Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան
Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան

Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան

Առաջին Բիզնես Դպրոցի /The First Business School In Armenia/ հիմնադիր Ծովինար Սարգսյան

 Կարո՞ղ ենք ասել, որ հենց այս տեսակ կրթության պակաս կա Հայաստանում:

-Տեսեք` կա ֆորմալ կրթություն, որը տալիս են համալսարաններն ու կա ոչ ֆորմալ կրթություն, որն էլ փորձում է լրացնել այն, ինչ առաջինները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում տալ: Մենք լրացնում ենք բիզնես միջավայրում որակյալ կադրեր ապահովելու բացը: Հայաստանում մի շարք համալսարաններ կան` այս ոլորտին վերաբերող իրենց առանձին ֆակուլտետներով, բայց քանի որ համալսարանի կառուցվածքը բավականին մեծ է ու ցանկացած համալսարանական ծրագրում ինչ-որ բան փոխելը տարբեր դժվար փուլերի միջով անցնել է ենթադրում, իրենք այդքան ճկուն չեն կարող լինել: Իսկ ոչ ֆորմալ կրթության դեպքում, կախված շուկայի պահանջներից, կարող ես քո ծրագրում ինչ-որ բաներ փոխել ու քո ուսանողին տալ այն, ինչ շուկան պահանջում է:

Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան

Գնալով ոչ ֆորմալ կրթությունը հատկապես նման մասնագիտացումների համար դառնում  է առավել պահանջված ու նախընտրելի: Քանի որ հիմա օրեցօր առաջ են գալիս նոր մասնագիտություններ և համալսարաններն ի վիճակի չեն իրենց ծրագրում արագ ավելացնել, ոչ ֆորմալ կրթությունը լրացնում է այս բացն` իհարկե այդ ամենը գրագետ կազմակերպելու դեպքում: Շատ կարևոր է, թե ով է ոչ ֆորմալ կրթություն կազմակերպողը, ովքեր են դասավանդողները, ինչպիսինն է ծրագիրը և, իհարկե, ովքեր են գալիս սովորելու: Մասնավորեցնելով` Առաջին Բիզնես Դպրոցի ստեղծման գաղափարն ուղղված է`

  1. Որակյալ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող հարթակի ստեղծմանը
  2. Նոր բիզնես գաղափարների իրականացմանն աջակցելուն և ֆինանսավորմանը
  3. Գործող բիզնեսների համար որակյալ մասնագետների պատրաստմանը
  4. ՀՀ-ում զարգացած բիզնես միջավայրի ստեղծմանը:

-Ինչպե՞ս գնացիք նման մեծ ռիսկի, ինչպե՞ս եք ընտրել ուսուցման մեթոդոլոգիան և ի՞նչ առանձնահատկություններ ունի դպրոցը:

-Առաջին Բիզնես Դպրոցի գործունեության մեկնարկը տրվել է 2016 թվականի վերջին, մինչ այդ գործում էր Marketers Community հիմնադրամը, որը մասնագիտացած էր գործարար ու բիզնես հանդիպումների կազմակերպման մեջ, այսինքն` ամենամսյա հանդիպումներ էինք կազմակերպում Հայաստանի և դրսի մասնագետների հետ: Հետո արդեն ունեինք դասախոսական մեծ բազա և հստակ պատկերացնում էինք, որ նման խնդիր կա ոլորտում, անցանք գաղափարի իրականացմանը: Որոշեցինք, որ պետք է մշակվի մի ծրագիր,  որը կունենա մի քանի հիմնական ուղղություն. լինի 80% պրակտիկ և 20% տեսական, դասախոսական կազմում լինեն փորձառու գործարարներ, բացի լսարանային դասերից լինեն նաև գործուղումներ տարբեր ընկերություններ` թե՛ տեղական և թե՛ արդեն միջազգային, օրինակ` անցյալ տարի այս նպատակով այց եղավ Արցախ, այս տարի նախատեսում ենք գնալ Իրան: Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար ՍարգսյանՄեր ուսումնական պլանում կա մի ծրագիր, որով ուսանողը պետք է դրսի որևէ ուսանողի հետ կապ հաստատի և որևէ նախագիծ անեն միասին, որպեսզի նրանք չսահմանափակվեն միայն հայաստանյան շուկայով, այլ դրսից էլ կապեր ներգրավեն: Մի կարևոր ծրագիր էլ կա ուսումնական պլանում, կոչվում է Դարձրու գաղափարդ իրական բիզնես. ուսանողներն ավարտելուց հետո քննություն չեն տալիս, այլ այս ծրագրի շրջանակում ներկայացնում են ինչ-որ բիզնես գաղափար, որը կարող է լինել և՛ անհատական, և՛ թիմային: Վերջում քննարկվում են ներկայացված բոլոր ծրագրերը և որոշակի չափորոշիչներով ընտրվում է դրանցից մեկը, որն էլ ստանում է ֆինանսավորում դպրոցի միջոցներից:

-Ինչի՞ համար է պետք առանձին կրթական ծրագրով բիզնես կրթություն ստանալը:

Կնշե՞ք այս դպրոցն ավարտած ուսանողների, ովքեր ունեն հաջողված բիզնեսներ:

-Որպեսզի այս կամ այն բիզնես նախագիծը համարենք հաջողված կամ ոչ պետք է առնվազն 3-5 տարի: Նախնական վիճակագրությամբ` նախորդ տարի 36 ուսանողից ստացել ենք 28 բիզնես ծրագիր, որից այս պահին ակտիվ  է մոտ 17-ը: Օրինակներ բերեմ` Winenet, Mapa, Ուտիքի բարիքներ և այլն: Հույս ունենք, որ մի քանի տարի անց վստահաբար կասենք, որ այս նախագծերը հաջողել են:Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան

Որո՞նք էին հիմնական դժվարությունները դպրոցի ստեղծման ու զարգացման ճանապարհին:

-Քանի որ Հայաստանում այս ոլորտը հագեցած է` թրեյնինգներ, սեմինարներ, հանդիպումներ և դժվար էր այս ոլորտում այնպիսի բան անել, որը նոր լիներ և կարողանայիր ուսանող ներգրավել: Շատ հեշտ է դիմորդին ներգրավել մեկ ամսյա դասընթացի, բայց նրան առաջարկել 6 ամսյա ուսումնական գործընթաց մի քիչ բարդ խնդիր է: Հեշտ չէր նաև դասախոսական կազմը համալրել, գտնել փորձառու մարդկանց, ովքեր պատրաստ կլինեին իրենց ժամանակը տրամադրել և կիսվել իրենց հմտություններով: Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար ՍարգսյանԵրբ սկսում էինք շատ քչերն էին հավատում, որ ուսանողներ կհավաքվեն: Նաև ֆինանսական առումով էր ռիսկային` հյուրանոց վարձակալել, դասախոսներին վճարել, բայց փորձը ցույց տվեց, որ այս դպրոցը պահանջարկ ունի:

 -Որո՞նք են այս դպրոցի մրցակցային առավելությունները նմանատիպ այլ կրթական ծրագրերի նկատմամբ:

-Առաջին մրցակցային առավելությունը ծրագիրն է, որն իսկապես ճկուն է ու իր մեջ մի ուղղություն չի ենթադրում, այստեղ ուսանողը համալիր գիտելիք է ստանում: Երկրորդը դասախոսական կազմն է, մասնագետները, որոնք իրոք պրոֆեսիոնալ են` ընտրված հստակ չափորոշիչներով: Մյուս առավելությունն այն է, որ դպրոցն ընդունելությամբ է:Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան Մեր կարծիքով այն մարդն, ում հետ պետք է ճանապարհ անցնենք, պետք է կարևորի դա: Խնդիրը ոչ թե քանակի վրա կենտրոնանալն է, այլ որակի, այսինքն` մարդն իսկապես պետք է ցանկանություն ունենա այդ ճանապարհն անցնել: Մեզ համար ամեն ուսանող անհատականություն է, և հոգատար վերաբերմունք ունենք յուրաքանչյուր ուսանողի և նրա բիզնես գաղափարի նկատմամբ: Նախորդ տարի 400-ից ավելի դիմորդ ենք ունեցել, որից 30-ին ենք ընդունել` հենց վերոնշյալ սկզբունքներով:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան
Բիզնես հիմնելու և երկար տարիներ շուկայում մնալու գաղտնիքները. Մարատ Օգանեզով

Առնչվող գրառումներ

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան