Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց
Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

«Մոբբիս» ընկերության վաճառքի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Դաջունց

-Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունն ու ինչպիսի՞ ծրագրային լուծումներ է առաջակում մարքեթինգի ոլորտում:

-«Մոբբիս» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, զբաղվում է բջջային մարքեթինգով: VAS օպերատոր ենք համարվում. տրամադրում ենք բջջային մարքեթինգի գործիքներ համարվող մի  շարք ծառայություններ: Դրանք են`

  • SMS հաղորդագրությունների ուղարկում
  • VIBER հաղորդագրությունների ուղարկում
  • Քառանիշ համարների տրամադրում, որոնք կիրառվում են, օրինակ` SMS ակցիաների կամ զանազան վիկտորինաների ժամանակ
  • CALL CENTER-ի տրամադրում
  • ԹԵԺ ԳԾԻ ապահովում
  • IVR ծառայությունների ապահովում`ձայնային հաղորդագրությունների ուղարկում կամ ձայնային համարների տրամադրում:
    Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

-Մրցակիցներ ունե՞ք շուկայում:

— Այս պահի դրությամբ շուկայում կա նման ծառայություն մատուցող ևս երեք ընկերություն:

-Որո՞նք են ձեր մրցակցային առավելությունները:

— Որպես առաջին մրցակցային առավելություն կառանձնացնեմ այն, որ մենք առաջինն էինք, ով նման գաղափար ներդրեց Հայաստանում և իրականացրեց: Մյուս կարևոր առավելությունն այն է, որ մենք հիմնական շեշտը դնում ենք ու շարունակելու ենք դնել ծառայությունների որակի վրա: Երրորդ մրցակցային առավելությունը մեր գործընկերներն են, որոնք ապահովում են մեր ճանաչելիությունն ու նրանք են այն հիմնական գրավականը, որ այսքան տարիների ընթացքում շարունակում ենք մնալ շուկայում` զբաղեցնելով մեր ուրույն տեղը:Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

-Որքա՞ն լայն է ընկերության գործընկերների շրջանակը և ի՞նչ ոլորտներ է հիմնականում ընդգրկում:

-Սկսենք ֆինանսաբանկային ոլորտից` գրեթե բոլոր բանկերի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ համագործակցում ենք, համագործակցում ենք բրենդային և ոչ բրենդային խանութների, կինոթատրոնների, սուպերմարկետների հետ և այլն: Եթե որևէ կազմակերպություն ունի ինչ-որ արտադրանք կամ ծառայություն, որն ուզում է առաջ խաղացնել SMS-ի միջոցով, մենք միշտ պատրաստ ենք լինում համագործակցելու:

-Որպես մրցակցային առավելություն նշեցիք բարձր որակի ապահովումը, իսկ ինչպե՞ս են պատվիրատուները տարբերում, որ ընկերությունն է առավել որակյալ ծառայություն մատուցում:

-Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր հաճախորդների բազան, որին թիրախավորված ուղարկում է SMS կամ VIBER հաղորդագրություններ ու ակնկալում  համապատասխան feedback: Եթե վերջինս բարձր է լինում, դա արդեն հաջողության գրավականներից է: Եթե անհրաժեշտություն լինում է, պատվիրատուն կարող է, օրինակ, վերցնել ինչ-որ հեռախոսահամար զանգահարել ու այդ տարբերակով ստուգում իրականացնել:Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց

-Ինչպե՞ս է աշխատում համակարգը, ովքե՞ր են մեզ ուղարկում այդ հաղորդագրությունները:

-Գործում է 3 կազմակերպություն, առաջինը պատվիրատու ընկերությունն է, երկրորդը մենք ենք, որ իրականացնում ենք և երրորդը այն օպերատորներն են, որոնք մեզ ապահովում են այդ կապուղին, այդ թվում` միջազգային օպերատորներ: Այսինքն` մենք միջնորդ կազմակերպություն ենք. պատվիրատուն ոչ թե առանձին-առանձին պայմանագիր է կնքում բջջային օպերատորների հետ, այլ մեզ հետ է կնքում ու մենք ապահովում ենք այդ ողջ գործընթացի իրականացումը:

-Ինչո՞վ է բջջային մարքեթինգն արդյունավետ ու ինչու՞ ընտրել հենց այս գործիքակազմը:

-Ի տարբերություն մյուս գործիքների` այս դեպքում պատվիրատուն համոզված է, որ իր հաճախորդը տեսել կամ լսել է տարածվող ինֆորմացիան: Իհարկե, դա էլ երաշխավորված չէ.  ոչ բոլորն է, որ կարդում են այդ հաղորդագրությունները: Բայց դրա համար էլ լուծում կա: Եթե SMS հաղորդագրության դեպքում չենք կարողանում ասել կարդացել է, թե ոչ, ապա VIBER-ը հնարավորություն է տալիս մոնիթորինգ անել` պայմանական 10.000 հոգուց քանիսն է կարդացել, քանիսին է ուղղակի հասել: Հետագայում ֆիլտրվում են VIBER ունեցող հաճախորդները: Բավականին տպավորիչ է արդյունքը` մոտ 50-60 տոկոսը կարդում է: Պատվիրատուին կարևոր է նաև մյուս խումբը, որոնք ուղղակի հասել է հաղորդագրությունը, որովհետև այս դեպքում էլ միևնույն է երևում է կազմակերպության լոգոն, եթե անգամ մարդիկ չեն բացում այն:

-Մենք կարո՞ղ ենք ասել, որ սահմանափակ է հնարավորությունը թիրախային շրջանակը մեծացնելու:

-Կա նման բան, բայց մենք երկրորդ մասն էլ ենք ապահովում: Մեր ընկերությունն էլ իր հերթին ունի հեռախոսահամարների բազա, որը տրամադրում ենք պետք եղած ժամանակ` իհարկե պահպանելով գաղտնիությունը:

-Որո՞նք են այս ծառայությունների բացասական կամ ռիսկային կողմերը:

-Հիմա նման ծառայությունները տարածված են և կարող են մարդկանց բարկացնել, մանավանդ տոներից առաջ շատ մեծ հոսք է գրանցվում նման հաղորդագրությունների: Բայց մենք դրան էլ ենք փորձել լուծում գտնել. միշտ հաղորդագրության վերջում, մեր գործընկերներին էլ ենք խնդրում, որ հեռախոսահամար նշել: Եվ եթե մեկ անգամ հաճախորդը զանգում է օպերատորին կամ հենց պատվիրատուին ու ասում է, որ իրեն այլևս չուղարկեն դրանք, մենք սև ցուցակի գաղափար ենք քաշել ու տվյալ հեռախոսահամարները ներառում ենք այդ ցանկում ու էլ երբեք չենք ուղարկում նրանց: Բայց լինում է նաև հակառակը: Օրինակ` ֆինանսավարկային կազմակերպությունների դեպքում , եթե պատվիրատուն ինչ-որ ուղղվածությանը չի ուղարկում վճարման մասին հիշեցնող հաղորդագրություններ, իրենք են գալիս ասում, որ վճարում չեն արել, քանի որ հաղորդագրություն չի ուղարկվել իրենց: Մարդիկ արդեն սվոորել են: Ճիշտ է նման հաղորդագրություններն ակնթարթային ազդեցություն ունեն, բայց արդեն սովորության համաձայն, սպասում են, որ գա, նոր գնան վճարում իրականացնեն:

-Հետաքրքիր է` ինչպես եք իրականացնում ընկերության մարքեթինգը:

-Երբ ընկերությունը ստեղծվեց, մինչև 2012  թվականը մարքեթինգի և վաճառքի բաժին չի ունեցել և զուտ զբաղվել է տեխնիկական ապահովմամբ: Այսինքն` պատվիրատուները մոտեցել են, իրենք լուծումներ են առաջարկել, հիմանկանում համագործակցությունը  եղել է այդ տարբերակով: Բայց քանի որ գնալով դաշտը մեծանում էր, մրցակցությունն  էլ շատանում, նոր հաճախորդներ ներգրավելու անհրաժեշտությունն  է ավելանում, ստեղծվեց մարքեթինգի թիմը, որի մեջ ես հենց ի սկզբանե ներգրավված էի: Առաջինը զանգերի,  հանդիպումների միջոցով սկսեցինք տեղեկացնել, մանրամասն բացատրելով, թե դա ինչ է իրենից ենթադրում: Ու այդպես թիրախավորված շուկան հարմարեցրինք, ու հիմա արդեն անունն է իր գործն անում: Կարևոր է նաև այն, որ մեր գործընկերն են մեզ համար լավ աշխատում: Այսինքն` сарафанное радио հասկացողությունը շատ լավ գործում է մեր պարագայում:

-Որո՞նք են լինելու ընկերության հաջորդ նվաճումները:

-Մենք անընդհատ նորարության ձգտում ունենք: Հետևում ենք և ցանկացած նոր բան, որ ի հայտ է գալիս այս ոլորտում, փորձում ենք ինտեգրել այստեղ ու առաջարկել պատվիրատուներին: Ձեռքը միշտ զարկերակին դրած` առաջ ենք շարժվում:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան
Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան