Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան
Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան

Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան

 Արատտա, արդեն՝ BOLZ, ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Շախլամյան

 

-Արատտան շուտով կվերանվանվի, գործունեության ձևաչափն էլ է՞ փոխվելու:

-Սկզբում ընկերությունը կոչվում էր Արատտա, սակայն,  այժմ որոշել ենք ինտրիգա մտցնել (ծիծաղում է)  և վերանվանել BOLZ, այն ստեղծագործական ընկերություն է լինելու և հիմնականում զբաղվելու է բրենդ բիլդինգով, ֆիլմերի նկարահանմամբ:

Ո՞րն է շուկայական առավելությունը լինելու:

-Քանի որ Արատտան մարքեթինգային խորհրդատվություններ է մատուցել, ինչպես նաև իրականացրել է որոշակի գործառույթներ, ինչպիսիք են բիզնես վաճառքը, թիմբիլդինը՝որպես բիզնեսի ընթացք, բիզնեսների համար ռազմավարություն է գրել, այս ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել: Այժմ զբաղվելով բրենդինգով՝ կարծում ենք, որ այդ background-ը շատ ավելի օգնելու է մեզ:  Սա մեր առաջին առավելությունն է: Երկրորդը, որ բիզնեսներին անհրաժեշտ է ոչ միայն իրենց փաթեթավորումը, այլ նաև ինչպես ներկայացնել դրա յուաքանչյուր մաս, իսկ դրա լավագույն լուծումը թվային մարքեթինգն է. գովազդային տեսահոլովակներ նկարահանելով՝ կրեատիվ լուծումներ ենք տրամադրում բիզնես ընկերություններին: Ընկերությունն ունի իր կարգախոսը՝ people first: Սրա մեջ մենք շատ իմաստներ ենք տեսնում: Յուրաքանչյուր պրեզենտացիա կամ բրենդինգ, որը մեր ընկերության կողմից է կյանքի կոչվելու, պահպանվելու է storytelling-ի ձևաչափը, մեթոդաբանական գործիքներ ենք փորձում մշակել, որպեսզի արտադրանքը մարդկային պատմության միջոցով ներկայացնենք, այլ ոչ թե ներկայացնենք որպես արտադրանք, քանի որ յուրաքաչյուր բրենդ մի երկար պատմություն է  տարածության և ժամանակի մեջ: Ծառայություններ մատուցելու շուկայում փորձում ենք մեր ամբիցիաները բարձր պահել: Storytelling-ը մեր ուժեղ կողմերից մեկն է:Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան

Նմանատիպ ընկերությունները դաշտում շատ են, ինչքանո՞վ եք վստահ, որ չեք ձախողի:

Դրա մասին չեմ էլ մտածում, քանի որ ամեն թռչուն պետք է իր երգը երգի, հետևաբար, մտածում եմ միայն որակի և այդ որակը բարձրացնելու մասին:

Իսկ կա՞ որևէ բան, որ Ձեր ընկերությունն առաջարկում է, սակայն, մյուսները դեռ չեն առաջարկել:

-Փորձում ենք այնպես անել, որ տեսանյութեր կամ  գովազդային հոլովակներ դիտելիս մարդ էմոցիաներ ստանա, և անել այնպես, որ դիտողը էմոցիաներով կապված լինի, այլ ոչ թե 25% զեղչի պատճառով գնի տվյալ ապրանքը: Մարդիկ սիրում են ֆիլմեր նայել, բայց գովազդ չեն սիրում, իսկ երբ գովազդը նկարված է ֆիլմի չափ հետաքրքիր, իհարկե արդեն զգացմունքաին է դառնում,  նայվում է և հիշվում, սա է մեր աշխատելու ձևաչափը: Մենք կողմ ենք ավելի շատ տեսանկարահանումներին. այն ավելի կոնցեպտուալ է, քան ֆոտոնկարահանումները, չնայած, որ լուսանկարիչները հակառակն են պնդում՝ ասելով, որ մեկ վայրկյանի մեջ պետք է ներառել ամբողջ էմոցիան ու պատմությունը:

-Որևէ արտադրանք բրենդ դառնալու համար ինչքա՞ն ժամանակ է պետք, կա՞ նախանշված ժամանակ կամ չափանիշ ըստ Ձեզ:

-Իհարկե կա: Բրենդի իմաստն այն է, երբ գոնե մեկ հոգի ընտրեում է  այս ինչ ընկերության արտադրանքը, այլ ոչ թե մեկ ուրիշի, արդեն ինչ որ չափով բրենդինգը ստացվել է, մնացածն արդեն մասշտաբի հարց է: Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան

-Մարքեթինգային ի՞նչ գործիքներ եք օգտագործում:

-CAM ,փորձում ենք համաշխարհային տենդենցներին համընթաց մինիմալիզմի մեջ լինել: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր բրենդ, որն ինչ որ բան է ներկայացնում, ունի շուկայական առավելություն, և եթե միայն դրա վրա իր ուշադրությունը դարձնի, ներդնի իր ժամանակն ու ռեսուրսները, կարող է հասնել հաջողության:

-Կազմակերպությունն այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:

-Չեմ կարող ասել, որ մասշտաբային ձեռքբերումներ ենք ունեցել, սակայն, նախանշել ենք հստակ ուղին, որով շարժվելու ենք և զարգացման ինչ ռազմավարություն ենք ունենալու: Հասցրել ենք տարբեր գովազդային հոլովակներ նկարահանել մի քանի փոքր և խոշոր ընկերությունների համար, որոնցից մի մասը օգտագործվելու է ռուսական և ամերիկյան  շուկայում: Հհաջողություններն ու ձեռքբերումները հաստատ դեռ առջևում են:

-Ի՞նչ է պետք բիզնես սկսելու համար:

 

 

Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան
Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը