«Դյուսոն» ընկերության արտադրության գծով խորհրդատու Հայկ Ցիրունյան
— Ե՞րբ և ինչու՞ է ընտրվել հենց օրթոպեդիկ ներքնակի արտադրությունը։ Սա չի՞ նեղացնում սպառողների շրջանակը։
— Ներքնակի արտադրությունը Հայաստանում երևի այս ընկերությունից է սկսվել դեռևս 90-ականներին։ Եղել է այն ժամանակների ոգու մեջ` փոքր արտադրամաս ու միայն աշխարհում ամենատարածված Բոննել տեսակի ներքնակ է արտադրվել: Կամաց-կամաց ընկերությունը հասել է Կովկասի ամենամեծ արտադրական ռեսուրսով ներքնակի գործարանին: Իսկ օրթոպեդիկ ներքնակ հասկացությունը գլոբալ գաղափար է, ես միշտ ուզում եմ դա հասկացնել: Ոչ մեկ չի կարող ասել՝ այս ներքնակը ձեզ համար է, օրթոպեդիկ է, գնացեք դրա վրա քնեք: Մարդն ինքը պետք է խանությում ունենա հնարավորություն պառկելու տարբեր կոնստրուկցիայի ներքնակների վրա, զննելով գտնի իր ուզածը՝ այն, ինչ իրեն հարմար է։ Ճիշտ է՝ կան ստատիկ տվյալներ․ օրինակ՝ մարդու քաշը հաշվի առնելով կամ բժշկի տված ցուցումներով կարելի է ենթադրել, թե որ տեսակի ներքնակից կարելի է առաջակել: Կոպիտ ասած՝ բոլոր ներքնակներն օրթոպեդիկ են։
— Կարողանու՞մ են սրահում աշխատող վաճառողները մասնագիտական խորհուրդ տալ։
-Մեր խանութ-ցանցերում, որոնք քաղաքի բոլոր վարչական շրջաններում կան, աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք վերապատրաստվել են մարդկանց օրթոպեդիայի առումով որոշակի խորհուրդներ տալու համար: Իհարկե, դա խիստ բժշկական ուղղություն է․ վաճառողը չի կարող իրեն բժշկի տեղ դնել, բայց մենք կարողանում ենք ուղղություն ցույց տալ:
-Ի՞նչ է ամենաշատը հետաքրքրում հաճախորդներին, ի՞նչ են հարցնում։
-Ամենաշատը հարցնում են ներքնակները օրթոպեդիկ են, թե ոչ: Հետաքրքրվածությունը գնալով մեծանում է, ինչն ուրախալի է։ Ապացուցված փաստ է, որ ներքնակը պետք է 5 տարին մեկ փոխվի, որովհետև ինչպիսի ներքնակ էլ լինի իր մեջ կուտակում է առնվազն տան փոշին, արդյունքում առաջանում են բակտերիաներ: Մեր տարածաշրջանում ու հետխորհրդային երկրներում նման պրակտիկա հիմնականում չկա․ բոլորը նախընտրում են հին ներքնակներ՝ տատիկի դոշակով։ Բայց քիչ չեն մարդիկ, ովքեր սկսել են ավելի հաճախ գնել, փոխել` հասկանալով որ դա ամենակարևորների շարքից է, որովհետև մարդը կյանքի 40 տոկոսն անց է կացնում իր ներքնակի վրա: Երբ սկսում են մեջքի ցավեր, ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա հենց վատ ներքնակի պատճառով է: Պետք է գալ գիտակցության և ընտրել համապատասխան ներքնակ:
-Ինչո՞վ են այս ներքնակները գերազանցում տատիկի ավանդական դոշակներին։
-Տատիկների դոշակները լավն էին, որովհետև բնական էին։ Նրանք նույն բանն են էին անում՝ թաֆտ՝ կետ-կետ կարում էին։ Հիմա այդ գործընթացը մտել է արտադրական ցիկլ ՝ դառնալով ավելի ամբողջական և պրոֆեսիոնալ։
— Հասանելի՞ է ընկերության արտադրանքը միջին սպառողին։
-Ներքնակը կարող է լինել էժան, բայց դա վատ որակի մասին չի խոսում։ Կան ներքնակներ, որոնք լյուքս դասի հավելանյութերից են պատրաստված, այդ պատճառով են ավելի թանկ: Մենք արտադրում ենք նման ներքնակներ մեր ամերիկյան գործընկերոջ շնորհիվ՝ Leggett & Platt կորպորացիայի, որն ամենամեծն է աշխարհում զսպանակների արտադրությամբ: Այն հնարավորություն է տալիս տարբեր խտության զսպանակ մի բլոկի մեջ դնել, այն դեպքում, երբ մի ներքնակի վրա երկու հոգի է քնում։
-Ինչպիսի՞ մարքեթինգային գործիքներ են ներդվել արտադրության սկզբից և ինչպե՞ս կարողացել մեծացնել սպառողների շրջանակը։
-Զարգացման վրա մեծ թիմ է աշխատել ու աշխատում: Ցանցային բնույթի մարքեթինգային ռազմավարություն ենք որդեգրել․ ամեն թաղամասում խանութ ենք բացել, որպեսզի մարդկանց ավելի մատչելի ու մոտիկ լինի: Սպասարկման վրա ենք ուշադրություն դարձրել․ առաքում ու տեղադրում ենք ներքնակն անվճար և 5 տարվա երաշխիք ենք տրամադրում։ Մենք ունենք արտադրական երկու ուղղություն հիմա. Դյուսոն ներքնակներն են, որոնք համապատասխանում են եվրոպական ամենախիստ պահանջներին և Օպերա ներքնակների բրենդը, որը միջազգային բրենդ ենք գրանցել: Հենց վերջիններիս մեջ օգտագործում ենք ամերիկյան մեր գործընկերոջ արտադրության զսպանակներ, թանկ հավելանյութեր` բուրդ, բամբակ, ձիու մազ: Սրանք 10-50 տոկոս ձեռքի աշխատանք են` ձեռքով թաֆթինգ է արվում։ Այս մեթոդը հիմնականում տարածված է ԱՄՆ-ում ու Անգլիայում: Մենք այդ տեխնոլոգիան սովորել ենք և կիրառում ենք: Երկրորդ արտադրատեսակի գինը մի քիչ բարձր է, բայց ունի 25 տարի երաշխիք: Եվ այս ներքնակներն ունեն այնպիսի կոնստրուկցիա, որ կարող են ծառայել նաև որպես մահճակալ:
— Ինչպե՞ս գրավեցիք վրացական շուկան։
— Մեծ հաջողություններ ունենք վրացական շուկայում: Այս շուկան միշտ հայտնի է եղել թուրքական ներքնակների սպառմամբ և ներմուծմամբ: Բայց հիմա այնպես է ստացվում, որմեր ներքնակներն այնտեղ մեծ պահանջարկ ունեն` շնորհիվ որակի և այն պահանջների համապատասխանության, որ պետք է ունենա նորմալ ներքնակը:
-Ո՞րն է ճանաչելիության գաղտնիքը։
-Սրտացավ վերաբերմունքը, գործին նվիրված լինելն ու հավատալը նրան, ինչ անում ես:
-Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
— Մենք աշխատում ենք մեր արտադրական սարքերը, հումքերը, հաստոցները ունենալ այստեղ, որ ստիպված չլինենք դրսից ներկրել․ դա ավտոմատ գնաճ է ստեղծում ավտոմատ և ժամանակ է խլում: Պատրաստվում ենք զարգացնել սեփական արտադրական գործընթացը և քնի ինդուստրիայի մանուֆատկուր ուղղությունը՝ դառնալով տարածաշրջանի ամենամեծ արտահանողը։
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան