«Լավագույն հայկական բրենդ»-2020
«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Լավագույն հայկական բրենդ»-2020

Տեղի ունեցավ «Լավագույն Հայկական Բրենդ»- 2020 մրցանակաբաշխությունը:

Ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ  «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում: Չնայած 2020-ի բերած դժվարությունների և անհնարին թվացող անելիքների՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ Արամ Նավասարդյանի ղեկավարությամբ, իրականացրեց ավանդույթ դարձած միջոցառումը: 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Մեծ թիմով անցանք գործի: Նախապատրաստական աշխատանքները  տևեցին ամիսներ: Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը։ Թվում էր, թե  մրցանակաբաշխություն անցկացնելն անիմաստ է դառնում, սակայն մենք հեշտ հանձնվողներից չենք: Հենց նման նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար»,- ասում է մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը։

«Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական  ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, լավագույնը «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր պատվավոր գործընկերների՝  «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի ներկայացնող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ»,-պատմում է պրոդյուսերը։

 

Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնվել են  երկլեզու պատվոգրեր /հայերենով և անգլերենով/, միջոցառման անցկացման  համար ընտրվել էր ցինք հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան  կարպետ» համալիրը, Էդգար Այվազյանի խոսքով մրցանակաբաշխությունը չեն վերածել շոուի, հրավիրվել է միայն մեկ կատարող՝էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանը։

«Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը: Մի խոսքով՝ կարևորել էինք ազգայինը։ Մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ: The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում»,- իր խոսքը եզրափակում է պրոդյուսերը:

Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

«Լավագույն Հայկական բրենդ 2020»  ամենամյա մրցանակաբաշխության լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերություններն են՝

«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն»՝

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն»՝

«ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն վճարային համակարգ»՝

«ԹԵԼ-ՍԵԼ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն  ռադիոկայան»՝

«ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»`

«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»՝

«ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝

 «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ»

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի  խանութների ցանց» ՝

«ՎԵԳԱ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա  բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց»՝

«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ»

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն բանկ»՝

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝

 «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»՝

 «ԿԱՐԱՍ» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝

 «ԱՐՄԵՆԻԱ TV» 

«Լավագույն հայկական բրենդ»-2020

Մրցանակաբաշխությունը նկարների տեսքով՝

Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան

Առնչվող գրառումներ

Նեյրոմարքեթինգ կամ ինչպես «կառավարել» գնորդներին