՕրինակ` դեռ նոր էինք սկսել նախագիծն իրականացնել, արդեն էջ ունեինք ֆեյսբուքում, ու բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու: Անգամ խանութում էին հարցնում, թե ինչ է բացվելու, ինչ է լինելու, ովքեր են կարողնալու այցելել և այլն: Այսինքն` դեռ չբացված իր մասին արդեն ահագին խոսում էին: Մի հետաքրքիր շարք արեցինք` քաղաքի լուսավոր դեմքերը. մեր թիմի երիտասարդներին խնդրեցինք բլոգային գրառումներ անել, թե ինչու են սիրում այս քաղաքը: Այդպես «Բոհեմ»-ը նստել էր մարդկանց ականջին, ու երբ որ բացվեցինք միանգամից մարդկանց մեծ հոսք եղավ, որովհետև հետաքրքվողները շատ էին, հետո անցավ, իհարկե:Հիմա հիմնականում ֆեյսբուքն ենք օգտագործում, բավականին ակտիվ է, մարքեթինգային առումով արդյունավետ է, աշխատում ենք օրը գոնե 1 կամ 2 հրապարակում անել:

-Ո՞րն է «Բոհեմ»-ի՝ յուրահատկությունը։

«Բոհեմ»-ի յուրահատկություններից է այն, որ նեղ փողոցներով քայլողը չի պատկերացնի, որ այդ դուռը կբացվի ու ինքը կհայտնվի նման տարածքում: Ամենաշատ լսածս արձագանքն այն էր, որ կյանքում չէի պատկերացնի, որ այս դուռը կբացվի ու ես նման միջավայրում կհայտնվեմ, որն ընդհանրապես Սևանի հետ կապ չունի:

Դա մարդկանց շոկի մեջ դնելու հատկություն է: Մյուս յուրահատկությունն այն է, որ այն լավ հաղորդակցական հարթակ է, որտեղ միշտ կարելի է հանդիպել ու ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Միայնակ մարդիկ միշտ զրուցակից են գտնում, եթե ստեղծագործում են իրենց լսարան են գտնում կամ օգնող ձեռք: Մենք կենտրոնացած չենք ուտելիքի վրա, պարզապես ուզում ենք , որ այն, ինչ տալիս ենք, լինի գեղեցիկ, այսինքն` կարևորը տրամադրությունն է, որ այցելուները ստանում են:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

«64 շախմատի դպրոց». երբ բիզնեսի շատ կանոններ հանված են և առաջնայինն արդյունքն է. Նորայր Հովհաննիսյան
Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան

Առնչվող գրառումներ

#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները