«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան
«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

 «Արմենիա Վայն» ընկերությունը նոր գովազդային արշավ է սկսել՝ վերնագրելով  «Ձեռքերի մի պատմություն»  և մատնանշելով ընկերության հոգատարությունը բնության, այգիների, խաղողագործի, սպառողի հանդեպ:

 

«Արմենիա Վայն» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն

Քրիստինե Վարդանյան

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

« «Արմենիա Վայն» ընկերության փիլիսոփայության հիմնաքարերից է հոգատարությունն ու ազնվությունը, որն արտահայտվում է բնության, հողի, սպառողների, աշխատակիցների և հանրության հանդեպ: Գովազդային այս արշավում շեշտադրել ենք հենց այս փիլիսոփայությունը՝ ներկայացնելով «Արմենիա Վայն» ընկերության հետ համագործակցող խաղողագործ ընտանիքի ձեռքերի մի վառ պատմություն, այն մասին, թե ինչ հոգատարությամբ է խնամում, աճեցնում և մեծացնում մեր սեղանին հայտնված բարիքները: Հենց այս խաղողագործի հոգատար ձեռքերից է մեր բաժակներում լցվում մի բուռ ջերմություն: Շեշտադրել ենք այն գաղափարը, որ գինին սկսվում է հողից, այգուց, խաղողագործից, այսինքն, եթե ի սկզբանե հոգատարություն չցուցաբերվի, հողի, այգու, խաղողի, խաղողագործի հանդեպ, չես կարող ստանալ, այն որակյալ գինին, որն այսօր մրցում է միջազգային շատ հայտնի գինիների հետ»,-ասում է Քրիստինե Վարդանյանը:

 

Արտաքին գովազդային կրիչներին կարող եք հանդիպել քաղաքի մարդաշատ վայրերում, մայրուղիներին:

 

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

 

Վերաբերվում ենք ինչպես երեխայի

«Այս գործընթացը մենք զուգահեռ ենք անցկացնում հոգատարության մթնորոտում մեծացող երեխայի հետ, բոլորս գիտենք, որ այդպիսի միջավայրում մեծացած երեխան լրիվ ուրիշ վարքագիծ ունի մեծ տարիքում, նույնն էլ գինեգործության մեջ մենք հոգ ենք տանում ու սիրում ենք այն գինին, որը պիտի մատուցենք սպառողին, և այս սերը գինու միջոցով փոխանցում ենք սպառողին: Մի բուռ խաղողը, որը խաղողագործի ձեռքում է վերածվում է մի բուռ սիրո, լցվում է շշի մեջ և մատուցվում սպառողի սեղանին»,-պատմում է ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրենը:

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

«Արմենիա Վայն»  գինիները

««Արմենիա Վայն» գինեգործարանը ներկայացնում է լավագույն գինիների ընտրանին յուրաքանչյուր սպառողի համար: «Թարիրի», «Տակառ», «Երևան», «Նազանի», «Արմենիա»: Ցանկացած համահոտային նախընտրություն ունեցող գինեսեր կարող է գտնել իր հոգատարության բաժինը «Արմենիա Վայն» գինիներում»,-ներկայացնում է Քրիստինեն:

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

 

Գինեգործները

«Կուզեմ առանձնացնել «Արմենիա Վայն»-ի հոգատարությունն իր աշխատակիցների հանդեպ: Ինչպես մեր գինոգործն է հաճախ կրկնում՝ «Արմենիա Վայն»-ում իրականանում են երազանքները… (Ժպտում է): «Արմենիա Վայն»-ում հատուկ ուշադրություն է դարձվում աշխատակիցների վերապատրաստմանը, միջազգային փորձի փոխանակմանը: «Արմենիա Վայն» ընկերության գինեգործները միջազգային համբավ ունեցող մասնագետներ են՝Ժան Բատիստ Սուլա, Օլիվիեն Շապտ, Պաուլո Պիեռա, Գրիգոր Ալեքսանյան, ովքեր իրենց հոգատարության մի փունջն են ավելացնում և ստեղծում միջազգային մի շարք մրցանակների արժանացած գինիներ: Հենց այստեղ կցանկանամ այնպայման շեշտադրել, որ «Արմենիա Վայն»-ն ամենախոշոր մթերողներից մեկն է՝ ունենալով ավելի քան 600 մատակարար, որոնց հետ աշխատում է ամբողջ տարվա ընթացքում՝ մշտապես տրամադրելով որակյալ խաղող ստանալու վերաբերյալ խորհրդատվություն»,- ասում է Քրիստինե Վարդանյանը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Առնչվող գրառումներ

Ձեր բրենդի զարգացման 15 վայրկյանները. Ինստագրամ սթորիներ