Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան
Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան

Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան

 «Լիկվոր» դեղագործական ընկերության փորձագետ, մենեջեր Նոնա Գրիգորյան

Որքանո՞վ է կարևոր դեղագործական ընկերությունում մարքեթինգի դերը:

-Մարքեթինգի դերը դեղագործության մեջ անխոս մեծ է, ընկերությունն արտադրում է դեղամիջոցների  խմբեր, որոնց համար միանշանակ մարքեթինգային խթանում է անհրաժեշտ: Մենք օգտագործում ենք ցանկացած մարքեթինգային գործիք, որոնք  ուղղված են դեղագործության արտադրության պահանջարկի ծավալը մեծացնելուն, դրանք բանակցություններն են, կլոր սեղանները, կոնֆերանսները:Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան

Մարքեթինգային ի՞նչ գործիքներ եք օգտագործում:

-Մեր դեպքում սպառողը, եթե կարելի է էդպես ասել, բժիշկն է, ինչո՞ւ,  քանի որ դեղատոմս գրողը նա է, և վերջին տեղում նոր հիվանդ է, այդ իսկ պատճառով մեր թիրախը բժիշկներն են, հետո՝ այցելուները, որոնց համար պատրաստվում են արտադրության մասին հիմնական ինֆորմացիա պարունակող նյութեր արտադրության հատկությունների, արտադրության ուժեղ կողմերի, տարբեր ուղղություններով օգտագործման դեպքում հնարավորությունների մասին, սա առաջին օղակն է, որը մենք օգտագործում ենք աշխատանքում, բայց իհարկե լուրջ արդյունք տալիս են համաշխարհային խոշոր ընկերությունների հետ համագործակցությունները, այդ թվում՝ կլոր սեղանները, կոնֆերանսները, որոնք կարող են կրել ինչպես տեղական բնույթ, այնպես էլ՝ միջազգային: Մեր ոլորտն այնպիսին է, որ առանց մարքեթինգի հնաավոր չէ աշխատանքն իրականացնել ոչ Հայաստանի ներսում, ոչ Հայաստանի սահմաններից դուրս: «Made in Armenia»-ն ցավոք իր բացասական դերն ունեցել է Հայաստանի սահմաններից դուրս դեղամիջոցներն արտահանելու համար:  Շատ կարևոր դեր է խաղում արտադրանքի արտաքին տեսքը  որակից անկախ:

— GMP հավաստագիր ստանալը կարող ե՞ք համարել լուրջ մարքեթինգային քայլ:

Իկարկե, «Լիկվոր»-ը ոչ միայն Կովկասում, այլև Ռուսաստանի հարավում առաջինն է ստացել է GMP հավաստագիր: Սա ընկերության համար կարևոր քայլ էր: Ստանալով այս հավաստագիրը՝ ընկերության առաջ բացվեցին արտահանման համար նոր հորիզոններ հատկապես այն երկրներում, որտեղ GMP-ն համարվում է գրանցման հիմնական բանալին արտադրանքի արտահանումից առաջ, առանց այդ հավաստագրի, խոսել արտահանման գործունեության մասին, անհնար է և ոչ ռեալ:Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա ԳրիգորյանGMP-ին մեծացնում է դեղագործական ընկերության որակական հատկությունների ընկալումը, իսկ դեղի արտաքին տեսքը կարևոր է միայն գնորդի համար: Բնականաբար արտաքին տեսքը, գունային գաման, գրավչությունը, փաթեթավորումը, ձևը, այս ամենն անխոս առաջնային տպավորություն են թողնում, ապահովում են գնման շարժի խթանումը և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս, սրա վրա աշխատում են դիզայներական ընկերություններ, ապրանքի մենեջերներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում փաթեթավորման հարցում: Մենք փորձում ենք փաթեթավորումը գրավիչ դարձնել: Ինչպես հասկանում եք խոսքն այն երկրների մասին է, որտեղ արտահանվում է «Լիկվորի» արտադրանքը, դրանք են՝ ԱՊՀ երկրները, Եմենը, Իրաքը, Վիետնամը: Միանշանակ մարքեթինգի դերը մեծ է այս գործընթացում:Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան

-Հայաստանում բոլո՞ր դեղատներում կհանդիպենք «Լիկվոր»-ի արտադրանքը:

-Իհարկե, այցելուն ցանկացած դեղատնից կարող է ձեռք բերել այն:

-Եթե բժիշկը նշանակում չի արել, այցելուն ինպե՞ս կտարբերի «Լիկվոր»-ի արտադրանքը:

-Դժվար հարց եք տալիս, քանի որ փաթեթավորման որոկային հատկությունները չեն տարբերվում Եվրոպական լուրջ բրենդներից: Այսօր համարձակ կարող ենք ասել, որ միայն լոգոյով մարդ կարող է տարբերել հայկական արտադրանքը, եթե մարդը ծանոթ է «Լիկվոր»-ի լոգոյին, նա հեշտությամբ կտարբերի:

-Դեղատներում դեղի նկատելիության համար «Լիկվոր»-ը մարքեթինգային քայլեր արե՞լ է:

-Մերչնդայզինգը մտնում է դեղագործական ընկերությունների գործունեության մեջ, բայց վերջին տարիներին դարակներում դեղերի դասավորությունը դեղատանն է պատկանում:

-«Լիկվոր»-ի գլխավոր մարկետինգային քայլը ո՞րն է:

Հավատարիմ մնալը անվանը, քանի որ liqvor թարգմանաբար նշանակում է հեղուկ, իսկ ընկերությունն արտադրում է միայն ու միայն հեղուկ դեղատեսակներ, ունի  55 անուն դեղ: Անկախ շուկայից՝ կլինի ռուսախոս, անգլախոս թե այլ, մարքեթինգը պարտադիր է:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան
Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

Առնչվող գրառումներ

Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան