«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան
«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան

«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան

 «Կաֆֆա» ընկերության վաճառքի գծով տնօրեն Ալիկ Փինաջյան

-Սուրճի քանակն էր պակասում շուկայում, թե՞ Ձեր խմած սուրճի համը դուրեկան  չէր և որոշեցիք նոր համ ստեղծել:

-Ընկերներով սուրճ խմելու ընթացքում գաղափար ծագեց ունենալ սուրճի արտադրություն, բացի այդ, բոլորս էլ գիտենք, որ սուրճը ոչ միայն արթնացնող, շարժիչ ուժ է, այլև ընկերական հավաքույթների խթանիչ է:

Չէի՞ք վախենում չհաջողելուց:

-Վախենում էինք, բայց քանի որ գաղափարը կյանքի կոչելու  թիմի անդամներից յուրաքանչյուրն իր գործառույթներում հմուտ մասնագետ է, ստեղծելու գաղափարն ավելի ուժեղ էր, քան վախենալու մտքերը: Հաջորդ օրվանից բոլորս գիտեինք, թե ինչ պետք է անենք, և յուրաքանչյուրս ինչով պետք է զբաղվի: Սկսվեցին փնտրտուքները, սուրճի արտադրությանն ուղղված դասընթացները:

«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ ՓինաջյանԻնչո՞ւ Կաֆֆա:

-Կաֆֆան այն վայրն է, որտեղ առաջին անգամ սուրճը հայտնաբերվել է:

Ի՞նչ փիլիսոփայություն է իր մեջ ներառում փաթեթավորման նախշազարդումը:

-Արտադրությունն ու փաթեթավորումը սկսել ենք N1,N 3 և N5 տեսակի սուրճերից:  N1 տեսակը ռոբուստան է, որը հայերը շատ են սիրում, փաթեթավորման վրա օգտագործեցինք հայկական գորգի, տարազի նշաններ,  N3-ը արաբիկայի և ռոբուստայի խառնուրդ է, որպես արթնացնող և արյունը երակներում եռացնող միջոց՝ օգտագործեցինք կարմիր գույնը, N5-ը արաբիկա տեսակի սուրճն է, քանի որ սա սուրճի ավելի մեղմ  տեսակն է, այդ պատճառով փաթեթավորումը նուրբ երանգների մեջ ընտրեցինք: Հետո արտադրեցինք ու փաթեթավորեցինք N10-ը, որը տարբեր երկրների արաբիկա է, և կարծում եմ, որ այս սուրճը նախընտրողներն ընդհանուր հոսքից առանձնացվող մարդիկ են, ասեմ ավելին՝ սա իմ սիրած սուրճն է և խորհուրդ եմ տալիս բոլորին: Դիզայն էլ անհասկանալի է (ծիծաղում է ): Ունենք Արցախի տատիի ու պապիի պատկերներով փաթեթավորված տուփեր, վրան էլ գրված հայկական սուրճ:

-Իսկ կասկածի տեղիք չի՞ տալիս հայկական գրվածքը:

-Այդ հարցն ինձ հաճախ են տալիս, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում սուրճ չի կարող աճել, պարզապես փաթեթավորումն ու համային խառնուրդն է մեզ մոտ ստեղծվում և ստացվում է հայկական համ (ծիծաղում է): Մենք սուրճը ներկրում ենք -Լատինական Ամերիկայից, Աֆրիկական երկրներից, Եվրոպայից:

-Ո՞րն է ձեր ընկերության մարքեթինգային ռազմավարությունը:

— Այն հարձակվողական է, բայց ավելին չեմ ասի, թող գաղտնիք մնա: Ասեմ, որ Կաֆֆայի տեսականին կարող եք գտնել ցանկացած խանութում, օրինակ՝ հնարավոր է, որ բակային խանութում N10-ը չլինի, բայց կլինեն տվյալ տարածքում բնակվող բնակիչների նախընտրածները: Կաֆֆայի գլխավոր քաղաքականությությունն ուղղված է այլ կազմակերպությունների սուրճերից տարբերվելուն, ամենառաջինը շեշտը դրվել է համի վրա, հետո՝ դիզայնի, լոգոյի, մարկետինգային քայլերի: Կաֆֆան ունի մանկահասակների համար սուրճ վիտամին D-ով, իսկ տաք շոկոլադը նորարարություն է:«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան

-Մարքեթինգային ամենահաջողված քայլը ո՞րն է եղել:

-Փաթեթավորման գունագեղությունը: Քանի որ մեր առաջին հաճախորդը խանութն է, արել ենք այնպես, որ իր մոտ էլ հետաքրքրություն առաջանա և խանութում դասավորվածությունը ամենացուցադրվող վայրում լինի: Գովազդների, հաղորդումներին մասնակցության միջոցով, ակցիաների ընթացքում նվերներ տալու միջոցով ենք իրականացնում մարքեթինգը: Ամենահաջողված քայլըը, որը չեմ համարում մարքեթինգային, այն է, որ ցանկացած տուփի վաճառքի գումարից 50 դրամ հայ զինվորին ենք հատկացնում:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը 96% ճանաչելիություն ունի. Էմմա Մոժարովա
Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան

Առնչվող գրառումներ

Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն