Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ
Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

Los Pueblos մեքսիկական ռեստորանի համահիմնադիր և շեֆխոհարար Արփինե Զուրֆլուհ

Ինպե՞ս եք իրականացնում Los Pueblosի մարքեթինգը:                 

Մարքեթինգը մեծ հասկացողություն է, առաջին հերթին մեր հաճախորդների միջոցով ենք իրականացնում, Word of mouth տարբերակով, քանի որ ամեն գոհ հաճախորդ կարողանում է տարածել, երաշխավորել, խորհուրդ տալ: Մարքեթինգն իրականացնում ենք նաև մեր աշխատակիցների, մեդիայի և սոցիալական մեդիայի միջոցով, սակայն, շեշտը դրել ենք սպասարկման և հաճախորդի վրա: Երբ հաճախորդը նորից վերադառնում է, մենք հասկանում ենք, որ մեր արածն արդյունք է ունեցել:

Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

Իսկ ինչպե՞ս եք հասկանում, որ նա վերադարձել է, դեմքով բոլորին հիշո՞ւմ եք:

-Մենք յուրաքանչյուր հյուրի հետ փորձում ենք խոսել, ընթացքում շփվում ենք հաճախորդի հետ, եթե ես չեմ հասցնում, ապա սպասարկող անձնակազմը պարտադիր հարցնում է՝ արդյո՞ք առաջին անգամն են, արդյո՞ք ծանոթ են մեքսիկական ուտեսներին, եթե այո, ապա՝ արդյո՞ք մեզ մոտ են ծանոթացել, և մենք ըստ այդմ խորհուրդ ենք տալիս, շեշտը դնում ենք անհատական մոտեցման վրա:

Հայկական շուկայում ունե՞ք մրցակից :

-Հայաստանյան շուկայում կա ևս մեկ, վաղուց գործող մեքսիկական ռեստորան, բայց մենք չենք մրցում, քանի որ այդ ռեստորանի ուղղվածությունը միայն մեքսիսկանը չէ, մենք ենք միակ մեքսիկական ազգայինը: Մեզ մոտ օգտագործում ենք այնպիսի հումքեր, որպեսզի ուտեստների համերը լինեն իրական մեքսիկական, դա փաստել են հենց մեր մեքսիկ հաճախորդները, որոնք այստեղ գտել են իրենց սովոր համը, հայի քիմքին չենք համապատասխանեցնում:

Գիտեմ, որ բաղադրատոմսերը Դուք՝ ինքներդ եք բերել հենց Մեքսիկայից:

-Այո: Միտքը և նպատակը եղել է իրական մեքսիկական սնունդը Հայաստանում ներկայացնելը: Կան մարդիկ, որոնք շաբաթը մեկ կամ 2 անգամ գալիս են այստեղ սնվելու, քանի որ ծանոթ են մեքսիկական սննդի համին և կարոտում են, ունեն այդ համի պահանջը: Կան մարդիկ, որոնք առաջին անգամն են գալիս, սիրահարվում են մեքսիկական սննդի համին, այնուհետև գալիս են կրկին ու կրկին, քանի որ այստեղ սնունդը և´ համեղ է, և´ առողջ, և´ բնական:

Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ-Մարքեթինգային ի՞նչ հետաքրքիր լուծումներ ունեք:

Մենք տոնում ենք մեքսիկական բոլոր մեծ տոները: Օրինակ՝ Սինկո դե Մայոն (Մայիսի 5-ը), որի կապակցությամբ էլ բացվել է մեր ռեստորանը: Տոնը նշվում է ի պատիվ 1862 թվականին Պուեբլայի ճակատամարտում մեքսիկական բանակի տարած հաղթանակի:  Նոյեմբերի 1-ին և 2-ին նշելու ենք մահացածների օրը, որը կոչվում է The day of dead, մեքսիկներն այս օրը տոնում են իրենց մահացածների կյանքը:

-Ո՞րն է մարքեթինգային խաղանիշը (ֆիշկա):

-Մենք ունենք մի քանի ֆիշկաներ, առաջինը գուակամոլեն է, որն ավոկադոյով պատրաստված աղցան է, այն պատրաստվում է հաճախորդի աչքի առաջ, նա հնարավորություն ունի տեսնելու աղցանի մեջ օգտագործվող բաղադրիչները: Սա մեքսիկական ավանդական աղցանն է, առանց որի մեքսիկական խոհանոց գոյություն չունի:Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

Los Pueblos-ի հաջորդ ֆիշկան տեկիլա-բլենդն է, որը նորություն է և միայն մեզ մոտ հաճախորդը կգտնի: Մենք շուկայից գնում ենք լավագույն տեկիլաները, որոշակի չափաբաժիններով խառնում իրար և 2 ամիս հնեցնում տակառի մեջ, այդպիսով, բացի այն, որ տարբեր տեկիլաներ իրար հետ համաձուլվում են, վերցնում են նաև տակառի համն ու հոտը: Մենք այս բլենդն օգտագործում ենք մեր կոկտեյլների մեջ, ստանում յուրահատուկ ու ցանկալի համ:

-Արդյո՞ք կենտրոնում լինելը մարքեթինգային կարևոր քայլ է:

-Կենտրոնում լինելը պարտադիր պայման չէ՝ լավ հաճախորդ ձեռք բերելու համար: Ինձ վրա եմ օրինակ բերում՝ շատ սիրելի տեղեր կան, որոնք գտնվում են քաղաքից դուրս, երբ ես ցանկանում եմ գնալ այնտեղ, ինձ հեռավորությունը չի խանգարում, գտնում եմ այդ ժամանակը՝ գնալու և իմ սիրելի ուտեստներն ուտելու համար:

-Քանի որ մարքեթինգը մեր օրերում առանց թվային մարքեթինգի չի լինում պատկերացնել, ապա այդ հարթակում ձեր դրսևորումներն ինչպիսի՞նն են:

-Մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան, փորձեցինք նաև տպագրական մեդիան, իրականում այդպես արդյունք չստացանք, մեր արդյունքները միշտ չափում ենք, ամեն ինչ պետք է թվայինով չափելի լինի և չստացանք մեզ գոհացնող արդյունքը, որոշեցինք շեշտը դնել սոցիալական մեդիայի և ավելին՝ մեր ներկա հաճախորդների վրա:

-Ովքե՞ր են Los Pueblos-ի հաճախորդները:

-Մեր հաճախորդները տարիք չունեն, ինչ որ թիրախ չկա, սակայն, առաջնահերթ նրանք են, որոնք ծանոթ են մեքսիկական սննդին, նրանք գալիս են՝ փնտրելով իրենց իմացած, կարոտած համերը: Մեր հաճախորդները նաև այն մարդիկ են, որոնք լսել են, որ հետաքրքիր ինտերիերով և աուրայով նոր տեղ է բացվել, նրանք գալիս են փորձում են, դառնում են մեր հաճախորդները:

Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

-Ինպե՞ս է սիրում հաճախորդն իր օրը Los Pueblos-ում անցկացնել:

-Հենց այս պահին դուք տեսնում եք մի խումբ աղջիկների, որոնք եկել են ճաշի և սնվելուց բացի նկարվում են մեքսիկական մարյաչի գլխարկներով, վայելում են մեքսիկական աուրայով ձևավորված գունավոր, պայծառ միջավայրը:

-Ամենաշատ պահանջված ուտեստը ո՞րն է:

-Եգիպտացորենի ալյուրով պատրաստված մեքսիկական չիպսերը: Հաջորդը մեքսիկական տակոներն են, որոնք պատրաստվում են եգիպտացորենի այլուրից, և այն մարդիկ, որոնք ալերգիկ խնդիրներ ունեն ալյուրի տեսակներից, առանց խնդիրների կարող են ուտել եգիպտացորենի ալյուրից պատրաստված տակոները, շատ պահանջված են նաև շատ կծու խոզի մատերը, որոնք միաժամանակ նրբահամ են և բերանում հալչող: Մեր մենյուում ունենք բավականին մեծ ցանկ յուրաքանչյուր քիմքի՝ և´ մսակերների, և´ բուսակերների համար, այստեղ կարող են և´շատ համեղ սնվել, և´ խմել ավանդական մեքսիկական կոկտեյլները, և´ մեր բառմենի ստեղծած կոկտեյլները, որոնք ոչ մի այլ տեղ չկան:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց
Մարքեթինգն ավիաոլորտում. ինչպե՞ս գրավել օդային շուկան. Կարինե Անդրեասյան

Առնչվող գրառումներ

Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց