Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան
Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան

Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան

Դավթյան ոսկերչական ընկերության մենեջեր Արմեն Դավթյան

-Ոսկերչությունը մեր պարագայում ժառանգաբար փոխանցվող արհեստ է, այն մեր արյան մեջ է, մեզ փոխանցվել է հայրիկից և այն պետք է շարունակեն մեր երեխաները: 1974թ. մեր հայրն է սկսել զբաղվել ոսկերչությամբ, իսկ մենք այժմ շարունակում ենք նրա սկսած գործը: Ընտանեկան բիզնես է, եղբայրներով ենք ներգրավված այս գործում, վերջին 10 տարվա ընթացքում մասնակցել ենք աշխարհի տարբեր երկրներում  80-ից ավելի միջազգային ցուցահանդեսի: Իսկ եղբորս 13-14 տարեկան երեխաները մանկական ցուցահանդեսի բացմանն են մասնակել և ներկայացրել մեր արտադրանքը: 10.000-ից ավելի զարդերի նմուշներ ունենք:

Միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունն ինչքանո՞վ է ընկերությունը հայտնի դարձնում Հայաստանում:

-Հայաստանից դուրս  էֆֆեկտն ավելի շատ է: Եթե մշտապես ներկայացված ես լինում մի ինչ որ ցուցահանդեսի, այնտեղ ավելի շատ է լինում ճանաչելիությունը, որտեղ գալիս են տարբեր երկրներից ընկերություններ, հետո հետագայում սկսում է ձևավորվել համագործակցություն մասնակից ընկերությունների միջև:Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան

Այսինքն՝ ցուցահանդեսները շահութաբե՞ր տարբերակ են  ներկայացնելու արտադրանքը:

-Միանշանակ, քանի որ հնարավորություն է ընձեռվում տվյալ երկրի տեղական շուկայում հաճախորդներ ձեռք բերել ու պատվերներ ունենալ, կարող է նաև այլ տարբերակ էլ լինել՝ օրինակ՝ հնարավոր է Ղազախստանում ձեռք բերես ռուս գործընկերներ:

Իսկ միջազգային ցուցահանդեսներին հայկայան մոտիվներով, թե՞ դավթյանական շնչով զարդեր եք ներկայացնում:

-Առհասարակ մեր զարդերի մեջ հայկական շունչ կա, հայկական նախշերին զուգադրում ենք մեր շեշտադրումը. ամեն ընկերություն իր ուրույն մոտեցումն ունի:

Դավթյանական զարդերի նշաձողը որն է՞:

-Օրինակ 1000-ից ավելի նմուշ ունեցող այս հավաքածուն (ցույց է տալիս) , որի մեջ օգտագործվել է էմալ, ձեռագործ այս մոտեցմամբ չկա ուրիշ ոչ մի ոսկերչական ընկերության մոտ: Հավաքածուն ունի իր միջազգային սերտիֆիկատը և անձնագիրը: 2016թ. Լենինգրադում կայացած ցուցահանդեսի ժամանակ այդ հավաքածուն արժանացավ բարձր գնահատականի, և մեր ընկերությունը գրավեց առաջին տեղը:  Ամեն օր այն համալրվում է նոր գործերով: Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան

Որտե՞ղ եք վաճառքի հանում զարդերը:

-Համագործակցում ենք տարբեր խանութների հետ: 10-ից ավելի տարբեր խանութներում կարելի է գտնել ընկերության տեսականին, համագործակցում ենք եկեղեցիների, տարբեր հուշանվերների խանութների հետ: Ոսկու շուկայում ունենք մեր վաճառքի տարածքը, դրանից բացի արտահանում ենք տարբեր երկրներ:

-Հայաստանում մարքեթինգն ինչպե՞ս եք կազմակերպում էլ ավելի ճանաչելիություն ձեռք բերելու համար:

-Հիմնականում տեղական ցուցահանդեսներն են, և քանի որ  40 տարուց ավելի պատմություն ունի մեր ընկերությունը, հին հայկական վստահության գործոնն է աշխատում.  դժվարը մարդու՝ մեզ մոտ առաջին անգամ գալն է, հետո որպես կանոն շարունակում է գալ ու իր հետ բերել ծանոթներին, բարեկամներին, ընկերներին:

-Տեխնիկական զարգացման դարում իրազեկման էլ ի՞նչ տարբերակներ ունեք:

-Մենք պարբերաբար օգտվում ենք մեյլինգի ծառայությունից և մի քանի տասնյակ արտասահմանյան և տեղական ամսագրերում, հեռուստա և ռադիո ընկերություններով հաճախակի գովազդ ենք տեղադրում:

Իսկ սոցիալական մեդիա՞ն, չէ որ ամբողջ հասարակությունն այսօր ֆեյսբուքում է:

-Եթե համացանցով մեքենա ենք գնում, ապա՝ 3 ամիս էլ կսպասենք մեքենայի տեղ հասնելուն, բայց որպես կանոն զարդերի պարագայում էդ մշակույթն էն մակարդակի չէ, զարդի դեպքում մարդը ցանկանում է շոշափել, ձեռք տալ, կրել, փորձել, հետո նոր գնել:

Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն ԴավթյանԶարդերի դիզայնը, գունային գաման ո՞վ է որոշում:

-Չկա որևէ ուղղվածություն, մեզ մոտ զարդ պատրաստելու հիմքում ընկած է հաճախորդի ցանկությունը, մենք աշխատում ենք անհատական պատվերներով, հասկանալով հաճախորդի միտքը, ցանկությունը՝ մենք նրան ներկայացնում ենք համապատասխան առաջարկներ: Երբ որ հաճախորդը զարդը վերցնում է ձեռքը և իր աչքերում հայտնվում է գոհունակության ժպիտ, ուրեմն՝ գործդ հաջողել է, դու կարողացել ես ստեղծել մի բան, որը դիմացինիդ հաճելիորեն զարմացնում է ու հաճելի զգացողություններ է պատճառում: Հաճախորդները ժպիտը դեմքին մեզ մոտից պետք է գնան: Ազնիվ մետաղը սիրում է ազնիվ մոտեցում. զարդի մեջ կենդանության շունչ պետք է լինի, նրա հետ երկխոսության մեջ պետք է մտնել:Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան

Ինչքանո՞վ եք կարևորում Ձեր աշխատանքում մարքեթինգի առկայությունը:

-Կարևոր է այնքանով, որ պետք է շուկայի ուսունասիրություն կատարվի՝ հասկանալու համար ինչ պահանջներ կան, բայց միևնույն ժամանակ մենք  ինքներս փորձում ենք առաջարկող լինել և թելադրող: Ոսկերչությունը շնչող «օրգանիզմ» է,  պետք է լինել զարկերակի վրա, հասկանալ այսօրվա պահանջները, բայց միևնույն ժամանակ չմոռանալ սեփական ձեռագիրը:

Եվ վերջում ի՞նչ կավելացնեք:

-Օգտվելով առիթից ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել մեր հաճախորդներին՝ բարձր գնահատականի և վստահության համար, որորվհետև դա  աշխատելու և առհասարակ ստեղծագործելու համար շատ կարևոր ու ցանկալի խթան է:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Հայկական արտադրության օրթոպեդիկ ներքնակներ․ փոքր արտադրամասից՝ միջազգային բրենդ․ Հայկ Ցիրունյան
Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե

Առնչվող գրառումներ

«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան