Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում
Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Թե ինչպես PR մասնագետի շնորհիվ MVRDV ճարտարապետական ընկերությունը կրկնապատկեց աշխատակազմը.

PR արշավը, որը նախաձեռնել էին ճարտարապետները Markthal շուկայի շուրջ, փոխեց հոլանդական MVRDV ընկերության և ամբողջ քաղաքի ճակատագիրը:

MVRDV ճարտարապետական ​​ընկերության փառքը ճարտարապետական համայնքի սահմաններից դուրս չէր գալիս, չնայած իր ունեցած հեղինակությանը՝ մնում էր համեստ: Այստեղ աշխատում էր ոչ ավելի, քան 65 մարդ: Ամեն ինչ փոխվեց 2014-ին, երբ Ռոտերդամում սկվեց Markthal շուկայի կառուցումը: Նորակառույց շենքը շոկ առաջացրեց, առաջին տարում այնտեղ այցելուների թիվը հասավ 8 միլիոնի, որն ավելին էր, քան Էյֆելյան աշտարակի, Բիլբաոյի Գուգենհայմի թանգարան կամ Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից պատկերասրահի այցելուների տարեկան քանակը:

Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Այդ ժամանակվանից ի վեր MVRDV-ում  կրկնապատկվել է աշխատակիցների քանակը`մինչև 140 մարդ, ընկերությունը տեղափոխվել է ավելի ընդարձակ գրասենյակ և շարունակում է հավաքագրել աշխատակիցներ: Փոփոխված աշխատակազմով նրանք սկսեցին գրավել նոր տարածքներ և մարզեր: Հաջողության լավ օրինակ է Skygarden Park-ը:

Այս ամենը չէր կարող պատահել, եթե չլիներ Markthal-ի շուրջը գրագետ գովազդային արշավը: MVRDV-ի PR բաժնի վարիչ Յան Նիքերի (Jan Knikker) շնորհիվ այսօր PR-ը դարձել է անփոխարինելի գործիք ճարտարապետների համար:

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ.

Շենքի նախագիծը կամարի տեսքով հայտնվեց 2004-ին, երբ MVRDV գրասենյակը Provast ծրագարվորման ընկերության հետ շահեց մրցույթը՝ Ռոտերդամում առևտրային հարթակի կառուցման համար: Ամեն ինչ փոխվեց 2013-ին, երբ քաղաքի կենտրոնում աճեց 40 մետր կամարակապ կառույց, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նիկերը գիտակցեց, որ ընդհանուր հետաքրքրության այս պահը չպետք է բաց թողնել, և առաջարկեց Provast-ին իր մասնակցությունը Markthal-ի շուրջ PR քարոզարշավին: Քարոզարշավի վրա այսպիսով սկսեց աշխատել չորս թիմ՝ քաղաքը, ճարտարապետները, ծրագրավորողները և արտադրանքի մասնագետները:

Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Շինարարությունն ընթանում էր շատ արագ, երբ Նիկերը ռիսկային քայլ կատարեց. նա հրավիրեց լրագրողներին: Սովորաբար մամուլը գալիս է այն ժամանակ, երբ շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են լինում, բայց Markthal-ի դեպքում դա սխալ կլիներ: Մոտավորապես այն ժամանակ, երբ ԶԼՄ-ների առաջին ներկայացուցիչներն այցելեցին Markthal, հայտնի դարձավ, որ Provast-ը  շուկայի բացմանը հրավիրել է Նիդեռլանդների թագուհուն: Լրագրողների կողմից հավատարմագրման համար այնքան շատ հայտեր եղան, որ PR ծառայությունը ժամանակավորապես պետք է կրկնապատկվեր: Մամուլին տրամադրել էր 1600 տեղ, որը չբավականացրեց բոլորին:

Մարքեթինգի ուժը ճարտարապետությունում

Բացման արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, Նիդեռլանդների թագուհու կողմից ժապավենը կտրելու արարողությամբ: 10 տարի բնակչությունը սպասել էր այս պահին և առևտուրը սկսվեց գրեթե անմիջապես և MVRDV-ի ղեկավար Ուինի Մասը ստիպած էր խելամիտ խոսել և 4 լեզվով հարցազրույց տալ: Առաջին շաբաթում շուկայի մասին հրապարակվեց 120 հոդված՝ 95% դրական բովանդակությամբ: Մինչև այսօր էլ Markthal-ը Եվրոպայում քաղաքային մշակույթի օրինակ է՝չնայած իր շուրջ ծավալված տարաբնույթ կարծիքների: Յուրաքանչյուր տարի այստեղ 4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում, միայն նրա համար, որպեսզի տեսնի հսկա շինությունը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին
Ինչպե՞ս է լոգոն նպաստում կամ խանգարում ընկերության զարգացմանն ու վաճառքի աճին

Առնչվող գրառումներ

Email մարքեթինգի ոսկե կանոններ, որոնք խախտել չի կարելի. Գայանե Մելքումյան