Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան
Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

 Yell Extreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյան

-Ինչքանո՞վ է կարևոր մարքեթինգը բիզնեսում:

-Մեր  ոլորտում կարևորագույներից է, իսկ ընդհանրապես՝ ամենաառաջնայինն է:

-Ինչո՞ւ Ենոքավանում, ինքանո՞վ է նպաստավոր տարածքը:

-Մեր պապական գյուղն է, 2003-ին հիմնեցինք «Ապագա տուր» ընկերությունը, որը զբաղվում էր ներգնա տուրիզմով և հստակ ուղղությունը Ենոքավանն էր, կազմակերպում էինք ակտիվ հանգիստ սարերում:  Սկզբում գաղափար էր, սոցիալական ծրագիր և շարունակվում է որպես սոցիալական ծրագիր: Այժմ փորձում ենք ուղղությունը փոխել դեպի բիզնես, ինչքանով որ հնարավոր է Հայաստանի շրջաններում  գործունեություն ծավալել ու լինել հաջողակ: Ենոքավանի ծրագիրը գյուղը զարգացնելու նպատակ է հետապնդում նաև, ընդհանուր նպատակներից մեկն այն էր, որ փորձենք ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ կմնան, երկարաժամկերտ իրենց կկապեն այդ հողի հետ և կտեսնեն ապագա, այստեղից էլ կազմակերպության անունը կոչեցինք Ապագա տուր: 1991 թ. Ենոքավանում կար 480 բնակիչ, իսկ 2009 թ. արդեն՝ 670  բնակիչ:Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

-Աշխատատեղեր ավելացա՞ն:

-Շարժ եղավ:

-Ինպե՞ս եք սկսել մարքեթինը:

-Word of mouth (բերանացի) տարբերակով:

-Հիմնական հաճախորդներն ովքե՞ր են:

-Մոտ 60-65%-ը տեղացիներն են, 35-40%-ը՝ արտասահմանցիները, որի մեծ մասը ռուսներն են: Մեր նպատակն է, որ մարդիկ գան Հայաստան, նրանք, ովքեր կուզեն անել ինչ որ խենթ ու խելար բան, ովքեր հետաքրքրված են ակտիվ հանգստով, ովքեր համացանցում կփնտրեն, կգտնեն Yell-ը, կգան Ենոքավան, ովքեր արդեն եղել էն Ավստրիայում, Շվեյցարիայում,  ովքեր հանգստացել են բարձրակարգ հյուրանոցներում և չգիտեն որտեղից է սկսում կաթի առաջացման սկզբնաղբյուրը, նրանք մտնում են սուպերմարկետ և գտնում կարթն արդնեն պատրաստի, բայց այն երկար ճանապարհը, թե ոնց է հայտնվում այդ փաթեթավորման մեջ, նրանք չեն տեսել և չեն հասկանում: Այստեղ հանգստի ընթացքում այդ կրթության մասը ներգրավված է և նրանք, ովքեր ուզում են ինչ որ բան սովորել, մենք տալիս ենք այդ հարթակը:Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

Ունեք մի քանի մարքեթինգային քայլեր, անվանից սկսած, կթվարկե՞ք

-Անունը, նոր ծառայություններ, գոնե տարին մեկ անգամ ինչ որ մի նոր ծառայություն ավելացնում ենք և իվենթները, այս տարի հուլիսի 27 -ին կազմակերպության ծննդյան օրվան նվիրված իվենթ ենք կազմակերպելու, նախապես վստահեցնում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու, բայց փակագծերը չեմ բացում:

-Ի՞նչ է նշանակում Yell:

-Ճիչ: Երբ քեզնից ադրենալին է դուրս գալիս, դու գոռում ես:

-Այս պահին ի՞նչ տարբերակներով եք իրազեկում, կամ ոգևորություն առաջացնում:

-Այս պահի դրությամբ իրազեկման մեծ մասը ֆեյսբուքի միջոցով է իրականացվում, ինչպես նաև Instagram-ով, Youtube-ով, մի խոսքով՝ սոցիալական մեդիայով: Ակտիվ աճում է մեր մասին իմացուցյունը: Արդյունքում, եթե ցանկություն ունես հաճախորդների հոսքը մեծացնել, պետք է քեզ ճիշտ ճանաչեն, եթե ուզում ես, որ քեզ մոտ գա այն հոսքը, որը դու ես ուզում, ի սկզբանե պիտի հասկանաս, թե ով է քո թիրախը, առանց դրա քեզ մոտ խառնաշփոթ է լինելու, այդ իսկ պատճառով մարքեթինգը առաջնային հասկացողություն է, պետք է հասկանալ՝ ինչ գին ես առաջարկում, ինչպես ես հասցնելու գնային քաղաքականությունը հաճախորդին, վաճառքը լավ բան է, բայց պետք է կարողանաս ճիշտ ինֆորմացիա տալ քո մասին, թե ով ես դու, ինչի համար ես ստեղծվել և կաս, և ինչպես շարժվես առաջ, դրա համար, չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը 2-րդ պլան մղվի:Ես չգիտեմ մի բիզնես, որտեղ մարքեթինգը պետք է երկրորդ պլան մղվի. Տիգրան Չիբուխչյան

Կա՞ որևէ շրջան զիփլայնի համար:

-Մենք ունենք լոզունգ՝ «Ապագա տուր՝ բոլոր եղանակների համար»: Ենոքավանը լեռնային գոտի է, որտեղ եղանակը ակնթարթային է փոխվում: Ի սկզբանե մենք պատրաստ ենք եղել, որ ծառայությունները մատուցելու ենք բոլոր եղանակներին, քանի որ մարդը տոմսը գնել է և գալիս է Հայաստան, իր համար միևնույնն է, թե ինչ եղանակ է, նա ուզում է օգտվել բոլոր ծառայություններից և հաճույք ստանալ: Մենք հետևում ենք եղանակին, եթե անձրև է, մենք պատրաստ ենք, եթե ձյուն է, մենք ձյանն էլ ենք պատրաստ, գիշերային թռիչքներ էլ ունենք, իսկ անվտանգությունն առաջին տեղում է, եթե քամի է, ամբողջ փաթեթով չենք մատուցում, ատրակցիոններ ունենք կախված եղանակից, բայց ամենահանգիստ շրջանը հունվար-փետրվար ամիսներն են, երբ Երևանում ցուրտ է, Ենոքավանում + 15 է, արևը շողում է, տաք է, հանգստացողների հոսքը քիչ է և սպասելու կարիք չի լինում:

Կա՞ն գույներ կամ ձայնային երանգներ, որոնք օգտագործում եք որպես բրենդի նշաձող:

-Այո, բարձր ձայնն է՝ թռիչքի պահին մարդու արտաբերած ճիչը և դեղին գույնը, որը մեր լոգոյի, և ընդհանրապես մեր գործունեության անփոխարինելի գույնն է:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

 

 

 

Կարճ հաղորդագրություններ. ամենամատչելի և արդյունավետ մարքեթինգային գործիքը. Անի Դաջունց
Ինչպե՞ս և ինչու՞ Ցուկերբերգը դարձավ Zuck&Berg. մտավոր ռեսուրսը` դարի ամենապահանջված արտադրանք

Առնչվող գրառումներ

Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան