Աշխարհի մակարդակով սպորտային մրցումների ժամանակ մեծանում է երկրպագուների ակտիվությունը Twitter-ում։ Բրենդներն այդ ժամանակահատվածն օգտագործում են մարքեթինգային նպատակներով։ Հիշենք 2014-ի Աշխարի խաղերի ժամանակ Twitter-ում հայտնված լավագույն գովազդային նմուշները։
Adidas
It’s a team game, but an entire nation wins. #allin pic.twitter.com/snZUtMPXnS
— adidas (at 🏡) (@adidas) July 13, 2014
2014 Աշխարհի խաղերի սպորտային համազգեստի արտադրող բրենդը հասել էր աննախադեպ արդյունքի։ Միայն Twitter-ում #allin (All in or Nothing) հեշթեգով եղել է ավելի քան 2 միլիոն հիշատակում, իսկ ավելի քան 3 միլիոն օգտատեր սկսել է հետևել @brazuca՝ մրցաշարի գնդակի պաշտոնական էջին։
Ready to rumble. #allin or nothing #WorldCup pic.twitter.com/Jtnp0zIgch
— adidas Football (at 🏡) (@adidasfootball) June 14, 2014
Հաջողությունը պատահական չէր։ Adidas-ը և We Are Social գործակալությունը վիճակահանությունից անմիջապես հետո մանրամասն պլանավորեց գովազդային արշավ՝ կազմելով մրցաշարի՝ 32 օրանոց օրացույց, որն ուներ հետևյալ բաժինները՝ պլանավորված, սպասվող և ռեակտիվ։ Առաջինի մեջ մտնում էին հավանական ամենակարևոր խաղերը /Անգլիա-Իտալիա/, երկրորդում՝ կանխատեսվող թեժացումները/ տուգանային հարվածներ/, իսկ ամենառեակտիվ պահն էր խաղերի բացման նախօրեին ներկայացված Brazuca գնդակը։
Lead by example. #allin or nothing. #WorldCup pic.twitter.com/1HtRCE4qkT
— adidas Football (at 🏡) (@adidasfootball) June 18, 2014
#allin համար ամբողջ աշխարում արվեց ավելի քան 1000 օրիգինալ լուսանկար և 160 տեսանյութ այդ բրենդի հետ պայմանագիր ունեցող հայտի խաղացողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ բրենդի ցիտելիությունը սոցիալական ցանցերում զգալիորեն աճեց՝ դառնալով խթան վաճառքի ավելացման։ Երկրպագուները գնեցին 8 միլիոն մարզաշապիկ և 14 միլիոն Brazuca գնդակ։
So @Pharrell didn't seem too impressed when I told him that his hat looks better on me than it does on him. #ballin pic.twitter.com/okN13jKBvZ
— brazuca (@brazuca) June 22, 2014
Nike
Չնայած 2014 թվականի Աշխարհի գավաթի գլխավոր հովանավորն Adidas-ն էր, սպորտային շուկայի մյուս առաջատարը ևս ապրեց իր աստղային ժամը։ Vine կրեատիվ վիդեոնյութը Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գետցեի մասնակցությամբ, դուր եկավ ֆուտբոլային խաղերի երկրպագուներին։
Բրիտանական թանգարան
Postcard from #BIH and painting from #IRN http://t.co/viKOd1uVnr http://t.co/BOrStFjcMT #WorldCup pic.twitter.com/Ug6aD78HpB
— British Museum (@britishmuseum) June 25, 2014
Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, այն էլ ֆուտբոլի Աշխարհի առաջնության թողարկման շրջանում, հեշտ չէր մարդկանց ուշադրությունը գրավել հնություններով։ Բայց Բրիտանական թանգարանին հաջողվեց։ Խաղադաշտը դիտարկելով մշակութային պրիզմայով՝ թանգարանն իր Twitter-յան էջում սկսեց տեղադրել այն երկրների ցուցանմուշների լուսանկարներ, որոնց ներկայացուցիչներն այդ ժամանակ ֆուտբոլային դաշտում պայքարում էին գնդակի համար։
Listerine
Veinticuatro años de espera culminan en una tremenda victoria de la sele #ARG contra los Belga, ¡1-0! #WorldCup pic.twitter.com/SnF8m6ami2
— Listerine Global (@ListerineGlobal) July 5, 2014
Johnson & Johnson-ը ֆուտբոլային խաղերի համար գովազդային արշավին պատրաստել էր Listerine ընկերությանը՝ այն էլ 5 լեզվով՝ իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն և արաբերեն։ Բայց ամենաշատը տարածվեց իսպաներեն տարբերակը։ Բերանի խոռոչի ողողման հեղուկի գովազդով 20 տոկոսով ավելի շատ կիսվեցին Լատինական Ամերիկայի երկներում՝ Կոստա Ռիկա, Արգենտինա և այլն։